ՌԴ սպորտի նախարարի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մոլորեցրել էր մեզ. Լարնակա մեկնելու համար բոլորովին էլ 900 դրամը բավարար չէր... Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը
17
Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Պատերազմ Արցախում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել «Դուք Սամվել Կարապետյանից էլ, Գագիկ Ծառուկյանից էլ, Ռոբերտ Քոչարյանից էլ թույլ եք»․ Արծվիկ Մինասյան «Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան ՌԴ սպորտի նախարարի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մոլորեցրել էր մեզ. Լարնակա մեկնելու համար բոլորովին էլ 900 դրամը բավարար չէր... Մեր մեծերը. Վիլյամ Սարոյան (տեսանյութ) Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 5 Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»

«Ոտքերն ամպոտ փրկիչ» կեղծ Նիկոլը

Օգոստոսի 11-ին Նիկոլը շնչակտուր միացավ հաղթելու կապակցությամբ Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքներին: Այդ իմաստով, Հայաստանից շնորհավորանքը, ինչ խոսք, անպատեհ է, հատկապես հաշվի առնելով այն, թե հայաստանյան գործող իշխանություններն իրենց համար ինչպիսի չափորոշիչներ ու արժեհամակարգեր են ելույթներում հռչակել։

Իրեն «գերլիբերալ» հռչակած Նիկոլը միանգամից հայտնվեց «ավտորիտար» Լուկաշենկոյի կողքին, չնայած, եթե ռեալ նայենք Նիկոլը ու նրա կողմից իրականացվող քայլերը, որին ականատես ենք դառնում վերջին երկու տարիներին, վստահաբար կարող ենք նշել, որ հենց նույն ավտորիտար մակարդակում էլ նրանք ի սկզբանե եղել են, ուղղակի Նիկոլը միֆերի և ֆեյք ինդուստրիայի հաշվին կարողացել է պարբերաբար մանիպուլյացիոն գործիքակազմ կիրառել և բոլորի աչքին երևալ «բարի ու մտահոգ», «բոլորի դարդ ու ցավով ապրող», «ոտքերն ամպոտ փրկիչ»:

Եթե հաշվի առնենք, որ Նիկոլը Լուկաշենկոյին շնչակտուր շնորհավորում էր, այդ կերպ իր վերաբերմունքն ու նվիրվածությունը ԵԱՏՄ-ական «թիմին» ապացուցելու համար, որպեսզի կարողանա ինչ-որ կերպ մեղմել իր նկատմամբ անվստահության վերաբերմունքը, ապա մյուս կողմից՝ այն բավականին չհաշվարկած քայլ էր։ Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բելառուսում տեղի են ունենում բավականին կոշտ մեթոդներով ճնշումներ, ինչն իր հերթին՝ խոսում է որոշակիորեն գոյություն ունեցող հանրային դժգոհության մասին, այլ բան, որ որոշ հայտնի շրջանակներ (Սորոսի գրասենյակ, Արևմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ներ) ակնհայտորեն օգտվում են այս էսկալացիայից և փորձում սեփական դիրքերն ամրապնդել և շահեկան դիվիդենտներ ստանալ։

Փաշինյանական քարոզչամեքենան պնդում է այն թեզը, որ «Նիկոլը առաջնորդվել է ռեալ-պոլիտիկի սկզբունքով»: Զավեշտալի է, քանի որ այդ մասին խոսում են ռեալ-պոլիտիկից կիլոմետրերով հեռու շրջանակները, որոնք միշտ այդ երևույթին վերաբերվել են հեգնանքով դեռևս «Սերժի ժամանակներում»։ Նշվում է, թե դա արվել է որոշակի քաղաքական ենթատեքստերից ելնելով, առաջ է քաշվում այն թեզը, որ երկու պետություններն էլ գտնվում են ԵԱՏՄ և ՀԱՊԿ կազմում, ի դեպ՝ սրանք այն երկու հայտնի կազմակերպություններն են, որոնց մասին ընդդիմադիր եղած ժամանակ բավական ցինիկ ու արհամարհական արտահայտություններով է հանդես եկել այսօրվա պրոպագանդիստների «հոգևոր հայր» Նիկոլը՝ հայտարարելով, որ «ՀԱՊԿ-ն սպասարկում է բացառապես ՌԴ շահերը և գործում է միայն նրա կարգադրությամբ, չկան գործընկերային շահեր», իսկ «ԵԱՏՄ-ն Հայաստանի վզին փաթաթել են ՌԴ ստրուկը դառնալու համար»։

Այս ամենը ցույց է տալիս Նիկոլի իրական դեմքն ու նրա իրական կերպարը, այն, որ նույն մեթոդներով և ավելի կոշտ, հանրային դժգոհությունը կճնշի հենց նույն Նիկոլըը, ով իրեն հռչակել է սուպերդեմոկրատ։ Ի դեպ, բոլորս փաշինյանական ռեպրեսիվ գործողություններին ականատես դարձանք նախորդ տարի Իջևանում տեղի ունեցող բողոքի ցույցերի օրերին, երբ մայրաքաղաքից մի քանի տասնյակ ավտոբուսներով ոստիկանության ներքին զորքերը տեղափոխվել էին Նիկոլի ծննդավայր Ւջևան։ Ավելին, բոլորովին վերջերս մենք ականատես եղանք, թե ինչպիսի բռնի ուժ է կիրառվում Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ցույցեր իրականացնողների նկատմամբ։

Հ.Գ. Քանիցս նշել եմ, որ ցանկացած քաղաքական գործչի համար առաջնային նշանակություն ունի սկզբունքայնությունը։ Հակառակը՝ անսկզբունքայնությունը զուտ թուլություն է, այն էլ՝ ղեկավարի պարագայում:

Հ.Գ.Գ.Եթե ամեն ինչ դիտարկվում է ռեալ-պոլիտիկի դիրքերից, ապա չպետք է բացառենք, որ հենց նույն ռեալ-պոլիտիկի սկզբունքով նման գործողություններ կիրառվեն նաև Հայաստանում, ինչը փաշինյանական ռեժիմի համար լրիվ ընդունելի է։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>