9%-ոց Ավինյանը հերթական անգամ մեղադրեց ու վիրավորեց քաղաքացիներին (տեսանյութ) Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը
13
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Պատերազմ Արցախում
9%-ոց Ավինյանը հերթական անգամ մեղադրեց ու վիրավորեց քաղաքացիներին (տեսանյութ) Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ»

Մեր հանրության համար ուսուցիչը, գիտնականը, պետք է հանդիսանան ոգեշնչման աղբյուր. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի աշակերտներ, ուսանողներ,

հարգելի մանկավարժներ եւ ծնողներ,

շնորհավորում եմ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ։

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած վիճակն այսօր հնարավորություն չի ընձեռում այս հիշարժան օրն այցելել դպրոց։ Ցավալիորեն, առաջին դասարանցիները եւս ստիպված են սեպտեմբերի 1-ն անցկացնել առանց ուսումնական հաստատություն մուտք գործելու։ Այնուհանդերձ, վերլուծելով համավարակի զարգացման ընթացքը, որոշում ենք կայացրել ընդամենը մի քանի օր անց բացել դպրոցները եւ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ապահովել ուսումնառության գործընթացը։

Միաժամանակ, ուրախ եմ, որ սեպտեմբերի 1-ից մասամբ իրենց գործունեությունն են սկսում բուհերը եւ առաջին կուրսեցիները մուտք են գործում կյանքի նոր փուլ՝ լրացնելու ու հարստացնելու կոնկրետ մասնագիտական գիտելիքները։

Միաժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մանկավարժներին՝ նախորդ ուսումնական տարում հեռավար կրթության գործիքներին տիրապետելու եւ բարձր մակարդակով իրականացնելու համար։

Սիրելի աշակերտներ եւ ուսանողներ,

ինչպես վերը նշեցի, համավարակով պայմանավորված, այս ուսումնական տարում պետք է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները, կանխելով դպրոցների՝ վարակի տարածման օջախ դառնալու հնարավորությունը, ինչը թույլ կտա բնականոն ճանապարհով իրականացնել ուսումնական գործընթացը։ Վստահ եմ, որ հետեւողական քայլերի արդյունքում միասին կհաղթահարենք նաեւ այս դժվարությունը։

Գիտելիքի եւ դպրության օրը սկսում է մեզնից յուրաքանչյուրի ճանապարհը դեպի մեծ ապագա, դեպի աշխարհն ավելի լավը դարձնելու առաքելության իրականացում: Եվ ես այս կապակցությամբ ուզում եմ հանրապետության բոլոր աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին եւս մեկ անգամ շնորհավորել այս տոնական օրվա կապակցությամբ։

Հայաստանի կառավարությունը բազմիցս խոսել է գիտելիքահենք տնտեսություն ունենալու և կրթության որակը մի նոր մակարդակի հասցնելու հրամայականի մասին։ Մեր առաջնահերթությունների մեջ կրթական համակարգի զարգացումն իր անփոփոխ տեղն ունի, ու հավատացած ենք, որ երկրում տնտեսական եւ քաղաքական վերելք ապահովելը հնարավոր չէ առանց կրթական խորը բարեփոխումների, իսկ այդ բարեփոխումներն էլ հնարավոր չեն առանց հանրային մասնակցության։ Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք կտրուկ զարկ տալ տնտեսությանը, աշխատաշուկայի համար համահունչ եւ մրցունակ կադրեր պատրաստել ու բարելավել կյանքի որակը։ Մեզ համար էական մարտահրավեր է կրթական հաստատություններն աշխատաշուկային կապելու խնդիրը, եւ այս ուղղությամբ բազմաթիվ անելիքներ ունենք։ Մեր հանրության համար ուսուցիչը, գիտնականը, պետք է հանդիսանան ոգեշնչման աղբյուր, իրենց թաղամասում, գյուղում, քաղաքում լինեն նորարարություններ բերող առաջամարտիկներ։ Համոզված եմ, որ մենք կարող ենք հասնել մեր երազանքների կրթությունն ունենալուն. մի բան, որն իր հերթին հնարավորություն կտա հասնել Հայաստանի Հանրապետության հռչակած ռազմավարական նպատակներին։

Հարգելի աշակերտներ եւ ուսանողներ,

ցանկացած կրթական հաստատության դռներից ներս մենք պիտի սովորենք նոր գիտելիքների արդյունքում փոխել աշխարհը, փոխել մեր երկիրը, փոխել մեր գյուղը, փոխել մեր կենցաղը՝ դեպի ավելի լավն ու առավել նորարարականը։ Սա է բոլորիս առաքելությունը, որի իրականացման ճանապարհին միասնական կերպով պետք է հաղթահարենք բոլոր մարտարհրավերներն ու շարժվենք առաջ։ Սիրելիներս, վստահ քայլեք կյանքի նոր ճանապարհով՝ ի նպաստ ձեզ, ձեր ծնողների, մեր ժողովրդի եւ պետության առաջընթացի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>