Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար
17
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում

Ճապոնիայի ԱԳ նախկին նախարար Կիսիդան մասնակցելու է վարչապետի ընտրություններին

Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան, որն այժմ զբաղեցնում Է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավարի պաշտոնը, պաշտոնապես հայտարարել Է կուսակցության ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը:

«Ցանկանում եմ իմ թեկնածությունն առաջադրել կուսակցության նախագահի ընտրություններում: Ցանկանում եմ իմ ողջ ուժերը ներդնել երկրի համար, ժողովրդի համար»,-ասել Է Կիսիդան՝ ելույթ ունենալով իր խմբակցության նիստում:

Ինչպես սպասվում Է, սեպտեմբերի 1-ին պաշտոնապես իր թեկնածությունը կառաջադրի նաեւ պաշտպանության նախկին նախարար Սիգերու Իսիբան: Հասարակական կարծիքի տարբեր հարցումների համաձայն, նա, ինչպես նաեւ պաշտպանության նախարարը՝ արտաքին գործերի նախկին նախարար Տարո Կոնոն, առավել մեծ ժողովրդականություն վայելող դեմքերն են հայրենակիցների շրջանում:

Միեւնույն ժամանակ ԼԴԿ-ի երեք ազդեցիկ խմբակցությունները, որոնցից մեկն ամենաբազմանդամն Է, հայտարարել են նախարարների կաբինետի ներկայիս գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգիին՝ պաշտոնից հեռացող վարչապետ Սինձո Աբեի աջ ձեռքին, աջակցելու մասին: Ինչպես սպասվում Է, նա իր առաջադրման մասին պաշտոնապես կհայտարարի սեպտեմբերի 2-ին:

Վարչապետ Սինձո Աբեն օգոստոսի 28-ին պաշտոնապես հայտարարել Է առողջական վիճակի պատճառով պաշտոնից հեռանալու իր ցանկության մասին: Նրան ախտորոշել են խոցային կոլիտ՝ հաստ աղիի լորձաթաղանթի խրոնիկական բորբոքում, որն ուղեկցվում Է սաստիկ ցավերով: Այդ հիվանդությունը նրա պաշտոնաթողության պատճառն Էր դարձել նաեւ 2007 թվականին՝ առաջին ժամկետով վարչապետ ընտրվելուց մեկ տարի անց:

Սակայն դրանից հետո նրա վիճակը հաջողվել Է կայունացնել, եւ 2012 թվականին նա կրկին դարձել Է վարչապետ: Այդ պաշտոնում նրա գտնվելու ժամկետը գերազանցել Է 2799 օրը, ինչը դարձել Է Ճապոնիայի քաղաքական գործիչների շրջանում այդ պաշտոնում անընդմեջ ծառայության ամենաերկար ժամկետը: Ընդ որում՝ Աբեն իր պաշտոնում կմնա մինչեւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր ղեկավարի ընտրությունները, որը կդառնա նաեւ նախարարների կաբինետի նոր ղեկավարը: Ինչպես սպասվում Է, ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի կեսերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>