ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Տնտե­սա­կան խնդիրներին ավե­լի կոմպ­լեքս մո­տե­ցումներ են անհրաժեշտ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ամենաառաջնահերթ խնդիրներից մեկը վերաբերում է տնտեսությանը։ Գրեթե միշտ տնտեսության զարգացման թեման գտնվել է հանրային-քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Սակայն վերջին շրջանում այս թեման առավել հրատապություն է ձեռք բերել, քանի որ «տնտեսական հեղափոխությունը», որի մասին հայտարարում էին իշխանությունները, ոչ միայն տեղի չունեցավ, այլև կորոնավիրուսի համավարակի արդյունքում մենք թևակոխել ենք տնտեսական խորը ճգնաժամի փուլ։

Ճիշտ է՝ վերջին շրջանում համավարակի տարածման թվերը սկսել են փոքրանալ, բայց դա դեռևս չի նշանակում, որ վարակի նվազման հետ մեկտեղ մենք սկսելու ենք դրական տնտեսական ցուցանիշներ ունենալ։ Ու ընդհանրապես, ամբողջ աշխարում տնտեսական առումով անորոշ իրավիճակը շարունակվում է պահպանվել, քանի որ բացառված չէ, որ համաճարակը աշնանը կամ ձմռանը կարող է նոր բռնկումներ ունենալ, և նորից սահմանափակումների ռեժիմին անցնելու անհրաժեշտություն լինի։ Հնարավոր զարգացումներից մեկն էլ այն է, որ տնտեսական ճգնաժամի հետևանքները ավելի խորը կարող են լինել, քան սպասվում է։

Առանց այն էլ արդեն իսկ տնտեսության բազմաթիվ ճյուղերում ուղղակի կաթվածահար իրավիճակ է։ Անգամ կանխատեսումներ կան, որ տնտեսական ճգնաժամը շատ ավելի երկար կարող է տևել, քան համավարակը։ Իսկ եթե մոտ ապագայում տնտեսական առումով նոր ցնցումներ ևս լինեն, ապա դրանք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար, որը ոչ միայն շրջափակման մեջ է գտնվում երկու հարևան երկրների կողմից, այլև դեմոգրաֆիական սրացող խնդիրների առաջ է կանգնած։ Եվ սոցիալ-տնտեսական վիճակի ծանրացումը մեծացնելու է նոր արտագաղթի հավանականությունը։

Ու հենց այստեղ է, որ հարց է առաջանում, թե արդյոք Հայաստանը կարող էր տնտեսապես առավել բարվոք վիճակում գտնվել, քան այսօր է։ Մասնագետների վերլուծություններից պարզ է դառնում, որ կարող էր։ Նախ և առաջ հնարավորություն կար, որ տնտեսությանը վերաբերող շատ հարցերում առավել պրոֆեսիոնալ մոտեցումներ որդեգրեին և որոշումներ ընդունեին։ Եվ այն, որ այսօրվա տնտեսական դրությունը չափազանց մտահոգիչ է, դրա մասին է վկայում երկիրը տարիներ շարունակ ղեկավարելու հնարավորություն ունեցած և այդ առումով հսկայական փորձ կուտակած գործիչների կողմից հնչող մտահոգությունները։

Այս առումով հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում տնտեսական խնդրի շուրջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները, որոնց մասին վերջինս խոսեց տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Երկրորդ նախագահը շոշափեց տնտեսությանը վերաբերող գլխավոր հարցերը՝ գյուղատնտեսությունից ու արդյունաբերությունից սկսած, պետական պարտքով և ներդրումներով վերջացրած։ Եվ նրա հիմնական շեշտադրումը վերաբերում էր նրան, որ իշխանությունների տնտեսական քաղաքականությունը համահունչ չէ առկա տնտեսական ճգնաժամային իրավիճակին և առկա մարտահրավերներին։

Իսկ տնտեսությունը վերականգնելու համար կառավարությունը նախ պետք է փորձի հաշվարկներ անել, վերլուծել իրավիճակը, տեսնել, թե ինչ սցենարներ են հնարավոր, ապա ընտրի այդ սցենարներից ամենաօպտիմալ տարբերակները ու ըստ այդմ որոշումներ ընդունի, որոնք միտված կլինեն տնտեսական զարգացման խթանմանը։ Ու հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն իր կողմից ներկայացվող մոտեցումներն առավել պատկերավոր և հիմնավոր դարձնելու համար փորձում էր զուգահեռներ տանել իր կառավարման ժամանակաշրջանի և ներկա իրողությունների միջև և դրանով ցույց տալ, թե ինչպիսի ձեռնարկումների միջոցով կարելի է հասնել հաջողության։

Այսպիսի փաստարկների արդյունքում պարզ է դառնում, որ իշխանությունները շատ պարզունակ կերպով են մոտենում տնտեսական հարցերին։ Նրանց թվում է, որ եթե իրենք կարողացել են ստանալ ժողովրդի վստահության քվեն, ապա դա բավարար է, որ իրենց ամենագետի տեղ դնեն՝ համարելով, թե գլուխ կհանեն ցանկացած խնդրից։ Դրանով է պայմանավորված նաև իշխանությունների այն պատկերացումը, թե տնտեսվարողներին և գյուղացիներին միայն վարկեր տրամադրելը բավարար է տնտեսության վերականգնմանը հասնելու համար։ Տնտեսական զարգացման խնդիրն ավելի կոմպլեքս մոտեցում է պահանջում։

Նախ պետք է ստեղծել համապատասխան ներդրումային միջավայր, բարելավել օրենսդրական դաշտը, մեծ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը և ձևավորել գործընկերային մթնոլորտ, երբ տնտեսվարողներն ու գյուղացիները կարողանան բարձրացնել իրենց հուզող խնդիրները և այդպիսով մասնակից լինեն որոշումների ընդունման գործընթացին։ Շատ կարևոր է նաև որոշ բարդ տնտեսական հարցերի շուրջ այլընտրանքային լուծումներ գտնելու մոտեցումը։ Օրինակ՝ Ամուլսարի հարցը մնացել է պետության կոկորդում և տևական ժամանակ է, հայտնի չէ՝ այն ի վերջո շահագործվելու է, թե ոչ։

Եվ որպեսզի այսպիսի խնդիրը ծանր հետևանքներ չունենա պետության համար, օրինակ՝ Քոչարյանը, հաշվի առնելով նախկինում իր ունեցած փորձը, մասնավորապես Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված, առաջարկում է դիտարկել հարցի լուծման այնպիսի տարբերակներ, ինչպես հանքավայրի շահագործումը փակ հանքի տեսքով իրականացնելն է, կամ ոսկու կորզման գործարանը այլ վայրում կառուցելը, որը հնարավորություն կտա առավելագույն չափով չեզոքացնել բնապահպանական ռիսկերը։

Եվ եթե իշխանությունները հաշվի չնստեն ռացիոնալ քննադատությունների հետ, փորձի հետ, տարբեր իրողությունների շուրջ առաջարկվող լուծումների հետ և շարունակեն նույն կերպով, ապա տնտեսական իրավիճակի վատացմանը զուգահեռ ժողովուրդը կարող է պահանջել, որ պետության ղեկին նրանց փոխարինեն այնպիսի պրոֆեսիոնալ գործիչներ, որոնք ի վիճակի կլինեն դուրս հանել երկիրը ստեղծված իրավիճակից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>