ՌԴ սպորտի նախարարի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մոլորեցրել էր մեզ. Լարնակա մեկնելու համար բոլորովին էլ 900 դրամը բավարար չէր... Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը
17
Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Պատերազմ Արցախում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել «Դուք Սամվել Կարապետյանից էլ, Գագիկ Ծառուկյանից էլ, Ռոբերտ Քոչարյանից էլ թույլ եք»․ Արծվիկ Մինասյան «Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան ՌԴ սպորտի նախարարի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մոլորեցրել էր մեզ. Լարնակա մեկնելու համար բոլորովին էլ 900 դրամը բավարար չէր... Մեր մեծերը. Վիլյամ Սարոյան (տեսանյութ) Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 5 Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»

Ուկրաինական դասեր Հայաստանի դատաիրավական համակարգի համար

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հետախուզում է հայտարարել Կիևի շրջանային վարչական դատարանի դատավորների նկատմամբ, որոնք մեղադրվում են պետական իշխանության յուրացման փորձի մեջ։ Հետախուզման մեջ է յոթ դատավոր, այդ թվում՝ Կիևի շրջանային վարչական դատարանի նախագահը։

Ըստ նախաքննության տվյալների խմբի՝ նպատակն է եղել իշխանության յուրացումը ՝ Ուկրաինայի դատավորների որակավորման հանձնաժողովը, արդարադատության բարձրագույն խորհուրդը ազդեցություն տակ վերցնելու և նրանց աշխատանքների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու միջոցով։ 

Ըստ նախաքննության մարմինների հաղորդագրության՝ խմբի անդամները ընդունում էին «պատվիրված» որոշումներ, որոնք բխում էին քաղաքական էլիտայի և բիզնես շրջանակների շահերից։ Դատարանը կայացնում էր որոշումներ Ուկրաինայի պետական պաշտոնյաների նկատմամբ՝ ելնելով քաղաքական որոշակի շահերից։

Այս գործով անցնում է նաև Ուկրաինայինախկին նախագահ Պ. Պորոշենկոն՝ Կիևի շրջանային վարչական դատարանի աշխատանքին միջամտելու, ինչպես նաև՝Բարձրագույն Արդարադատության խորհրդի անդամների նշանակման հետ կապված։ 
Սրանք պարզագույն օրինակներ են, որոնք ոչ հեռավոր ապագայում սպառնում են նաև մեր իշխանություններին և առանձին դատավորների։ Մենք մտնելու ենք իրավական լուրջ գործընթացների փուլ։ Դա լինելու են բարդ, բարոյապես ծանր, բայց հստակ պատասխաններ ու հետևանքներ ակնկալող փուլ։

Այդ ժամանակ իշխանությունների լեգիտիմության մասին հայտարարությունները, կամ դատավորների՝ իրենց նկատմամբ ճնշումների կամ ազդեցության այլ եղանակների մասին արդարացումները չեն փրկելու, ինչպես չեն փրկում Ուկրաինայի նախկին լեգիտիմ իշխանություններին։ Քաղաքական նպատակով դատավարություններին, կալանքների մասին որոշումներին և քաղաքական ենթատեքստով իրավական գործընթացներին հաջորդ իշխանությունները պետք է գնահատական տան։ 

Ակնհայտ է, որ Հայաստանում հաջորդ իշխանությունը, ով էլ լինի, ինչպիսին էլ լինի, բացելու է սխեման՝ թե դատական իշխանության նկատմամբ ճնշման ի՞նչ մեխանիզմներ ու սպառնալիքների ի՞նչ համակարգ է գործի դրվել: Ժամանակի ընթացքում ճնշման յուրաքանչյուր դեպք քրեական գործի հիմք է հանդիսանալու: Սակայն քրեական պատասխանատվության ենթարկվելու են ոչ միայն ճնշում գործադրողները, այլ նաև նրանք, ովքեր լուռ համաձայնությամբ դարձել այդ շղթայի մի մասնիկը։ Սա պետք է գիտակցեն քաղաքական իշխանության կողմից անխնա շահագործվող դատավորները և իրավապահները։ 

Սա պետք է հասկանա Աննա Դանիբեկյանը, որի համար շատ ավելի կարևոր են վերևից իջեցվող հրահանգները, քան՝ ՍԴ որոշումը և մարդու իրավունքները։ Սա պետք է գիտակցի Արմեն Դանիելյանը, որին զարմանալի պատահականությամբ մակագրվում են բոլոր այն գործերը, որոնցով իշխանություններն ունեն կոնկրետ ակնկալիքներ, և որոնցից նա երբևէ չի շեղվում։ Սա պետք է գիտակցեն բոլոր այն դատավորները, որոնց անունները շրջանառվում են որպես իշխանությունների ցուցումները անվերապահորեն կատարողներ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան, Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան, Ավանում՝ Վահե Միսակյան, վերաքննիչ դատարանում՝ Արմեն Դանիելյան, Մհեր Արղամանյան, Տիգրան Սահակյան, Արմեն Բեքթաշյան, Լուսինե Աբգարյան։ 

Ամենայն հավանականությամբ՝ ազդեցությունների նույն սխեման լիարժեք գործելու է կոռուպցիայի և ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման հարցերով հատուկ ստեղծվող հակակոռուպցիոն դատարանի պարագայում։ Նախագծի հիմնավորումներն արդեն իսկ այդ կառույցի ստեղծման նպատակների առումով լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։ Ստեղծվում է մի հավելյալ կառույց, որն ակհայտորեն որևէ ազդեցություն չի կարող ունենալ կոռուպցիայի կանխարգելման կամ կրճատման վրա, սակայն անվերապահորեն կկատարի իշխանության ցուցումները կոռուպցիոն գործերով, ինչպես նաև՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին վիճահարույց օրենքով նախատեսված գործերով։ Քաղաքական ճնշումների տակ կայացվելու են որոշումներ, որոնք մշտապես ուղեկցվելու են անվստահության կնիքով։ Իսկ դա նշանակում է, որ առաջին իսկ փոփոխության դեպքում այդ վճիռները զանգվածաբար բողոքարկվելու են։ Եվս մի իրավական գործընթաց, որ այսօր ընթանում է Ուկրաինայում, իսկ վաղը դառնալու է մեր առօրյայի բաղկացուցիչը։Սա էական է այսօրվա և վաղվա Հայաստանի համար։ 

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>