Լոռու և Արարատի մարզերի որոշ հատվածներում գազամատակարարումը կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 27-ին՝ ժամը 11․00-ից ժամը 13․00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 5-րդ փողոցի, 5-րդ փողոցի 1-ին, 2-րդ փակուղիների, թաղամասի 4-րդ և Սասունցիներ փողոցների, Երևանյան խճուղի թիվ 94-ից մինչև 98-ը ներառյալ առանձնատների,
ժամը 11.00-ից ժամը 14.00-ն՝ Վահագնաձոր և Եղեգնուտ գյուղերի,
ժամը 10.00-ից ժամը 16.00-ն՝ Արարատի մարզի Տափերական գյուղի գազամատակարարումը:

