Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Նիկոլ Փաշինյանը խանդո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը տնտեսական մեկնաբանների հետ լայն արձագանք ստացավ: Հայտնի շրջանակները ինչպես միշտ հերթական անգամ ցնցումների մեջ ընկան, իսկ հանրության լուրջ հատվածը հերթական անգամ իր համար արձանագրեց, որ երկրում կա մարդ, ով ունակ է ճգնաժամի պայմաններում կառավարել երկիրը, քանզի ունեցել է դրա հաջող պատմության փորձը:

Սակայն հատկապես հետաքրքիր էր, թե ինչպես կարձագանքեր ՀՀ 2-րդ նախագահի հանդիպումը մեկնաբանների հետ անձամբ վարչապետը:

Նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցը  նույնպես  անդրադարձավ այդ հանդիպմանը մի նյութով, որն հետևյալ վերնագիրն ուներ՝«Փաստորեն տնտեսությունն էլ է Քոչարյանը հիմնել»:

Այդ վերնագիրն ամեն ինչ ասում էր, թե ինչ է իրականում մտածում Փաշինյանը Քոչարյանի կառավարման տարիների մասին:

Հոդվածում բերելով «Պեռնո Ռիկարի» պատմությունը, հետևյալ հարցադրումն է ընչեցվում. «... Պարզվում է  որակյալ գինու համար էլ ենք անձամբ Քոչարյանին պարտական ինքն է խնդրել, որ Հայաստանում լավ գինի արտադրվի։ Ինքը չլիներ գինեգործության առնվազն 3000 տարվա ավանդույթներ ունեցող հայ ժողովուրդը չէր «ֆայմելու», որ կարելի է նաև որակյալ գինի արտադրել ու ահավոր մրցակցություն էր լինելու, թե ով ավելի վատը կարտադրի...»:

Հոդվածագրի այս մտքի մեջ կար մի թեզ, թե ով էլ որ կառավարեր միևնույն է դրսից ընկերությունները գալու էին Հայաստան, իսկ մենք էլ ունենալու էինք գինեգործության զարգացման այն արդյունքներն ինչ ունեցանք Քոչարյանի կառավարման ժամանակ: Սակայն  եթե դա հնարավոր էր կատարել մինչև 1998 թվականը, ապա ինչո՞ւ դա չէր արվում: Ինչո՞ւ 3000-ամյա գինու գաղտնիքն իմացող ժողովուրդը ոչ թե գինի էր արտադրում 90-ական 7 տարիների ընթացքում, այլ զբաղված էր բացառապես «купи-продай» գործերով: Ինչպե՞ս ստացվեց, որ սփյուռքի մեր հայրենակիցները ներդրումներ սկսեցին կատարել հատկապես 1998-ից հետո, և ոչ առաջ:

Ինչ վերաբերվում է սեփականաշնորհման գների մասին, ապա գոնե այստեղ Փաշինյանը պետք է մեղադրի առաջին հերթին իր ավագ քաղաքական գործնկերներին, այլ ոչ թե Քոչարյանին: 90-ականների կեսերին, երբ «շան մսի»  գնով գործարաններ էին սեփականաշնորհվում Փաշինյանը դրա մասին չի ուզում լսել, որովհետև այդ գործընթացից հիմնականում օգտվում էին նրա քաղաքական գործընկերները և հատկապես մի հայտնի օլիգարխ, որն հետագայում երկար տարիներ դարձավ նրա հիմնական հովանավորը:

Ինչ վերաբերվում է բիզնեսով զբաղվելու մասին, ապա արժեր, որ Փաշինյանը ուսումնասիրեր, թե պատերազմի ամենաթեժ պահերին՝ 1992-1995 թվականներին, ով ինչով էր զբաղված: Քոչարյանը իր ընտանիքով գտնվում էր Ստեփանակերտում՝  ռմբակոցումների տակ: Իսկ ինչո՞վ էին զբաղված այն ժամանակվա Հայաստանի իշխանավորները: Օրինակ նրանցից մեկը 1995-ին իշխանական թերթերից մեկում խոստավանում էր, որ «...սեփականաշնորհել է ընդամենը 161 օբյեկտ որոնցից ոչ մեկը մենաշնոր չէր...»: Հետաքրքի՞ր է արդյոք Փաշինյանին, թե ինչպես էր սեփականաշնորհվել այդքան օբյեկտ այն էլ պատերազմի տարիներին:

Փաշինյանը դրա պատասխանը ունի, սակայն նրան շահավետ չի լինի դրա մասին  խոսել երբևիցե, քանզի դրա արդյունքում կարող է փլվել նրա ողջ ներկայիս քաղաքական կերպարը:

Հիշեցնենք, որ 90-ականներին իշխանավորները հարստանում էին երկրի բնակչության համընդանուր աղքատացման ֆոնին:

Եվ հատկապես հարստանում էին այն մարդիկ, ովքեր 88-ից առաջ նույնիսկ սուրճի բաժակի գումար չունեին կամ Երևանում ապրում էին հանրակացարաններում:

