ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) ՔՊ-ական ռեժիմի անմարդկային նկարագիրը. Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը Թմրամոլությունը ողբերգություն բերող չարիք է, Հայաստանին պետք է առողջ, ուժեղ և գիտակից սերունդ (տեսանյութ)
15
Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Ինչո՞ւ Հունգարիայում գործող վարչապետ Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց իր գլխավոր ընդդիմախոսից Պատերազմ Արցախում
ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ Քաղաքական հետապնդումները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը. Աբրահամյան Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանում Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով ՔՊ-ական ռեժիմի անմարդկային նկարագիրը. Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ Դավիթ Մինասյանը թերապևտիկ բաժանմունքում անհրաժեշտ բժշկական հսկողության տակ կլինի․ ԱՆ Ավանում վերելակները պարբերաբար դուրս են գալիս շահագործումից (տեսանյութ) Թմրամոլությունը ողբերգություն բերող չարիք է, Հայաստանին պետք է առողջ, ուժեղ և գիտակից սերունդ (տեսանյութ) Ո՞ւր են ուղղվել «կամուրջների վերանորոգման» նպատակով նախատեսված միլիարդները (տեսանյութ) Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա «Սրանից ուժեղ հայ երեխաներին թշնամի՝ ես չեմ տեսել»․ Շպռոտ Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման «Ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» չեն մասնակցել միջոցառմանը Հովիկ Աբրահամյանին չեն ուզում ՀՀ-ից դուրս թողնել Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության

Երկրում քաղաքական իրավիճակի արմատական փոփոխության պետք է հասնել արագ` մինչև սահմանների բացումը․ հակառակը ծանր գին է ունենալու մեր ապագայի համար․ Սամվել Ֆարմանյան

Երկրում քաղաքական իրավիճակի արմատական փոփոխության և զանգվածային լավատեսության վերադարձի պետք է հասնել արագ` մինչև սահմանների բացումը: Հակառակը ծանր գին է ունենալու մեր ապագայի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը։

«Ինչու է պետք իշխանափոխության հասնել մինչև սահմանների բացվելը

Եթե ուզում եք ճշգրտությամբ հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, ուշադրություն դարձրեք մեր միջին քաղաքացու` գյուղում, թե քաղաքում, ամենահաճախ հանդիպող ձևակերպումներին` 2018-ին, 2019-ին և այսօր:

2018-ի գարնանը միջին հայաստանցին ինձ ասում էր հետևյալը. «Հազիվ պրծանք ձեզնից: Ամեն ինչ լավ է լինելու: Երկիրը չթալանեն, մենք վարդի պես կապրենք»:

2019-ին այդ նույն միջին քաղաքացին ինձ ասում էր հետևյալը. «Նիկոլը չլիներ, պոլի փետ լիներ, հետևից գնալու էինք: Վիճակը տենց էր: Հա, մեծ բան չի փոխվել, բայց դե ժամանակ է պետք, հո 30 տարվա քանդածը երկու տարում չի՞ դզվի»:

Էսօր արդեն, 2020-ի ամռան ավարտին այդ նույն միջին քաղաքացին ինձ ասում է. «Է՜, ախպեր, ով էլ գա, մեր վիճակը նույնն է մնալու: Էդ իրենց վիճակն է փոխվում»:

Ասածս ի՞նչ է: 2018-ի հանրային մեծ լավատեսությանը հաջորդել է այսօրվա մեծ հիասթափությունը: Հիմա ժամանակն էլ չէ վիճել, թե որքանով է օրեցօր մեծ թափ հավաքող զանգվածային այս հիասթափությունը բնական ու սպասելի կամ ինչքանով է այն հետևանք Նիկոլ Փաշինյանի քաղաքական ու պետական կառավարման քրեստոմատիական ապիկարության:

Մեծ հիասթափությանը մեր պարագայում միշտ հաջորդում է, ցավոք, մեծ արտագաղթը: Էսօր սահմանները դեռ փակ են: Մենք չգիտենք, թե զանգվածային հիասթափության էս տեմպերով խորանալու դեպքում ինչ տեսք կստանա արտագաղթի նոր ալիքը, երբ սահմաններն արդեն բաց կլինեն: Դա կլինի անթույլատրելի արնահոսություն առանց այդ էլ արյունազրկվող մեր հավաքական օրգանիզմի համար:

Գուցե հետևությունս պարադոքսալ թվա, սակայն երկրում քաղաքական իրավիճակի արմատական փոփոխության և զանգվածային լավատեսության վերադարձի պետք է հասնել արագ` մինչև սահմանների բացումը: Հակառակը ծանր գին է ունենալու մեր ապագայի համար` զանգվածային արտագաղթի ևս մեկ մեծ ալիքի տեսքով: Մեր երկիրը, նրա օրգանիզմը դա արդեն կարող է չվերապրել...»,- գրել է նա։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>