Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

«Արթուր Վանեցյանն է լինելու վարչապետ մեր հաղթանակի դեպքում». Բաբայանը՝ իշխանության հեռացմանը միտված քայլերի և ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին

«Հայրենիք» կուսակցությունն Արցախում հանդիումներ է ունեցել Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների, հոգևոր դասի և «Ազատամարտիկների միության» անդամների հետ, այսինքն՝ նախատեսված բոլոր հանդիպումներն էլ տեղի են ունեցել, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում ի սկզբանե նախատեսված չի էլ եղել։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Մեր այցի նպատակն էր, որ հանդիպենք ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների, այլ քաղաքական կուսակցությունների հետ։ Իմ տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում նախատեսված չի էլ եղել, իսկ ինչ վերաբերում է Արցախի նախագահի մամուլի խոսնակի այն հայտարարությանը, թե Արայիկ Հարությունյանը չի ընդունում այն ուժերին, որոնք քննադատում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ապա, նախ ուզում եմ հավատալ խոսնակի՝ այս հայտարարությունից հետո արած պնդմանը, թե դա իր անձնական կարծիքն է, և հետո հարց եմ հնչեցնում. ի՞նչ է դա նշանակում. չէ՞ որ ՀՀ քաղաքական ուժերի 98-99 տոկոսը քննադատում է Նիկոլ Փաշինյանին և նրա վարած քաղաքականությունը, հետևաբար՝ արդյո՞ք Արայիկ Հարությունյանը չի ընդունելու քննադատող այդ 89-90 տոկոս կազմող քաղաքական ուժերին, էլ չեմ խոսում, որ ՀՀ-ի այս իշխանությանը քննադատում է բնակչության և Արցախի բնակչության մի մասը։ Ես, անկեղծ ասած, ուզում եմ հավատալ, որ սա անհեռատես հայտարարություն էր ընդամենը, և ոչ ավելին»,- ասաց Արսեն Բաբայանը։

Անդրադառնալով այսօր կայքերից մեկում տեղադրված հրապարակմանը, թե այնուամենայնիվ կայացել է Արթուր Վանեցյան-Արայիկ Հարությունյան հանդիպումը, Արսեն Բաբաանը նշեց, որ ինքը չի մասնակցել նման հանդիպման։

Խոսելով «Հայենիք» կուսակցության Խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանի՝ Արցախը վերաբնակեցնելու մասին արված հայտարարության մասին՝ Բաբայանը նկատեց, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է վերաբնակեցմանն առնչվող բոլոր հարցերով։

«Ինչ վերաբերում է միջոցների հայթայթմանը, ապա դա կարող է լինել և՛ պետության, և՛ մեր կուսակցության միջոցներով, ինչպես նաև դա կարող է լինել այլ միջոցների ներգրավմամբ։ Մեր գործընկերները կարող են լինել արտաքին ներդրողները, ուստի այս հարցը պետք է դիտարկել ՀՀ-Արցախ-Սփյուռք համագործակցության համատեքստում։ Ես չեմ կասկածում, որ պարոն Վանեցյանը կարող է ներդրումներ բերել։ Ամեն դեպքում, քանի դեռ ուսումնասիրություն չունենք, դժվար է նախաձեռնության վերջնական արդյունքի մասին խոսել։ Այն, որ պետության կողմից վերաբնակեցման խնդիրը դրվել է դեռ 1992 թվականից, դա դեռ չի նշանակում, որ հիմա դրան չի կարելի նոր թափ տալ, իսկ պարոն Վանեցյանի համար վերաբնակեցման հարցը առավել կարևոր է դարձել հատկապես բանակցային գործընթացում թույլ տրված սխալների հետևանքով «ադրբեջանական համայնքի» մասին խոսակցություններից հետո»,- ասաց Բաբայանը։

Ամփոփելով Արցախ կատարած այցը՝ Բաբայանն ընդգծեց՝ քանի որ իրենց կուսակցության առաջնային օրակարգն է՝ օր առաջ հեռացնել այս Կառավարությանը, ուստի, ինչպես Արցախ կատարած այցը, այնպես էլ իրենց մյուս գործողությունները պետք է դիտարկել այս առաջնահերթության համատեքստում։

Ինչ վերաբերում է այդ առաջնահերթությանը հասնելուն միտված ռազմավարական քայլերին՝ ապա Բաբայանը նախ շեշտեց, որ Փաշինյանի կառավարության ամեն օրը ՀՀ-ն հասցնում է շատ ավելի դժվարին վիճակի, ուստի իրենց և՛ մարզային գրասենյակների բացումը, և՛ ամենօրյա ռեժիմով քաղաքացիների խնդիրների հաշվառումն իրենց ռազմավարության մասն են կազմում, և, ի վերջո, բերելու է իշխանությունների փոփոխության։

«Մենք երբեք չենք ասել, որ վաղն իրականացնելու ենք հանրահավաք, բայց չենք ասում, որ վաղը չենք իրականացնի հանրահավաք։ Գործող իշխանությանը հեռացնելու մեր գործողությունները տեղի են ունենում՝ ինչպես մեր մարզային կառույցների բացումով, այնպես էլ՝ բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մեր մասնացությամբ. գիտենք, որ հաջորդ տարի ՀՀ-ում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, և մենք դրանց կմասնակցենք՝ հաղթելու նպատակով։ Սա է այն գործողությունների շղթան, որը պետք է բերի այս իշխանության հեռացմանը։ Եթե Փաշինյանն ունի պետական մտածողություն, ապա առնվազն այն պատճառով, որ Ազգային ժողովում ունի նման մեծամասնություն, օր առաջ պետք է հրաժարական տա և նշանակի նոր արտահերթ ընտրություններ, որովհետև նման մեծամասնություն ունենալը՝ 70 և ավելի տոկոս, ազգային անվտանգության խնդիր է ստեղծում, որովհետև կարող է անել ամեն ինչ, բացի այդ, տեսել ենք արդեն, որ չեն էլ կանգնում վատագույնն անելուց առաջ։ Լավագույնն այն է, որ իրենք հասկանան, ինքնակամ հեռանան, հասկանան, որ դրանով կփրկեն պետությունը, իսկ եթե չհեռանան, ապա դա կպարտադրի ընդդիմությունը, քանի որ այդ ժամանակ պատասխանատվությունն ընդդիմությանն է լինելու։ Պետք է հասնել ազգային համաձայնության կառավարության ձևավորման, որից հետո նոր պետք է խոսել առաջնորդի մասին։ Իհա՛րկե, մեր քաղաքական ուժի համար Արթուր Վանեցյանն է լինելու ՀՀ վարչապետը՝ մեր հաղթանակի դեպքում»,- ասաց Բաբայանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>