Թունավորում Աշտարակում. տուժածներից 2-ը երեխաներ են
Ապրիլի 2-ին, ժամը 18:55-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 44-ամյա Գագիկ Ա.-ն, 8-ամյա Վարուժան Ա.-ն եւ 5-ամյա Տիգրան Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի թիվ 1/3 տանը վերջիններս վատ զգալով՝ դիմել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

