Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան
10
ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել Պատերազմ Արցախում
ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում Լավրովի կոշտ ակնարկը՝ Փաշինյանին․ Լավրովը հիշեցրեց՝ ինչպես է Փաշինյանը մտել է մեծ քաղաքականություն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը. հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է. «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Փաշինյա՞նն է մնալու, դե ուրեմն ավելի շատ կտուգանվեք. Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից «Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան

Փաշինյանը ասաց՝ դուք մեզ պետք չեք, Ալիևի հետ ուղիղ կշփվենք, և հիմա Մոսկվայից, Վաշինգտոնից և Փարիզից ասում են՝ դե, շփվեք իրար հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների կողմից որևէ գործողություն չի արվում ոչ միայն՝ Արցախը բանակցություններ վերադարձնելու, այլ՝ ընդհանրապես, բանակցային գործընթացը հայկական կողմի համար շահեկան դիրքից վերսկսելու ուղղությամբ:

«Ակնհայտ է մի բան, որ հատկապես հուլիսյան լարվածությունից հետո բանակցային գործընթացն էլ ավելի խորը փակուղում է հայտնվել, և ադրբեջանական կողմը փորձում է դրա պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա, այդ թվում՝ հղվելով մի շարք հայտարարությունների վրա, որոնք հնչում են վարչապետ Փաշինյանի կամ արտգործնախարար Մնացականյանի շուրթերից: Հիմա, երբ խոսում են Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին, այդ պահից սկսած Ադրբեջանը հենվելով այդ խոսքերի վրա՝ նախ՝ մեղադրում է Հայաստանին բանակցային ֆորմատը փոխելու ցանկության մեջ, բայց նաև զուգահեռ՝ իրենց քաղաքականությունն են առաջ տանում՝ ուզում են Արցախի կարգավիճակը հասցնել մոտավորապես մի հասարակական կազմակերպության կարգավիճակի, ինչպիսին է Արցախի ադրբեջանական համայնքը»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը հուլիսյան լարվածությունը չի քննարկել աշխարհի ոչ մի երկրի ղեկավարի հետ, բացի Լուկաշենկոյից, որին ՀԱՊԿ շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ կծանոթացնի իրողություններին. «Մեր դիվանագիտության այսքան լուսանցք մղումը պայմանավորված է այդ դիվանագիտության բացակայությամբ: Երկու տարվա ընթացքում հայկական դիվանագիտությունը որևէ լուրջ աշխատանքային հարաբերություն չի ունեցել անգամ մեր ամենամոտ բարեկամական և դաշնակից երկրների հետ: Եթե դու չունես հարաբերություններ գործընկերների հետ, իրենք սկսում են այլ գործընկերներ փնտրել՝ տարածաշրջանում իրենց շահերն առաջ տանելու կամ դրանք պահպանելու համար»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև հաստատված ուղիղ կապի առկայության փաստը սահմանափակել է հայկական կողմի դիվանագիտական ակտիվությունը միջազգային կառույցներում. «Նախկինում դա արվում էր Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի միջնորդությամբ, Նիկոլ Փաշինյանը եկավ՝ ասաց՝ դուք մեզ պետք չեք, մենք ուղիղ իրար հետ կշփվենք, և հիմա Մոսկվայից, Վաշինգտոնից և Փարիզից ասում են՝ դե, շփվեք իրար հետ, լուծեք ձեր հարցերը: Հայաստանի իշխանությունները չհասկացան, որ անվտանգություն ապահովելով մեր տարածաշրջանում՝ իրենք ծառայություն են մատուցում նաև մեր գործընկերներին, աշխարհաքաղաքական ուժային կենտրոններին: Չհասկացան, փորձեցին ամեն ինչ իրենց վրա վերցնել՝ ռիսկեր առաջացնելով նաև այդ երկրների համար, և այս երկու տարիների ընթացքում այդ խնդիրներն այն աստիճանի են կուտակվել, որ Փաշինյանի հետ մարդիկ սկսել են պարզապես չշփվել, իրենց խնդիրները տարածաշրջանում լուծել՝ առանց Հայաստանի ծառայությունների»:

Քաղաքագետն ասաց, որ իր քննադատություններով երբևէ նպատակ չի ունեցել անմիջապես վնասել գործող իշխանություններին. «Հիմնական նպատակս մեր պետության անվտանգ և կայուն զարգացումն է: Եվ երբ դու տեսնում ես, որ այդ մեխանիզմները, որոնք ապահովում են համեմատաբար կայունություն, անվտանգություն, ոչնչացվում են, ասում ենք՝ սխալ եք, մի արեք: Այն ժամանակ ասում էին՝ մեզ վնասելու համար եք այդ քննադատությունները հնչեցնում, բայց հիմա տեսնում ենք, որ և՛ վարչապետը, և՛ արտգործնախարարն ամեն ինչ անում են վերականգնելու համար այն, ինչ իրենք կործանել են, և ինչի համար մենք իրենց քննադատում էինք»:

Նա ընդգծեց. «Գործող իշխանությունները քննադատություն չեն ընդունում, որովհետև այնքան ամբարտավան ու մեծամիտ են, որ կարծում են՝ իրենք գիտեն ամբողջ ճշմարտությունը, ինչ իրենք անում են՝ ճիշտ է, և ուրիշների խորհուրդներն անընդունելի են, հատկապես՝ մարդկանց, ում իրենք համարում են ընդդիմախոս, առավել ևս՝ նախկին իշխանության ներկայացուցիչ»:

Ինչ վերաբերում է արտակարգ դրության և համաճարակի պայմաններում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձակուրդ մեկնելուն՝ նա համոզմունք հայտնեց, որ դա շատ ավելի դրական կազդի համաճարակի հաղթահարման գործընթացի վրա. «Առաջարկում եմ՝ այս հարցում վատատես չլինել, Արսեն Թորոսյանի ներկայությունը երևելի արդյունքներ չի բերել, եթե չասեմ՝ ճիշտ հակառակը»:

Նա հավելեց. «Ուշ թե շուտ բոլորս պատասխանատվության ենք ենթարկելու այն մարդկանց, ովքեր դարձան Հայաստանում 1000-ից ավելի քաղաքացիների մահվան պատճառ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>