Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է
29
ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»

Ծորակներով դասասեղաններ. ինչպե՞ս են երևանյան դպրոցները նախապատրաստվում սեպտեմբերին. Տեսանյութ

168.am-ը գրում է․ Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դպրոցները կբացվեն սեպտեմբերի 15-ից, իսկ 1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից:

Չնայած, որ ԿԳՄՍ նախարարությունը ուղեցույցի վերջնական տարբերակն այսօր է հրապարակել, դպրոցներում մեկնարկել է նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները:

168.am-ը եղավ մայրաքաղաքի մի քանի դպրոցներում՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ գործընթաց է այս պահին կատարվում: Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշխատակիցը տեղեկացրեց՝ չնայած, որ ուղեցույցն այսօր են ԿԳՄՍ-ից ստացել, նախապատրաստական աշխատանքներն ավելի վաղ էին սկսել. «Դպրոցի մուտքի մոտ աշակերտներին կջերմաչափենք, բոլոր հարկերում հերթապահող ուսուցիչներ կլինեն»:

Աշխատակիցները ներկայացրին դպրոցի կենսաբանության և քիմիայի լաբորատորիաների նոր կահավորումը՝ ծորակներով դասասեղանները: Յուրաքանչյուր սեղանի մեջտեղում ծորակներ են տեղադրել, որպեսզի աշակերտների համար ավելի հարմարավետ լինի դասապրոցեսը: Աշխատակիցը նաև տեղեկացրեց, որ ջրի խողովակները ևս պետք է փակվեն, որպեսզի երեխաների համար անհարմարություն չլինի:

168.am-ը եղավ նաև Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոցում և հետաքրքրվեց այնտեղ տիրող իրավիճակից. «Դպրոցներն արդեն ստացել են դասագրքերը և ըստ պարետի որոշման՝ պահպանելով համաճարակային բոլոր կանոնները, պետք է արդեն բաժանեն աշակերտներին: 10-15 րոպեն մեկ կանչելով աշակերտի կամ ծնողի, ախտահանելով, դիմակներով և ձեռնոցներով, ապահովվում է դասագրքերի հանձնման գործընթացը»,- ասաց դպրոցի աշխատակիցը:

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Գրիգորյանն էլ հայտնեց․ «Ճիշտն ասած, ուղեցույցն այսօր ենք ստացել, բայց պարետի ցուցումներին համապատասխան աշխատանքները վաղուց էինք սկսել: Մաքրուհիները, մյուս բոլոր աշխատակիցները պատրաստ առավոտյան գալիս են և կատարում են իրենց աշխատանքը: Գրադարանի աշխատողները բոլոր դասագրքերը ստացել են, ժամանակացույցով առանձնացնում են, դասղեկները հերթով ստանում, դասավորում են, որ արդեն ծնողների միջոցով հասցնենք աշակերտներին»: Գրիգորյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք ծնողների կողմից դժգոհություն կա՞՝ կապված դասասենյակում պարտադիր դիմակ կրելու պայմանի հետ. «Ճիշտն ասած, ծնողների հետ դեռ կոնտակտի մեջ չենք մտել, տեղյակ չենք, թե ինչ արձագանք կլինի»:

Տնօրենի պաշտոնակատարից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք բավարա՞ր են շենքային պայմանները, դասասենյակները, որպեսզի դասարանները կիսվեն. «Մեր դպրոցը երկհերթ է, բայց, բացի դա էլ՝ ուղեցույցում բավականին խելացի լուծումներ կան՝ 2-3 տարբերակ է առաջարկված, կուսումնասիրենք, կտեսնենք, որ տարբերակը մեզ հարմար է, նա էլ կընտրենք»: Նշենք, որ շատ ծնողներ ահազանգում են, որ թույլ չեն տալու իրենց երեխաներին դպրոց հաճախել, քանի որ դասասենյակներում մի քանի ժամ դիմակների պարտադիր կրումը վտանգավոր է երեխաների առողջության համար: Այս խնդրի մասին նաև մասնագետներն են պարբերաբար բարձրաձայնում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>