Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան
21
Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Պատերազմ Արցախում
Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը

«Հայաստանի վրա հարձակման սցենարներ են նախապատրաստվում. սեղանին է դրված ՀՀ կապիտուլյացիայի փաստաթուղթ». Արա Գասպարյան. Տեսանյութ

Վերջին օրերին ակտիվացել են շփումները Ռուսաստանի և Ադրբեջանի միջև. Ադրբեջանի ԱԳ նորանշանակ նախարար Բայրամովը կատարեց իր երկրորդ պաշտոնական այցը Մոսկվա, կայացավ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, Բայրամովի մոսկովյան այցին զուգահեռ՝ տեղի ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, այնուհետև Մոսկվայում ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը հանդիպեց ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ, որից հետո Շոյգուն մեկնեց Բաքու։

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը, անդրադառնալով այս փաստերին ու տարածված տեղեկություններին, ասաց, որ տարածաշրջանում տեղի են ունենում արագընթաց զարգացումներ, և Ռուսաստանը փորձում է իր քաղաքականությունն այս տարածաշրջանում ակտիվացնել։

«Ակնհայտ էր, որ Տավուշի դեպքերի ժամանակ թուրքական ռազմական գերատեսչությունն ու ղեկավարությունը ակտիվ էին իրենց ռազմական հռետորաբանությամբ և չէին թաքցնում, որ Թուրքիան այս տարածաշրջանում փորձում է դառնալ ամենակարևոր կենտրոններից մեկը։ Բնական է, որ այդ ազդակները չէին կարող չանհանգստացնել Ռուսաստանին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ պետության մեջ բալանսը նախկինի համեմատ փոխվել է. պրոթուրքական ուժերը գնալով դառնում են ավելի ակտիվ, և դա էլ չի կարող Ռուսաստանին չանհանգստացնել»,- ասաց Գասպարյանը։

Անդրադառնալով սեպտեմբերին ակնկալվող Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ Գասպարյանը նկատեց, որ հայկական դիվանագիտությունը բանակցությունների նոր օրակարգ պետք է դնի սեղանին։

«Այդ նոր օրակարգը պետք է հաշվի առնի ապրիլյան պատերազմի իրողությունները, Տավուշյան դեպքերը, 1994 թվականի մեր հաղթանակը, թե չէ հիմա բանակցում են կապիտուլյացիայի շուրջ. այն փաստաթուղթը, որը դրված է սեղանին, դա Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթն է։ Հայաստանը պետք է ներկայացնի նոր մոտեցումներ, եթե չի ներկայացնում, ապա մեզ թելադրելու են նոր օրակարգ. Լավրովը՝ իր օրակարգը, Ադրբեջանը՝ իրենը։ Հիմա մենք պետք է խոսենք»,- ասաց Գասպարյանը՝ նշելով, որ մեր երկրի շուրջ տեղի ունեցող անվտանգային սրացումների, մարտահավերների, ադրբեջանաթուրքական ալյանսի ձևավորմանն ի պատասխան՝ ոչ ադեկվատ են Հայաստանի արձագանքները։

«Ադրբեջանաթուրքական ալյանսի առավել ագրեսիվ դիրքավորում է տեղի ունենում, նախապատրաստվում են Հայաստանի վրա հարձակման տարբեր սցենարներ, իսկ մենք երկրի ներսում զբաղված ենք ինչ-որ մեկին հանելու կամ պաշտոնի նշանակելու մասին լուրերով, կամ քննարկում ենք, թե Փաշինյանն ինչ ասաց։ Մեր երկրի ներքին դիսկուրսը չի համապատասխանում մեր արտաքին մարտահրավերներին։ Քաղաքական ուժերը պետք է հենց այս հարցերին առավել ուշադիր լինեն և այս հարցերը դարձնեն տեսանելի հասարակությանը»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այն հանգամանքը, որ անգամ այս իշխանության ընդունած անվտանգության ռազմավարության մեջ Թուրքիայի քաղաքականության խորքային գնահատականներ կան, անդրադարձ արված չէ նաև Թուրքիայի տարածաշրջանային հավակնություններին, արդեն խոսում է մարտահրավերներին Հայաստանի ոչ համարժեք արձագանքելու մասին, հետևաբար՝ անհույս է կարծել, որ այս իշխանությունն ի վիճակի է պետության անվտանգային մարտահրավերներին համապատասխան քաղաքականություն վարել։

«Ճանաչելով այս իշխանության ունակությունները, հասկանալով նրանց ընկալումները, պարզ է, որ նրանք այդ խնդիրները լուծող չեն, ավելին՝ ընդհանրապես նրանց նպատակների մեջ այդ խնդիրները չկան։ Այս իշխանություններին պետք է հեռացնել, հեռացնելու է հասարակությունը՝ քաղաքական ուժերի առաջնորդությամբ, որովհետև երկու տարվա ընթացքում երկիրն առաջ չի գնում»,- ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղարը։

Ըստ Գասպարյանի՝ իշխանությունը, որն ամեն ինչ սկսում է զրոյական կետից, ինքն է շուտով հայտնվելու հենց այդ կետում։

«Իրենք շուտով հասնելու են այդ զրոյական կետին և հեռանան. ինչ կետից որ եկան, այդ կետին էլ վերադառնալու են, սակայն խնդիրը հետևյալն է՝ միավորել հասարակությանն անվտանգային խնդիրների, ազգ-բանակ կոնցեպցիայի շուրջ»,- ասաց նա։

Գասպարյանի փոխանցմամբ՝ պետության առաջ ծառացած անվտանգային լրջագույն խնդիրները չեն դառնում օրակարգի թեմաներ նաև շատ դեպքերում իշխանությունների ցանկությամբ և հաճախ իշխանությունների կողմից միտումնավոր տարբեր խնդիրներ շրջանառելով, լրջագույն խնդիրներ ստվերվում են։

«Օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիան շաղկապված է մեր պաշտպանունակության հետ։ Ստամբուլյան կոնվենցիան միտված է հայ մարդու տեսակի վերասերմանը, և սա էլ անվտանգային խնդիր է։ Նույն վիճակն է նաև կրթական չափորոշիչների դեպքում։ Սա պարտադրված օրակարգ է այս իշխանությանը. պարտադրում են այն կենտրոնները, որոնք շահագրգռված են մեր ներքին անվտանգության թուլացմամբ։ Այս ամեն ինչի հետևում ես տեսնում եմ թուրքական և մեզ ոչ բարեկամ ուժերի ականջները»,- ասաց նա։

 Հարցազրույցի մանրմասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>