Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը. Գագիկ Ծառուկյան Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի
4
Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․Մալխասյան Ուրսուլան ռեպրեսիաների համար կանաչ լույս է վառել (տեսանյութ) Քաղաքագետ, «Մայր Հայաստանի» վարչության անդամ Երվանդ Բոզոյանը քննչական բաժնում է Փաշինյանական ռեժիմի «ժողովրդավարության վկաները», խուզարկությունից հետո, Երվանդ Բոզոյանին «հրավիրել են» հարցաքննության Փաշինյանական ռեժիմի սպասարկուները խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Պատերազմ Արցախում
Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ակցիզային հարկը կբարձրացվի. ԱԺ–ում իշխող ՔՊ-ն նախագիծը հաստատեց. ցնծացե՛ք և ուրախացե՛ք, նիկոլականներ Փաստաբանն ահազանգում է ՀՀ-ում նախնական կալանքի կիրառման վերաբերյալ ձևավորված խիստ մտահոգիչ համակարգային պրակտիկայի մասին Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից ՔՊ-ն սահմանափակեց Հայաստանից երկար ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․Մալխասյան Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը. Գագիկ Ծառուկյան Ուրսուլան ռեպրեսիաների համար կանաչ լույս է վառել (տեսանյութ) Քաղաքագետ, «Մայր Հայաստանի» վարչության անդամ Երվանդ Բոզոյանը քննչական բաժնում է Սլուցկի․ Երևանը պետք է գիտակցի, որ պանիրը ԵՄ մկան թակարդում անվճար չի լինելու «Լավ ԿԳՄՍՆի՛ր, որ լավ ապրես». ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Քաղբանտարկյալ Աշոտյանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով. երբ հրապարակումը թողնում են առավոտյան, այսպես է լինում. Փաշինյանական ռեժիմի «ժողովրդավարության վկաները», խուզարկությունից հետո, Երվանդ Բոզոյանին «հրավիրել են» հարցաքննության «Ուրսուլաները խոսում են ժողովրդավարական արժեքներից, բայց զբաղված են տեղական նշանակության ավտորիտար բռնապետներ բուծելով» Փաշինյանական ռեժիմի սպասարկուները խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել Ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու սողանցք է փորձում գտնել ՀՀ իշխանությունը. Աղաջանյան Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա Սահակյան Գնդապետին ծառայությունից հեռացրել էին, որովհետև ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն․ ազատամարտիկ ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը Ձերբակալել են Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին. Նարեկ Կարապետյան

Հովսեփ Խուրշուդյան. Հետընտրական պայքարի համար միայն քաղաքական ուժի ցանկությունը բավարար չէ (Տեսանյութ)

Ըստ «Ժառանգություն» կուսակցության անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի տեղեկատվական կենտրոնի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի, հետընտրական պայքարի համար միայն քաղաքական ուժի ցանկությունը բավարար չէ, դրա համար ժողովրդի պահանջ պետք է լինի։ Այս մասին գրում է Ազատությունը:

Հիշեցնենք, ՕՐՕ-ն այն եզակի դաշինքներից էր, որ չէր բացառում նաև հետընտրական պայքարի հնարավորությունը։ Երեկ դաշինքն իր հայտարարությունում կոշտ քննադատել էր քվեարկությունն՝ այն համարելով «ոչ թե քվեարկություն, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն», սակայն հայտարարությունում որևէ խոսք չկար դաշինքի հետագա պայքարի մասին։

Հարցին, թե մտավախություն կա, որ իրենց սատարող քաղաքացինե՞ր չեն լինի, թե՞ փաստերը, որ ընտրության արդյունքները չեն արտացոլում իրականությունը, բավարար չեն, Խուրշուդյանը պատասխանեց. - «Եթե այսօրվա հայտարարության մեջ չկա, ես չեմ կարող ասել, վաղն էլ է նիստ լինելու, քննարկումները շարունակվում են, դա կլինի, թե՝ ոչ։ Ամեն դեպքում, այնտեղ նշված է, որ ժողովրդի պահանջ պետք է լինի, և միայն քաղաքական ուժի ցանկությունը դրա համար բավարար չէ։ Ընտրությունների արդյունքների մասով այնպես չէ, որ ես կարծում եմ, որ ընդդիմությունը որևէ պատասխանատվություն չի կրում այս ամեն ինչի համար, ո՛չ, այնտեղ նաև նշված է, որ ընդդիմության չհամախմբվելը, միասնական, մեծ կոնսոլիդացիայի չգնալը, միասնական դաշինքով իշխանությունների դեմ չպայքարելը բերեց նրան, որ մարդիկ չտեսան այլընտրանք»։

Ցավոք սրտի, ժողովուրդը պարտվեց, ասաց դաշինքի տեղեկատվական կենտրոնի համակարգողը՝ հավելելով, որ պարտվեցին նաև ժողովրդի շահերը ներկայացնող իրական ընդդիմադիր ուժերը։

«Ինչի՞ պարտվեցին, մենք ասում էինք չէ՞ ամենասկզբից, որ եթե մենք բոլորս չենք համախմբվում, մի կողմ չենք դնում, թե ով, ինչ է ժամանակին ասել, ով, ինչ պոզ ու պոչ ունի, եսիմ ինչ ունի։ Ովքեր որ ՀՀԿ-ի՝ իշխանության դեմ են, պետք է համախմբվեին, որպեսզի ժողովուրդը տեսներ, որ այս մարդիկ պատրաստ են մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, միայն թե ազատել երկիր այս չարիքից, և իրենք կտեսնեին այլընտրանք, և ո՛չ կգնային կաշառք կվերցնեին, ո՛չ այդ խնդիրները կլինեին։ Իսկ երբ որ մարդիկ տեսնում են, որ չկա այդ այլընտրանքը, երբ որ տեսնում են, որ ընդդիմադիր ուժերն իրար մեջ են ինչ-որ բազարների մեջ... մենք դրա համար զերծ մնացինք որևէ ընդդիմադիր ուժի քննադատելուց, որպեսզի գոնե մեր կողմից այդ արատը չմտնի՝ անվստահության, թերահավատության, այդ հիասթափության արատը չմտնի հասարակության մեջ, արմունկներով աշխատելու այդ մեթոդաբանությունը չլինի, բայց միայն մեր վարքաբանությունը քիչ էր դրա համար, պետք է բոլորը միասնաբար գործեին և, ցավոք սրտի, չարեցին՝ մի մասը, որովհետև չհասկացավ դրա կարևորությունը, 12 թվականի խորհրդարանական ընտրություններից դասեր չքաղեցին, իսկ մյուս մասը ուղղակի գործարքի մեջ լինելով, ես հիմա անուններ չեմ տա, ամեն ինչ շատ շուտով իրա տեղը կընկնի։ Բոլորս գիտենք, թե ով, ոնց անցկացրեց կամ չանցկացրեց ընտրությունները, և քվեարկությունները ում, ոնց ուղղորդեցին և այլն», - ասաց Խուրշուդյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>