Ովքեր են Լոռու մարզում ամենաշատ ձայներ ստացած ռեյտինգային թեկնածուները
Լոռու մարզը ընդգրկող թիվ 9 ընտրական տարածքում տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներից ամենաշատ ձայները, նախնական տվյալով, ստացել է ՀՀԿ թեկնածու Կարեն Կարապետյանը՝ 44255 ձայն։
Երկրորդ տեղում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է՝ 17637 ձայն, երրորդում՝ Արկադի Համբարձումյանը («Դերժավայի Արկադի»)՝ 16402 ձայն։
«Ելք» դաշինքի համապետական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը էապես զիջում է նրանց՝ 6123 ձայն։
Թիվ 9 ընտրական տարածքում ՀՀԿ–ն ստացել է 85689, «Ծառուկյան» դաշինքը՝ 25540, «Ելք» դաշինքը՝ 11793, ՀՅԴ–ն՝ 5547 ձայն։

