9%-ոց Ավինյանը հերթական անգամ մեղադրեց ու վիրավորեց քաղաքացիներին (տեսանյութ) Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը
13
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Պատերազմ Արցախում
9%-ոց Ավինյանը հերթական անգամ մեղադրեց ու վիրավորեց քաղաքացիներին (տեսանյութ) Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ»

Ճարտարապետը ազատ չէ, կաշկանդված է, կորցրել է ազատ ստեղծագործելու հնարավորությունը. Հրաչ Պողոսյան

Նոր ժամանակների ճարտարապետության որակի անկման պատճառները, կարծում եմ շատերին մտածելու առիթ են տալիս: Այն որ ճարտարապետության, կամ ավելի ճիշտ՝ նախագծերի որակը անհանդուրժելի ցածր է տեսանելի է ոչ միայն մասնագետների համար: Մինչդեռ ճարտարապետին Արարիչը պատգամել է շարունակել իր ստեղծարար գործը, այն է՝ ստեղծել բարեկեցիկ, ապահով ու գեղեցիկ միջավայր: Ավա՜ղ, տպավորություն է ստեղծվում, որ ճարտարապետության՝ դարերից ժառանգած հստակ ու հասկանալի ճանապարհը ծածկվել է մառախուղով ու հիմա ճարտարապետները խարխափում են՝ չտեսնելով ճանապարհի եզրերը:

Ճարտարապետության մակարդակի անկման պատճառները տարաբնույթ են ու բազմաթիվ: Դրանցից մեկը՝ ամենակարևորն ու ինձ համար տեսանելին այն է, որ ճարտարապետն ազատ չէ, կաշկանդված է, կորցրել է ազատ ստեղծագործելու հնարավորությունը:
Բացատրեմ միտքս:

Խորհրդային տարիներին աշխատած ճարտարապետները կհաստատեն, որ մենք իսկապես ազատ էինք որպես ստեղծագործողներ: Թվում է տարօրինակ է՝ խորհրդային տարիներ ու ազատ ստեղծագործողներ: Սակայն այդպես էր: Խոշոր նախագծային ինստիտուտներում ստանում էինք մեր ոչ մեծ, բայց բավարար աշխատավարձը, բնավ մտահոգված չէինք նախագծերի արժեքով, իսկ նախագծային առաջադրանքները սահմանափակված էին գործող օրենքներով ու նորմատիվներով: Դժվարը անհատական նախագծի թույլատվություն ստանալն եր: Կոմպոզիցիայի ու ձևաստեղծման խնդիրները մնում էին ճարտարապետի տաղանդին ու աշխատասիրությանը: Ճարտարապետները մրցում էին մեկը մյուսի հետ, մյուս նախագծային ինստիտուտի հետ: Մեր անձնական բարեկեցությունը կախված էր մեր նախագծերի որակից, այլ ոչ թե՝ պատվիրատուի քմահաճույքից:

Այսօր ճարտարապետն ամուր կապանքների մեջ է, ամբողջովին ստիպված է ենթարկվել պատվիրատուի՝ հաճախ՝ ոչ բավարար ճաշակին, նրա պատկերացումներին՝ կառույցի մասին: Այն ճարտարապետները, ովքեր դիմադրում ու փորձում են համոզել պատվիրատուին, հաճախ կորցնում էն պատվերը, իսկ դրա հետևանքները կործանարար են լինում անհատ ստեղծագործողի համար: Ես մի մեծահարուստ բարերարի փորձում էի բացատրել, որ մեծ գումարի համար, որ նա ներդնում է, մեծապես շնորհակալ ենք, բայց քաղաքի բախտը թող մենք որոշենք: Պատվերը կորցրեցի: Նա գտավ ավելի հանդուրժող ճարտարապետ: Շատ հաճախ ճարտարապետը պատվերը ստանալու համար ստիպված է լինում համաձայնվել ցածր գնով նախագծելու: Իսկ պատվիրատուները՝ վստահ լինելով, որ իրենք ճարտարապետից լավ գիտեն, թե ինչ են ուզում կառուցել, պատվերը տալիս են նորաթուխ, անփորձ ճարտարապետի՝ որպես հասարակ գծագրողի, որը պատրաստ է ամենացածր գնով նախագծել, պատվերը ձեռք գցելու համար:

Արդյունքը այն է, ինչ տեսնում ենք:

Բարձրարվեստ ստեղծագործություն հնարավոր է ստեղծել միայն ազատ, անկաշկանդ միջավայրում: Իսկ տաղանդավոր ճարտարապետներ կան:

ՈՒրեմն ի՞նչ անել:

Կամ՝ համաձայնել իրավիճակի հետ ու սպասել, որ մի օր ինչ -որ բան կփոխվի, կամ էլ՝ մտածել կտրուկ բարեփոխումների մասին:
Իսկ բարեփոխումներն անհրաժեշտ են ինչպես վարչական, այնպես էլ՝ գործնական փոխհարաբերություններում: Սկսած հողահատկացումներից, նախագծերի համաձայնեցման խայտառակ վիճակից, նախագծերի լայն քննարկումներից և էլի շատ բաներից:

Կարելի է երազել, թե՝ հնարավոր է ստեղծել նոր, Հայաստանյան Վերածնունդ, որտեղ առաջնայինը՝ արվեստը, գիտությունը, ճարտարապետությունն են, որոնց բարձր մակարդակով պայմանավորվում է երկրի զարգացումը:

Բայց դա մի ուրիշ պատմություն է:

Ճարտարապետ Հրաչ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>