Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման Երևանի կառավարումը ՔՊ-ի կողմից իրականացվում է 9%-ի սահմաններում (տեսանյութ) 9%-ոց Ավինյանը հերթական անգամ մեղադրեց ու վիրավորեց քաղաքացիներին (տեսանյութ)
13
Ընդդիմադիր դաշտի միակ խնդիրը պետք է լինի ինքն իրեն չպարտվելը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը (տեսանյութ) Օրբանը պարտություն է կրել Հունգարիայի խորհրդարանական ընտրություներում Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընդդիմադիր դաշտի միակ խնդիրը պետք է լինի ինքն իրեն չպարտվելը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման Մի տարի չանցած նոր վերանորոգված Գյումրի-Արմավիր ճանապարհին հայտնվել են բազմաթիվ փոսեր Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը (տեսանյութ) «Ես չեմ ուզում Հռոմի պապ, ով քննադատում է ԱՄՆ նախագահին»․ Թրամփ Օրբանը պարտություն է կրել Հունգարիայի խորհրդարանական ընտրություներում Երևանի կառավարումը ՔՊ-ի կողմից իրականացվում է 9%-ի սահմաններում (տեսանյութ) 9%-ոց Ավինյանը հերթական անգամ մեղադրեց ու վիրավորեց քաղաքացիներին (տեսանյութ) Ժամանակն է, որ Փաշինյան Նիկոլն Ավինյան Տիգրանին շնորհի ծովակալի կոչում Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին

Ալեն, քեզ տեր կանգնի, մեղք ես. Գեւորգ Պետրոսյան

Ազգային Ժողովի նախագահի պատեհածին տեղակալ Ալեն Սիմոնյանն իր հոգու սրբազան պարտքն է համարել անդրադառնալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես, իհարկե, հասկանում եմ, որ «վերին էշելոնի ներկայացուցիչ» Սիմոնյանն Իմ քայլը խմբակցությունում ստանձնել է ըստ կանչի շտապօգնության սպասավորի գործառույթները, եւ կապ չունի, թե ինչ թեմային է վերաբերում հարցը, Ալեն Սիմոնյանն անպոչ գդալի նման հայտնվում է այդտեղ:

Հիմա էլ Ալենն իրեն իրավունք է վերապահում գնահատականներ հնչեցնել Ծառուկյանի հայտարարությունների վերաբերյալ: Անկախ ամեն ինչից, եթե այդ գնահատականները լինեին կոռեկտության ու քաղաքական դիսկուրսի տրամաբանության մեջ, որեւէ մեկը հարկ չէր էլ համարի անդրադառնալ նրա գոյությանը: Սակայն բացառիկ ցինիզմով ու փուչ ինքնահավանությամբ համեմված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը շաղ է տալիս իր մտքի «գոհարները», իսպառ մոռանալով, որ ինքն իր ապրած կյանքով ու անցած խորդուբորդ ճանապարհով վստահաբար չի վաստակել Գագիկ Ծառուկյանին քննադատելու իրավունքը:

Իր երկամյա օրենսդրական գործունեության մեջ Ալեն Սիմոնյանի հեղինակած եզակի օրենքը միտված էր հայտնի «Վիվառոյ»-ի իրավունքների պաշտպանությանը, որի համար, ըստ շրջանառվող լուրերի, վերջինս բավականին կլորիկ գումար է ստացել: Եվ, թերեւս, Երեւանի կենտրոնի գերթանկարժեք բնակարաններն ու մի քանի Ռենջ Ռովերները հենց Վիվառոյի բարձր հովանու ներքո է ձեռք բերել ԱԺ փոխխոսնակը: Ուզում եմ հասկանալ, թե ինչից է հատկապես ոգեւորվել կամ սրտնեղվել ԱԺ փոխխոսնակի աթոռին բազմած Սիմոնյանը:

Միգուցե այն պատճառով, որ Ծառուկյանն ասել է, որ անթույլատրելի է Հայ եկեղեցու պատմության առարկայի ոչնչացումը, կամ, որ անընդունելի է համարել, որ մեր երեխաները դեռ վաղ մանկությունից պիտի սեռական դաստիարակության մանրամասներին ծանոթանան: Դե իհարկե հասկանալի է, որ ձեր իշխանության առաջնահերթ խնդիրների մեջ է մտնում մեր եկեղեցու հիմքերը խարխլելը, արեւմտյան այլանդակ բարքերը մեր ազգաբնակչության շրջանակներում քարոզելը, տարատեսակ փոքրամասնությունների հետ հանդիպումներն ու նրանց շահերը առաջ բրդելը: Բայց մենք դա թույլ չենք տալու:

Ասել ենք ու ասելու ենք: Մենք ունենք արմատներ, մենք ունենք քրիստոնեական ավանդույթներ ու ազգային արժեհամակարգ ու չենք թողնելու, որ տարատեսակ թափթփուկներ ավերեն մեր արժեքները: Իսկ դուք հանգիստ վեր ընկեք տեղներդ, վայելեք ձեր պարգեւավճարները, թանկարժեք տներն ու ավտոմեքենաները, քանի դեռ կարող եք, քանի որ ցանկացած ոտնձգություն մեր ազգային արժեքների նկատմամբ վաղ, թե ուշ ստանալու է իր արժանի պատիժը: Դա ես եմ ձեզ խոստանում…

Ալեն, քեզ տեր կանգնի, մեղք ես...

Ոգեւորությունից կործանում կես քայլ է»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>