Ոստիկանը բռնաբարել է գործընկերուհուն. վերջինս բերման է ենթարկվել
Օգոստոսի 28-ին Տուլայի ոստիկանության «Զարեչենսկիյ» բաժնի աշծատակցուհին դիմել է շրջանի Քննչական կոմիտե: 31-ամյա կապիտանը հայտնել է, որ նրան բռնաբարել է նույն բաժնի աշխատակից՝ 27-ամյա ավագ լեյտենանտը, հաղորդում է Myslo կայքը:
Դիմումից հետևում է, որ հանցագործությունը տեղի է ունեցել ոչ ծառայողական ժամին: Առավոտյան մոտ 7:30-ին ավագ լեյտենանտը իր բեռնախցիկում դուրս է բերել կնոջը անտառածածկ ամայի տարածք, որը գտնվում է Պրուդնոյե գյուղից ոչ հեռու, որտեղ նա սեռական բնույթի ոտնձգություն է կատարել կնոջ նկատմամբ:
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ-ի 132 հոդվածի երկրորդ մասին «բ» կետի համաձայն (Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, սպանության կամ առողջությանը լուրջ վնաս հասցնելու սպառնալիքով տուժողի նկատմամբ):
Կասկածյալը բերման է ենթարկվել:
Zham.am

