Շմայսը պարտվեց
Ազգային ժողովի ընտրություններում թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ: NewsBook-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ Սեյրան Սարոյանը 21834 ձայն է հավաքել, իսկ Նահապետ Գևորգյանը` 18752:
Ռեյտինգանյին մյուս թեկնածու`Ալեքսանի Պետրոսյանի օգտին քվեարկել են 8741 ընտրող: Առաքել Մովսիսյանը «խայտառակ» պարտություն է կրել: Նրա օգտին գրանցվել է 6564 ձայն:
ՀՀԿ մյուս թեկնածուներն ավելի քիչ ձայներ են հավաքել:

