ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) ՔՊ-ական ռեժիմի անմարդկային նկարագիրը. Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը Թմրամոլությունը ողբերգություն բերող չարիք է, Հայաստանին պետք է առողջ, ուժեղ և գիտակից սերունդ (տեսանյութ)
15
Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Ինչո՞ւ Հունգարիայում գործող վարչապետ Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց իր գլխավոր ընդդիմախոսից Պատերազմ Արցախում
Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ Քաղաքական հետապնդումները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը. Աբրահամյան Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանում Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով ՔՊ-ական ռեժիմի անմարդկային նկարագիրը. Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ Դավիթ Մինասյանը թերապևտիկ բաժանմունքում անհրաժեշտ բժշկական հսկողության տակ կլինի․ ԱՆ Ավանում վերելակները պարբերաբար դուրս են գալիս շահագործումից (տեսանյութ) Թմրամոլությունը ողբերգություն բերող չարիք է, Հայաստանին պետք է առողջ, ուժեղ և գիտակից սերունդ (տեսանյութ) Ո՞ւր են ուղղվել «կամուրջների վերանորոգման» նպատակով նախատեսված միլիարդները (տեսանյութ) Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա «Սրանից ուժեղ հայ երեխաներին թշնամի՝ ես չեմ տեսել»․ Շպռոտ Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման «Ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» չեն մասնակցել միջոցառմանը

Երբ երկիրդ համեմատում են Բուրունդիի հետ, հասկանում ես, որ անգամ very hard «Hard talk»-ը ամենասարսափելին չէ

Այսօր արդարադատության նախարարությունն իբր հանրային քննարկում էր կազմակերպել հակակոռուպցիոն դատարանների ստեղծման առիթով։

Ինչու իբր՝ քանզի իրենք իրենցով նստել էին ջան գյուլում էին անում՝ թե ինչ լավ բան է, աշխարհի ամենալավ բանը, այդ դատարանի չլինելն է մեր վատ ապրելու միակ պատճառը եւ այլն։

Սա Սորոսի հիմնադրամի «պետության զավթման ու վերականգնման» ծրագիր անվանվող անգրագիտության կետերից է, որը Բադասյանն անշեղորեն է կատարում։ Ս. Գալյանի մտքերին չեմ անդրադառնա, նախ՝ ի տարբերություն իր գործընկերների, նա միակն է, որ աչքի է ընկնում ընդգծված զուսպ, ոչ մեծամիտ ու բարեխիղճ պահվածքով, երկրորդ՝ նա սրա գաղափարախոսը չէ, այլ կատարողը։ Ասեմ, որ եթե իսկապես կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ ունեն, ապա կարիք չկար այս խայտառակությունը բերել եւ նախկին «տրոյկայի» փոխարեն ձեռնասունների «հնգյակ» դատարան ստեղծել, որ Ռուստամի հերթական կուրսեցին կամ մտերիմը դառնա դատավոր ու դատի կամ գույք խլի։ Կորոնավիրուսից անգործ ու անփող դարձած ժողովրդի ֆոնին միլիարդներ ծախսել բյուջեից սրա համար ցինիզմ է ու անարդյունավետ ծախս, մանավանդ որ 5 կամ 10 ձեռնասուն դատավոր պատվեր անելու համար ունեք։

Այս հարցը մի քանի տեսանկյունից է կարեւոր՝ միջազգային, իրավական, ռեպուտացիոն եւ այլ։ 26 երկրում կան այսպիսի դատարաններ, որոնց թվում են Բուրունդին, Աֆղանստանը, Մադագասկարը, Կամերունը, Բոտսվանան, Բանգլադեշը, Շրի լանկան եւ այլ։

Այո, տիկնայք եւ պարոնայք ճիշտ եք կարդում, բայց որ շատ չնեղվեք մի 3-4 «համեմատելի» երկիր էլ կա՝ Բուլղարիա, Ուկրաինա, Սլովակիա եւ Խորվաթիա։ Սա է մեր բարձրագույն նշաձողը։ Այս 4 երկրին են մենք ձգտում նմանվել, այն դեպքում երբ իրականում հաջողված համարվում է մեկը կամ առավելագույնը երկուսը։ Սա է Հայաստանի համար լավագույն օրինակը: Սրա մասին են առավոտից երեկո լուրջ դեմքով պատմում մեծամիտ ջահելները։

Ասեմ, որ Հայաստանը այս պահին էլ Սորոսի կողմից ֆինանսավորվող «Transparency international» կազմակերպության ցուցանիշներով այդ 26 երկրների բացարձակ մեծամասնությունից լավ ցուցանիշներ ունի։ Հետեւաբար, եթե դուք մտածում եք, որ այս դատարանների ստեղծումից անմիջապես հետո կամ մի քիչ ավելի հետո Բուրունդին կամ Աֆղանստանը դարձել են «անկոռուպցիա» ժողովրդավարության բաստիոններ, սխալվում եք։ Բացի այդ, այս դատավորներին ամսական 1 միլիոն դրամ են տալու, որ նրանք տարեկան 5-6 գործ (մինչեւ 10) քննեն, մինչ մյուսները քննում են մինչեւ 100։

Իրականում կարելի էր ե՜ւ մասնագիտացնել ե՜ւ ռեալ լուծել դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը։

Սրանք իրենց էությամբ արտակարգ դատարաններ են ու Պետության գլխին դառնալու են պատուհաս։ Գիտեմ, որ այս պահին Փաշինյանին պետք են այնպիսի մարդիկ, որ ինչ ասի, նրանք ասեն «Կլինի, շեֆ»։ Բայց սխալներից խուսափում են կամ շտկում են նրանց շնորհիվ, ովքեր գոնե երբեմն ասում են «ՉԻ լինի, խնդիր կառաջացնի»։ Լուծում գտնողներ բոլորին են պետք, բայց լուծումը չի կարող լինել այնպիսին, որ 3 տարի հետո պետությունը միլիոնավոր դոլարների վնասներ կրի։

Հ.Գ. Մեր կազմակերպությունը մանրամասն եւ համապարփակ վերլուծել է այս դատարանների հետ կապված վիճակը ու ներկայացրել լուծումներ, որոնք կարծում եմ կլուծեն կառավարության խնդիրը՝ առանց ավելորդ սխալների։ Ուղարկելու եմ Փաշինյանի աշխատակազմ՝ վստահ լինելով, որ իրեն կհասնի։ Եթե իրոք ուզում է խնդիր լուծել օգտակար կլինի։ Նախարարություն ուղարկելն ավելորդ է։ Նախորդ փորձը ցույց է տալիս, որ անգամ պառլամենտում իշխանականներից եզակի մարդիկ ավելի ադեկվատ են արձագանքում։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>