88-ի  հեղափոխությունը նրանց հնարավորություն տվեց դառնալ «բիրդան աղաներ», բնակչության մյուս՝ 99 տոկոսի աղքատացման հաշվին: Դրա մասին Հայաստանում ոչ ոք չի մոռացել և չի մոռանալու, որոհետև դա մոռանալու բան չի: Իսկ այսօր Փաշինյանն ու նրա շրջապատը փորձում են հաշվել  Քոչարյանի  գումարները և դա այն դեպքում, երբ Քոչարյանի կառավարման արդյունքում ՀՀՇ-ականների կողմից  փլուզած երկրի տնտեսությունը Քոչարյանին  հաջողվեց մեծացնել մոտ վեց անգամ: Բացարձակ թվերով հաշված Ռոբերտ Քոչարյանի կառավարման ընթացքում Հայաստանի տնտեսությունը մեծացավ մինչև 12 մլրդ-ի չափ: Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանի քաղաքական ընկերների կառավարման ընթացքում երկրի տնտեսության ծավալները հասցվել էր ընդամենը 2 մլրդ դոլարի սահմանագծին:

Իսկ ինչո՞ւ մինչև 1998 թվականը այդ զարգացումը չէր ապահովվում: Փոխարենը մարդկանց համոզում էին, թե «...երկիրը զարգացման հեռանկար չունի, և դրա համար անհրաժեշտ է, որ գնանք Ղարաբաղի հարցում զիրջումների...»: Ինչո՞ւ դրա մասին չի խոսում այսօրվա վարչապետը, հասկանալի է, որոհետև նա այն ժամանակ աջակցում էր այդ նույն շրջանակներին, ովքեր պահանջում էին «հանուն զարգացման զիջել Ղարաբաղի հարցում»: Այսքանից հետո Փաշինյանն կամ նրա թիմակիցները ի՞նչ հաշիվ կարող են ներկայացնել Քոչարյանին, որ նա թույլ չտվեց, որ Ղարաբաղի հարցում զիջողները 2008-ին գան իշխանության»: Նիկոլ Փաշինյանն 2008-ին աջակցում էր հենց այդ նույն ուժերին, որոնց 1998-ին հայ ժողովուրդը վռնդեց  քաղաքական ասպարեզից թալանի, ընտրակեղծիքների, թուրքերին հաճոյանալու պատճառով:

Փաշինյանը պետք է մտածի, թե ինչ բացատրություն է տալու, որ 2008-ին աջակցել է այդ ուժերին: Նրանք էին բերելո՞ւ «Նոր Հայաստանի» գաղափարը, որոնց այն ժամանակ աջակցում էր Փաշինյանը: «Նոր Հայաստանը» Ղարաբաղի հարցում զիջումնե՞րն էին, թե 1995-ի և 1996-ի լկտի կեղծիքները, իսկ միգուցե կրկին իրար պարտքով տալ-առնելու 90-ականների ավանդույթը՞ պիտի վերականգվեր: Թե՞ անշարժ գույքի գները պիտի իջեցվեին 8-ից 10 անգամ, ինչպես 90-ականների ժամանակ էր:

Շատերը կարող են հարցադրում կատարել, եթե 1998-ից հետո ամեն ինչ շատ լավ էր, այդ դեպքում ինչո՞ւ եղավ 2008-ը: Այս հարցի պատասխանն էլ է հայտնի: Եթե 1998-ից հետո բոլոր ոլորտներում հեղափոխական փոփոխություն լինեին, ապա հաստատ մենք չէինք ունենա 2008-ը: Այո տնտեսության մեջ Քոչարյանին հաջողվեց կատարել իսկական տնտեսական հեղափոխություն: Այն հեղափոխությունը, որի մասին այսօր խոսում է Փաշինյանը բայց չի կարողանում այն կյանքի կոչել: Երկրի արտաքին քաղաքականության մեջ Քոչարյանի ժամանակ կատարվեցին նույնպես մեծ փոփոխություններ: Իսկ Ղարաբաղի հարցում կատարվեց անհնարինը, երբ միջնորդները վերջապես ընդունեցին ղարաբաղցիների ինքնորշման իրավունքը, հանրաքվեի միջոցով Ադրբեջանի կազմից դուրս: Իհարկե եղել են նաև բացթողումներ, հատկապես ներքաղաքական հարցերում: Ազատ ընտրության ինստիտուտը այդպես էլ չվերականգնվեց, որն էլ դարձավ 2008-ի ճգնաժամի հիմնական պատճառը, սակայն համեմատելով Քոչարյանի դրական ստացած արդյունքները ուղղակի ցինիզմի դրսևորում է չնկատել իր մեծ ներդրումը երկրի զարգացման մեջ և նկատել միայն բացասական երևույթները, մանավանդ, որ 1998-ից առաջ  դրականի և բացասականի հաշվեկշիռը մեղմ ասաց Նիկոլ Փաշինյանի քաղաքական «հայրերի» օգտին չէ:

Սակայն հասկանալի է, Փաշինյանի այսպիսի արձագանքը Քոչարյանի խոսքին: Իրականում Փաշինյանը լավ էլ հասկացել է, թե ով է իրականում դրական արդյունքներ տվել   երկրի զարգացման համար, իսկ ով՝ ոչ: Պարզապես զուտ քաղաքական տեսանկյունից Փաշինյանին խոստովանելը դա շահավետ չէ:

Իսկ զուտ մարդկային դաշտում համեմատվելիս ակնհայտ է, որ Փաշինյանը խանդում է Քոչարյանի արձանագրած արդյունքներին, սակայն պետք է նշել, որ Փաշինյանի այդ հատկությունը դրական է, քանզի, եթե խանդում է նշանակում է փորձելու է գոնե նմանվել Քոչարյանին, ինչը՝ որպես գործընթաց արդեն դրականորեն կարող է ազդել երկրի զարգացման վրա:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>