Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում ժայռից ընկած 16-ամյա տղայի վիճակը կայուն է
Դիտել նաև
6 տարեկան երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ծափաթաղում 3-ամյա երեխայի uպանության վարույթին միացվել է նոր վարույթ. հայրը բռնnւթյուն է գործադրել նաև երեխայի եղբոր նկատմամբ
ՔՊ-ն կողմ է քվեարկել բանաձևի՝ որտեղ Վրաստանի իշխող ուժն անվանվել է «ինքնահռչակ». պատգամավոր
«Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմին
«Երբ բուժքույրն ուզում էր 5-րդ ներարկումը կատարել, զգացի՝ երեխաս մահացավ»․ «Մուրացան»-ում մահացած փոքրիկի մայր
Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում ժայռից գլորված 16 տարեկան պատանու վիճակն այժմ կայուն է։
«Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Տղայի վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ։ Տղան դեռևս անհրաժեշտ բուժօգնության կարիք ունի, չեմ կարող ասել, թե երբ դուրս կգրվի»,- նշեց Դերձյանը։
Օգոստոսի 16-ին Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից մոտ 20 մ գլորվելով ընկել էր ցած։
ԱԻՆ-ը դուրս էր բերել տղային տեղանքից, որից հետո նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Տղան ստացել էր համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկորների ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք: Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, բժիշկները վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր:

