Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Լարիսա Մինասյանը Նիկոլ Փաշինյանին ծանր ընտրության առաջ դրեց

Ինչպես հայտնի է, օրեր առաջ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անհարգալի ձևակերպումներով է հանդես եկել Հայաստանում գործող «Բաց հասարակության հիմնադրամների», որը ժողովրդի մեջ հայտնի է, որպես «Սորոսի» հիմնադրամ հասցեին:

«Հրապարակ»-ին  տված   հարցազրույցում ԱԺ փոխխոսնակը ոգևորվելով հետևյալ ձևակերպումն է արել. «Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկն ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»:

Ալեն Սիմոնյանի ասածի իմաստն այն էր, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա այդ հիմնադրամն որևէ ազդեցություն չունի և չէր էլ կարող ունենալ:

Այստեղ Ալեն Սիմոնյանի խոսքերը կարելի է երկու իմաստով  դիտարկել: Նախ Սիմոնյանը նշում է, որ «Սորոսը» չի կարող որևէ ազդեցություն ունենալ երկրի իշխանության վրա, և բացի այդ նա դա  ասում է խիստ առհամարհական և վիրավորական ձևակերպմամբ:

Հասկանալի է, որ Սիմոնյանի այս ձևակերպմանը  չեր կարող չանրադառնալ հայաստանյան «սորոսականների» ղեկավար՝  Լարիսա Մինասյանը:

Այսօր Փաշինյանի կառավարությունը արտաքուստ կոալիցիոն բնույթ չունի: Այն իմաստով, որ որևէ այլ քաղաքական ուժ «Իմ քայլը» դաշինքի հետ կոալիցիա չի կազմել, ինչպես որ այն կար 2018-ի ապրիլյան իշխանափոխությունից հետո: Այն ժամանակ Փաշինյանը կոալիցիա էր կնքել ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ:

Թեև արտաքուստ ներկայիս Փաշինյանի իշխանությունը կոալիցիոն բնույթ չունի, սակայն բոլորի համար էլ պարզ է, որ փաստացի այն կոալիցիոն է և ներկայիս իշխանությունը կոալիցիա է կազմել  «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հետ: ԱԺ-ի  փաշինյանական խմբակցությունում կան  «սորոսականներ»: Նույն «սորոսականները» ներկայացված են նաև կառավարությունում: Ու թեև «Սորոսի» հիմնսադրամը իրեն կուսակցություն չի հռչակել, սակայն բոլորի համար էլ պարզ է, որ նա կատարում է երկրում կուսակցության դեր:

Սա փաստ է, որի մասին բոլորը գիտեն: Ընդորում նման իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, Ուկրաինայում և այլ նմանատիպ երկրներում, որտեղ քաղաքական դաշտը դեռ կայացած չէ:

Փաշինյանի և «Սորոսի»  փաստացի դաշինքը տրամաբանական է, քանզի ցանկացած թավշյա հեղափոխության ընթացքում այս հիմնադրամի անդամները ոչ վերջին դերն են կատարում: Եվ տրամաբանական է, որ իշխանափոխությունից հետո ստանում են իշխանության իրենց մասը: Այդպես են գործընթացները ընթացել Ուկրաինայում, Վրաստանում: Այդպիսին է իրավիճակը նաև Հայաստանում: Սակայն ցանկացած գործընթաց  ունի նաև իր տրամաբանական շարունակությունը:

Օրինակ, եթե Հայաստանը կատարեր  այդ հիմնադրամի հիմնական պահանջները, այն է՝ 

-դուրս բերել ռուսական ռազմակայանը Հայաստանից

-վերացնել կամ էապես թուլացնել  Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը Հայաստանում

-Արցախի հարցում գնալ էական զիջումների

-Էապես փոխել երկրի կրթական համակարգը, այն դարձնելով ավելի «ունիֆիկացված»

-Էապես փոխել պետության վերաբերմունքը երկրում գործող բոլոր տիպի փոքրամասնությունների նկատմամբ, կրոնականից սկսած, վերջացրած սեքսուալով: Եվ այդ իմաստով համաձայնվեր կնքել բոլոր տիպի միջազգային նմանատիպ կոնվենցիաները

