Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
17
Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան Պատերազմ Արցախում
ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով» Անհամբեր սպասում ենք ՔՊ-ի ձայնագրություններին․ «Կարճ ասած»

Այլևս հնարավոր չէ խուսափել պատասխանատվությունից և ձախողումների թեման շրջանցել` դրանք «նախկինների» վրա բարդելով

«Փաստ» թերթը գրում է. «Աշունը քաղաքական գործընթացների տեսանկյունից ակտիվ գործողությունների շրջան է, որի ընթացքում, որպես կանոն, քաղաքական ժամացույցն արագանում է։ Դրանով է պայմանավորված, որ մեզանում այս օրերին շատ է խոսվում թեժ աշնան և ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող ակտիվ գործընթացների հավանականության մասին։ Բայց թեժ աշնան մասին խոսակցությունները այդպես էլ կմնան խոսակցությունների մակարդակի, եթե դրա համար անհրաժեշտ քաղաքական հիմքեր չլինեն։

Սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ հանրային ընկալումներում, որոնք ձևավորվել էին 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում, էական, կարելի է ասել՝ արմատական փոփոխություններ կան։ Իսկ հանրային տրամադրությունների փոփոխությունները կախված են իշխանությունների գրանցած արդյունքներից։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ անընդհատ բարձրացվում է իշխանությունների, մասնավորապես Փաշինյանի խոստումների կատարման հարցը։

Անցած երկու տարվա ընթացքում վարչապետ Փաշինյանը բազմաթիվ խոստումներ է տվել հանրությանը, բայց դրանք հիմնականում պոպուլիստական բնույթ են կրել՝ երկիրը թռիչքաձև զարգանալու է, կյանքը բարելավվելու է, աշխատավարձերը բարձրանալու են։ Սովորաբար Փաշինյանը ձգտել է խուսափել կոնկրետ թվային չափումով խոստումներ տալուց, քանի որ վստահ չի եղել իր և իր թիմի ներուժի վրա։ Ավելին՝ Փաշինյանը ռեալ չափումով խոստումները տվել է այնպիսի երկարաժամկետ կտրվածքով, որ անհնար է՝ ինքը այդպիսի երկար ժամանակ լինի երկրի կառավարման ղեկին։

Դրանով վերջինս, կարծես թե, ապահովագրում է իրեն, որ հետո, երբ մեղադրեն խոստումները չկատարելու հարցում, կարող է արդարանալ, թե դրա համար պետք է ժողովուրդն իրեն հնարավորություն տար տասնամյակներ շարունակ կառավարել։ Այդպես Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ներկայացրեց մինչև 2050 թվականը Հայաստանի և Արցախի զարգացման ռազմավարական նպատակները։

Եվ այդ նպատակներից են Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ 2,5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի և այլն։ Սակայն վարչապետի տված այս խոստումները հանրությունը կարող է դիտարկել այն համատեքստում, թե իշխանությունները ինչ քայլեր են ձեռնարկել նշված նպատակներին հասնելու համար, և արդյոք դա հաջողվել է իրենց։

Եթե մինչև 2050 թվականը նախատեսվում է Հայաստանի բնակչությունը հասցնել 5 մլն-ի, ապա դա նշանակում է, որ տարեցտարի երկրի բնակչության թիվը պետք է ավելանա, բայց արի ու տես, որ հակառակ գործընթացն է տեղի ունենում։ 2019 թվականին արձանագրվել է նորանկախ Հայաստանի բնակչության ամենացածր թիվը՝ 2 մլն 965 հազար մարդ։ Բնակչության թվի նվազումը շարունակվում է նաև այս տարի՝ չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստան են վերադարձել հազարավոր քաղաքացիներ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>