9%-ոց Ավինյանը հերթական անգամ մեղադրեց ու վիրավորեց քաղաքացիներին (տեսանյութ) Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը
13
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Պատերազմ Արցախում
9%-ոց Ավինյանը հերթական անգամ մեղադրեց ու վիրավորեց քաղաքացիներին (տեսանյութ) Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ»

Աշխարհազորի ստեղծմանն ընդառաջ. Ավետիք Չալաբյան

Օգոստոսի 24-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով նախատեսվում է Հայաստանի Հանարապետության տարածքում կազմակերպված աշխարհազորի ստեղծում՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այս թեմայով արդեն բավական ընդարձակ հանրային քննարկում է սկսվել, եւ ես եւս կուզեի կիսվել հարցի շուրջ իմ դիտարկումներով։

Դեռեւս 2015 թվականից սկսած, անվտանգային խնդիրներով զբաղվող մեր ԱրԱր հիմնադրամը համագործակցություն սկսեց Պաշտպանության նախարարության հետ՝ փորձարկելու աշխարհազորի մոդելը Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում։ Մեր տրամաբանությունը բավական պարզ էր՝ եթե սահմանագծում սկսվում են ռազմական գործողություններ, ապա բանակի կանոնավոր ստորբաժանումներին անհրաժեշտ է աջակցություն անմիջական թիկունքում՝ պաշտպանելու բնակավայրերը եւ ենթակառուցվածքները դիվերսանտների հարձակումներից, ռմբակոծությունների դեպքում ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը, իսկ հակառակորդի հնարավոր ներխուժման դեպքում՝ ապահովել նաեւ նրա կազմակերպված տարհանումը եւ ընթացքում հնարավոր պաշտպանությունը։

Այս գործունեության համար որպես կամավոր ներգրավվում էր սահմանամերձ բնակավայրերի տղամարդ բնակչությունը, որը բնականորեն շահագրգռված էր սեփական օջախների եւ ընտանիքների պաշտպանությամբ։ Մենք առաջարկում էինք նաեւ, որ յուրաքանչյուր աշխարհազորայինին զենք կցագրվի, որը կպահվի համայնքում գտնվող անվտանգ տարածքում, սակայն ի վերջո, նախարարությունը պնդեց, որ զենքը պահվելու է միայն զորամասերում, իսկ կամավորներին կտրամադրվի միայն համազգեստ։ 2015 թ․ ընթացքում հաջողվեց հավաքագրել եւ վերապատրաստել մի քանի հարյուր կամավորական, հետագայում այդ թիվը էապես աճեց, մինչեւ 2018 թվի սկիզբը Հայաստանի համարյա բոլոր սահմանամերձ բնակավայրերը ներառվեցին ծրագրի մեջ։ 2016 թվի ապրիլին, երբ սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները Արցախում, այս կամավորականների ճնշող մեծամասնությունը արագ մոբիլիզացվեցին, եւ կարեւոր աջակցություն ապահովեցին բանակի կանոնավոր ստորաբաժանումներին, ի սկզբանե նախանշած տրամաբանությամբ։

2018 թվականի իշխանափոխությունից հետո, մենք բազմիցս ենք քննարկել բանակի ղեկավարության հետ ծրագրի ընդլայնման հնարավորությունը ամբողջ երկրի տարածքով, գիտակցելով, որ մեր երկիրը կանգնած է իրական պատերազմական սպառնալիքների առջեւ, եւ խաղաղ բնակչության մեծ մասը չի պատկերացնում, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ մարտական գործողությունները հեռավոր սահմանից տեղափոխվեն երկրի խորքը։ Ցավոք, այս հարցը առաջ չէր շարժվում, առկա էր որոշակի թերըմբռնում, որ բանակին այդպիսի ռեսուրս անհրաժեշտ չի, մանավանդ այն պայմաններում, երբ այն գնում է տեխնոլոգիական հագեցման ճանապարհով, ուստի ավտոմատով զինված կամավորականը այլեւս էական ազդեցություն չի կարող ունենալ ռազմական գործողությունների վրա։ Թեեւ դա արդարացի փաստարկ է, աշխարհազորի խնդիրը ոչ թե բանակին փոխարինելն է, այլ քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպելը, մի ոլորտ, որով սահմանափակ ռեսուրսներով մեր բանակը չի կարող արդյունավետ զբաղվել, առանց շեղելու սեփական ուժերը բուն մարտական գործողություններից։ Հայտնի է նաեւ, որ այն երկրները, որոնք գնացել են այս ճանապարհով, արդյունքում էապես բարձրացրել են բնակչության անվտանգության մակարդակը, քանի որ աշխարհազորի կազմակերպումը ի վերջո բերում է նաեւ համապատասխան ենթակառուցվածքի առաջացման (հրաձգարաններ, ռմբապաստարաններ, առաջին անհրաժեշտության նյութերի պահեստներ, եւ այլն), եւ բնակչության լայն շերտեր դառնում են ավելի լավ պատրաստ դիմագրավելու հնարավոր (նույնիսկ եթե քիչ հավանական) անվտագության սպառնալիքներին։

Այսօր վերջապես այս գաղափարները ամրագրող օրենսդրական փաթեթը ներկայացվել է քննարկման, եւ մեր համար սա ողջունելի նախաձեռնություն է։ Բուն նախագիծը դեռ զգալիորեն անկատար է, եւ կարիք ունի էական հղկումների՝ մասնավորապես, մեր կարծիքով, բոլոր աշխարհազորային ստորաբաժանումները պետք է ենթարկվեն զինվորական, եւ ոչ թե քաղաքացիական իշխանություններին (կամ ունենան երկակի ենթակայություն), ստորաբաժանումների կառուցվածքը պետք է պայմանավորված լինի նրանց իրական թվակազմով, ոչ թե բնակավայրերի ֆորմալ կարգավիճակով, աշխարհազորայինները պետք է որոշակի արտոնություններ ստանան իրենց ծառայության համար եւ սոցիալական երաշխիքներ՝ առողջությանը կամ կյանքին վնասի դեպքում, պետք է ամրագրվի նաեւ պետության պարտավորությունները՝ նրանց պատրաստելու իրենց հետագա գործունեությունը արդյունավետ իրականացնելու համար։ Սակայն սա արդեն կարեւոր քայլ է՝ ճիշտ ուղղությամբ, եւ շատ կարեւոր է այս պահին հանրային աջակցությունը այս նախաձեռնությանը, այն անհրաժեշտ ծավալներով եւ արդյունավետությամբ իրագործելու համար։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մեր ԱրԱր հիմնադրամը կշարունակի համագործակցել Պաշտպանության նախարարության հետ՝ այս նախաձեռնությունը արդյունավետ կյանքի կոչելու նպատակով։ Իմ կողմից նաեւ լրացուցիչ հանձնառություն եմ վերցնում՝ ապագայում անձնապես կամավորագրվելու աշխարհազորին, եւ կոչ եմ անում նաեւ մեր երկրի ու բնակչության անվտանգությամբ շահագրգիռ բոլոր ընկերներիս եւ գործընկերներիս՝ կամավորագրվել ապագայում ստեղծվելիք աշխարհազորին, եւ անմիջական մասնակություն ունենալ մեր երկրի եւ սեփական ընտանիքի անվտանգության ապահովմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>