Սիրիայում ռուս-թուրքական ուժերն առաջին անգամ համատեղ զորավարժանքներ են արել
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Սիրիայում առաջին անգամ տեղի են ունեցել թուրք-ռուսական զինված ուժերի համատեղ ուսումնավարժանքները: Այս մասին հայտնել է Սիրիայում ռուսական «Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի» փոխնախագահ Ալեքսանդր Գրինկևիչը:
Ուսումնավարժանքների շրջանակում թուրքական և ռուսական ուժերն աշխատանքներ են իրականցրել Սիրիայում դիվերսիոն խմբերը վնասազերծելու, վնասված սարքավորումները տարհանելու և վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերելու սցենարով:
Գրինկևիչը նշել է, որ այս ուսումնավարժանքների նպատակն է, որ ռուսական և թուրքական ուժերը Իդլիբի ապառազմականացված գոտում իրականացվող համատեղ պարեկային հերթապահությամբ ապահովեն տեղի անվտանգությունը:

