Շիրակի մարզի դատախազը որոշել է թողնել պետական ծառայությունը
Տևական մտորումներից հետո վերջապես որոշեցի թողնել պետական ծառայությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը։
«Հարգելի՛ ընկերներ, տևական մտորումներից հետո վերջապես որոշեցի թողնել պետական ծառայությունը և համալրել գործող փաստաբանների շարքը։ Համոզված եմ, որ պետական ծառայության անցած 16 տարիների փորձառությունս կօգնի արդյունավետ աշխատանքային կենսագրություն կերտել նաև դատավարության հակադիր կողմում»,- գրել է նա։