-Արմատապես փոխել երկրի դատաիրավական համակարգը, մտցնելով երկրում, այսպես կոչված. «անցումային արդարադատության» ինստիտուտը, որի նպատակը պետք է լիներ բոլորովին նոր «արևմտամետ» վերնախավի ձևավորումն, ապա այդ դեպքում Փաշինյանը կստանար նաև Արևմուտքից լայնածավալ ֆինանսական օգնությունը:

Ընդորում, Արևմուտքը այս հարցում գործում է հետևյալ սկզբունքով՝ «утром стулья вечером деньги»:

Այսպես Վրաստանում «վարդերի հեղափոխությունն» կատարվեց 2003-ին, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կատարեց վերը նշած գրեթե բոլոր պահանջները և միայն 2008-ից սկսած, վրաց-ռուսական պատերազմից հետո Վրաստանը Սաակաշվիլիին տրամադրեց 4,65 մլրդ դոլարի օգնություն: Որից 2,65 մլրդ-ը անտոկոս վարկերի տեսքով, իսկ 2 մլրդ-ը գրանտի տեսքով, այսինքն անվերադարձ: Կարելի է ասել, որ այդ գումարներն այն «գինն էր», որի դիմաց Սաակաշվիլին կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան, ռուսական ազդեցությունը այդ երկրից հեռացնելու գնով:

Փաշինյանն, ի տարբերություն Սաակաշվիլիի, այդ պայմանների կատարման հնարավորությունն չունի հայտնի պատճառներով:

Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը ի դեմս Ադրբեջանի ու Թուրքիայի ունի թշնամիներ: Արցախի հարցում միակողմանի զիջումների գնալը հնարավոր չէ: Մնում են կրթական «բարեփոխումներն» ու «արժեհամակարգային» փոփոխությունները: Այստեղ Փաշինյանն փորձում է համագործակցել «Սորոսի» հետ, սակայն դա շատ քիչ է, որի դիմաց Փաշինյանն կարողանար ակընկալել դսրից լուրջ օգնություն: Իսկ վերջին տավուշյան դեպքերից հետո, կտրուկ մեծացավ Մոսկվայի դերը, այլ կերպ ասած դրանից հետո Մոսկվան «փայ» մտավ Փաշինյանի իշխանության հետ, որից բնականաբար «սորոսականները» ոգևորված չեն: Դրա պատճառով էլ Փաշինյանը դարձել է նրանց համար քիչ վստահելի: Իհարկե, «սորոսականները» երբեք չեն ունեցել Փաշինյանի իշխանության մեջ գերակա դեր, սակայն այսօր նրանք զգում են, որ կարող են կորցնել ներկայիս ունեցածը: Հենց դրա պատճառով է անհագստացած Լարիսա Մինասյանը, պահանջելով «պատժել» Ալեն Սիմոնյանին: Իսկ որպես դրա ձևը նա դիմել է Արարատ Միրզոյանին, որպեսզի վերջինս այդ «պատիժը»  ի կատար ածի էթիկայի հանձնաժողովի միջոցով:

«Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորում եւ լսումներ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից սթ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ՝ Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական եւ բառապաշարային դրսեւորումներով, ինչպես նաեւ արտահայտած բովանդակությամբ։ Կարծում եմ՝ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը եւ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը»,- նշել է իր նամակում Լարիսա Մինասյանը, ուղղված ԱԺ նախագահին:

Տիկին Մինասյանը հասկանում է, որ իր այս նամակը, յուրօրինակ «լակմուսյան թողթ է» Փաշինյանի համար, ինչպես կասեին ռուսները՝ «час истины»:

Ինչպիսին կլինի Փաշինյանի արձագանքը հայտնի կդառնա մոտ ժամանակներս: Որից էլ պարզ կլինի, թե Փաշինյանի համար, որ կոալիցիոն գործընկերն է այսօր առավել ազդեցիկ՝ ռուսները, թե «սորոսականները»:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>