Ավտովթար «Կանաչ» սուպերմարկետի մոտ. կան տուժածներ
Դիտել նաև
15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից. Բախվել են 15 մեքենաներ. Վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով
Երևանում կասկադյորական ավտпվթшրի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի որդին է
Շղթայական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Սեպտեմբերի 2-ին, ժամը 07:54-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Հակոբ Հ․ ), «Toyota Pickup» (վարորդ՝ Վահագն Հ.), «ԳԱԶել», «Opel», «Mini Cooper», «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հակոբ Հ․-ն և ուղևոր Ջուլիետա Հ․-ն (ծնված 1964 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

