ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից
5
Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․Մալխասյան Պատերազմ Արցախում
Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան ՍԴ–ն գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը. «Հայաքվե» ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Ռուսաստանցի թյուրքագետը Երևանի գիտաժողովում. ռուսաստանյան էներգապաշարները հնարավոր չէ փոխարինել որևէ այլ պաշարով Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ Այսօր հոսանքի պատճառով ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների գնահատականների բողոքարկման գործընթացը Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը «Մայր օրենք», որը չի գործում Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ակցիզային հարկը կբարձրացվի. ԱԺ–ում իշխող ՔՊ-ն նախագիծը հաստատեց. ցնծացե՛ք և ուրախացե՛ք, նիկոլականներ Փաստաբանն ահազանգում է ՀՀ-ում նախնական կալանքի կիրառման վերաբերյալ ձևավորված խիստ մտահոգիչ համակարգային պրակտիկայի մասին Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից ՔՊ-ն սահմանափակեց Հայաստանից երկար ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․Մալխասյան Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը. Գագիկ Ծառուկյան Ուրսուլան ռեպրեսիաների համար կանաչ լույս է վառել (տեսանյութ) Քաղաքագետ, «Մայր Հայաստանի» վարչության անդամ Երվանդ Բոզոյանը քննչական բաժնում է Սլուցկի․ Երևանը պետք է գիտակցի, որ պանիրը ԵՄ մկան թակարդում անվճար չի լինելու «Լավ ԿԳՄՍՆի՛ր, որ լավ ապրես». ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ»

Սևանա լճում ստորջրյա հետազոտողները ափ են դուրս բերել մարդկային ոսկորներ և խորտակված նավակի բեկորներ

Սևանա լճում իրականացվել են գիտական մակարդակով ստորջրյա հնագիտական հետախուզական աշխատանքներ. սուզորդները լճի հատակին փաստագրել են խորտակված նավակի պահպանված հատված, որոշ բեկորներ դուրս են բերել ափ։

Արտաքին զննությամբ՝ բեկորներից մեկի վրա պահպանված գամը՝ նման չէ գործարանային արտադրանքի, ավելի հավանական է, որ այն դարբնի աշխատանք է. հնարավոր է այն ունի մի քանի հարյուրամյա պատմություն։ Հնագետների, երկրաբանների արշավախմբի և «ԱրմԴայվինգ» ակումբի սուզորդների համատեղ նախաձեռնությամբ կատարված հետազոտական աշխատանքի արդյունքում ափ են դուրս բերվել մարդկային մի քանի ոսկորներ, ստորին ծնոտ՝ պահպանված ատամներով, որոնք, ըստ նախնական հետազոտության արդյունքների, հավանաբար պատկանել են չափահաս տղամարդու։  

Արշավախումբն ավելի վաղ պեղումներ է իրականացրել Սևանա լճին մոտ գտնվող «Արտանիշ 23» դամբարանադաշտում, այն թվագրվում է մ.թ.ա. 12-6-րդ դարեր: Առաջին անգամ Արտանիշ գյուղում հնագիտական պեղումներ իրականացվել են անցած տարի նույն արշավախմբի նախաձեռնությամբ. «Արտանիշ 29» և «Արտանիշ 23» դամբարանադաշտերի տարածքում պեղվել էր մեկական դամբարան։

«Թաքնված և ծածկված հնագիտական հուշարձանների որոնումը երկրաքիմիական մեթոդներով» ծրագրի (ղեկավար՝ երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյան) մասին խոսելիս արշավախմբի անդամ, մասնագիտությամբ հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնեց՝ այս մեթոդը Հայաստանում առաջին անգամ է կիրառվում։ Նախկինում հանքեր գտնելու համար կիրառվել է միայն Անգլիայում։ Մեխանիզմը հետևյալն է՝ ոչ մեծ քանակության հողի նմուշից կարողանում են որոշել, թե տվյալ հատվածում հողի տակ ինչ տեսակի մետաղ կամ օրգանական նյութ կարող է լինել։ Ֆոսֆորի մեծ քանակությունը կարող է հուշել տվյալ տարածքում հողի տակ մարդկային կամ կենդանական ոսկորների կուտակումների մասին։

«Նախորդ տարի հնավայրից վերցված հողային նմուշառումով երկրաբանական մեթոդիկայի կիրառմամբ, երկրաբան-գործընկերների կողմից փաստվել էր ֆոսֆորային պիկ (կուտակում). պեղումների արդյունքում բացվել է դամբարան, որտեղ ժամանակին խմբային թաղում է իրագործված եղել։ Խոսելով դամբարանը կառուցած հնահանրության թաղման ծեսի մասին, կարող ենք մանրամասնել, որ այդ ժամանակաշրջանի մարդկանց բնորոշ է եղել, բացի մահացած մարդկանցից, դամբարանի խցում տեղադրել նաև ուղեկցող գույք՝  խեցանոթներ (երբեմն դատարկ, որոշ դեպքերում լցված որոշակի ուտելիքներով), տարատեսակ մետաղե (ոսկի, արծաթ, բրոնզ և այլն) պերճանքի առարկաներ՝  զարդեր, ուլունքներ, ինչպես նաև տղամարդկանց պարագայում զենքեր, որոնք բավականին լավ են պահպանվում» - հավելեց մարդաբան Հասմիկ Սիմոնյանը։

«Արտանիշ 23»-ի պեղումների արդյունքում դամբարանադաշտում արշավախումբը պեղել է 4 դամբարան, որոնցում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ, խեցեղեն, սարդիոնե ուլունքներ։ Սակայն պետք է նշել, որ այս տարի պեղված 4 դամբարաններից մեկը տարվա սկզբին թալանվել էր գանձագողների կողմից: Ուստի հնագետները թալանված դամբարանը պեղել են ամբողջությամբ։ Թալանված դամբարանի հատակին և դուրս թափված հողի մեջ բացվել են մարդկային ոսկորների մնացորդներ, խեղեբեկորներ և սարդիոնե ուլունքներ։

Օգոստոսի սկզբին մեկնարկած աշխատանքներն ավարտվել են ամսի 25-ին։ Հնագիտական աշխատանքների վերաբերյալ ամբողջական  հաշվետվությունը և արդյունքների ամփոփումը հնագետների խումբը կներկայացնի ավելի ուշ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>