ԿԳՄՍՆ-ն բավարարել է ՀՊՏՀ ռեկտորի գիտկոչումը, որը ԲՈԿ-ն անվավեր էր ճանաչել
ԿԳՄՍ նախարարությունն անվավեր է ճանաչել տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու մասին որոշումը։
ԲՈԿ նախագահի հրամանով հարուցված գիտական կոչումն անվավեր ճանաչելու վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին հրամանը՝ առոչինչ:
Հուլիսի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր էր ընտրվել Գալոյանը, ում տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը նույն օրը՝ ավելի վաղ Բարձրագույն որակական հանձնաժողովի որոշմամբ անվավեր էր ճանաչվել։
Այդ որոշումը հրապարակվել էր ԲՈԿ կոմիտեի կայքում, դրանում մանրամասն ներկայացված են ատենախոսության վիճելի հատվածները։
Մասնագիտական հատուկ հանձնաժողովը եզրակացրել էր, որ Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ։

