Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան
21
Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Պատերազմ Արցախում
Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը

«2018թ. իշխանափոխությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին՝ դուրս գալ այդ ճնշման տակից». Կարեն Վրթանեսյան. Տեսանյութ

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը համոզված է, որ 2016թ. Ադրբեջանի նպատակները շատ ավելի մեծ էին, բայց դրանք չիրականացան:

«Իրենց նպատակը, ի սկզբանե, տարածքային ձեռքբերումներն էր. խոսքը ոչ թե մի քանի դիրքի, այլ բնակավայր «ազատագրելու» մասին է: Նրանք չկարողացան նման բան անել: Ինչպե՞ս Ալիևը դա իրենց բնակչությանը ներկայացրեց՝ որպես հաղթական պատերազմ՝ չնայած բազմաթիվ կորուստների. իրենք ունեին մի լքված բնակավայր, որը կոչվում էր Չոջուխ Մարջանլի, դրան բառացիորեն կպած մեկ այլ ուրիշ բնակեցված բնակավայր կար: Ապրիլյանից հետո Ադրբեջանը հայտարարեց, թե իբր ազատագրել է Չոջուխ Մարջանլին, հետո, երբ թե՛ մեր կողմից, թե՛ Ադրբեջանի, ընդդիմությունը ասաց, որ այս տարիներին այն միշտ էլ եղել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ասացին, որ հնարավոր չէր այնտեղ բնակվել, որովհետև իբր թե հայկական դիրքերից գնդակոծում են: Դա էլ է սուտ, որովհետև մի քանի տասնյակ այն կողմ բնակեցված բնակավայր կա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ Ադրբեջանն ապրիլյան պատերազմի ժամանակ բավականին մեծ կորուստներ է ունեցել. «Իրենց կորուստների մեջ շատ են հատուկ ջոկատայիններ, բրիգադի հրամանատար կորցրին, այսինքն՝ կորուստների առումով էլ ավելի շատ են: Մենք էլ կորուստներ ունենք, բայց պատերազմի դեպքում ո՞վ է ասել, որ, եթե կորուստներ ունես, ուրեմն՝ պարտվել ես: Բոլոր հաղթող կողմերն էլ կորուստներ ունեն: Ըստ էության, ապրիլյան պատերազմը 2016թ. ապրիլի 10-12-ից արդեն դարձավ այն ժամանակվա ընդդիմության որոշ շրջանակների ագրեսիվ քարոզչության շոգեքարշը, որ իր հետևից տարավ այդ քարոզչությունը»:

Նրա դիտարկմամբ՝ քննադատությունը նորմալ է, ցանկացած գործողության մեջ թերացումներ լինում են. «Այդ թերացումները, իրականում, հետաքննվում են: Այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ ծածկադմփոց է արվում, բայց այդպես չէ: Գործողությունների երրորդ թե չորրորդ օրը տեղերում աշխատում էին ռազմական քննիչներ: Ու եթե ուշադիր կարդում եք թեկուզ մասնակիցների հարցազրույցները, ասվում է, որ հարցաքննել են, հետաքննություն է արվել: Այսինքն՝ հետաքննվեց, ըստ դրա՝ որոշումներ կայացվեցին, մարդիկ պաշտոններից ազատվեցին: Առանց թերացումների ոչինչ հնարավոր չէ: Հարցը քննադատության կառուցողական լինելն է, ասել, որ բանակին չենք ուզում կպնել, դրա համար չենք քննադատում, սխալ է»:

Հարցին՝ որքանո՞վ է կառուցողական, երբ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ ապրիլյան պատերազմին մոտ 2 տասնյակից ավելի դիրքեր ենք կորցրել, բայց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ասաց, որ թիվը սխալ է, և նույնն են պնդում, օրինակ՝ Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, «Ապրիլյան պատերազմ-2016» կայքի համակարգող Էդգար Էլբակյանը, նա այսպես պատասխանեց.

«Բնակաբաբար, դա կառուցողական քննադատություն չէ, ու ընդհանրապես, ապրիլյան պատերազմի թեման նախկին ընդդիմությունն ու ներկայիս իշխանությունն ի սկզբանե կառուցողական չեն տարել. դա օգտագործվել է՝ որպես քարոզչական շոգեքարշ՝ այն ժամանակվա իշխանությանը հարվածելու համար: Ընդ որում՝ այն ժամանակվա ընդդիմության թեզերը հերքում է ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովը, որը էլի քաղաքական գործիք է, այնտեղ ռազմական ոլորտի այդ կլասի մասնագետներ չկան էլ: Դեռ կտեսնենք, ինչ են գրելու, ես խիստ կասկածներ ունեմ իրենց քննության արդյունավետության վրա, բայց ցանկացած դեպքում, իրենք այն մասնագետները չէին, որոնք կարող էին լուրջ հետևություններ անել, որն օգուտ կտար զինված ուժերին: Նույն Զինված ուժերում շատ բաներ հասկացել են, շատ դասեր քաղել են, շատ բաներ արվել են: Ապրիլյան պատերազմը, երբ դիտում ենք՝ որպես քարոզչության գործիք, մի շարք թեզեր կային այն ժամանակ, և բոլորն ուղղված էին նրան, որ մեղադրում էին այն ժամանակվա իշխանությանը, թե սա պայմանավորված պատերազմ էր, հողերը ծախեցին, իբր իշխանություններն ուզում էին հանձնել, բայց շարքային զինվորները չթողեցին: Հիշում եք, չէ՞՝ այդ միֆն էլ էին տարածում, թե իբրև Խաչատուրովը բիլյարդ է խաղում, չէր ուզում զբաղվել, հետո ով դա ասում էր, կարծեմ՝ պարտվեց դատարանում: Շատ արագ հետևողական համակարգված ձևով միֆեր ստեղծվեցին ու սկսեցին տարածվել»:

Նա ընդգծեց՝ եթե հետևում ենք տարբեր քաղաքական ուժերի հայտարարություններին այդ օրերին, ակնհայտ է, որ ապրիլյան պատերազմը շահարկվեց, օգտագործվեց. «Հիմա շատ են սիրում ներկա իշխանությունները ընդդիմությանը մեղադրել, թե՝ դուք և ադրբեջանցիները նույն բանն են ասում, բայց, ըստ էության, 2016թ. ընդդիմության գոնե մի մասն Ադրբեջանի հետ ներդաշնակ ձևով իրենց քարոզչությունը համաձայնեցնում էին: Ադրբեջանն ասում էր՝ Հայաստանը պարտվել է, մենք հաղթել ենք, այստեղից ընդդիմությունն ասում էր՝ Հայաստանը պարտվել է, այն դեպքում, երբ Ադրբեջանի հաղթանակը 99 տոկոսով քարոզչական հաղթանակ էր: Տապալվեց իրենց փորձը՝ որևէ բնակավայր գրավել Արցախում, դիվանագիտական դաշտում իրենց համար շատ լուրջ դիրքեր կորցրեցին, բավականին լուրջ ճնշման տակ հայտնվեցին, և Ալիևն էլ խոստովանեց, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են Արցախի անկախությունը ճանաչել: Եվ, ըստ էության, 2018թ. իշխանափոխությունը և դրանից հետո որոշ չափով արտաքին քաղաքականության փոփոխությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին՝ խուսանավել ու դուրս գալ այդ ճնշման տակից»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>