Բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժմանը` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից. Տեսանյութ
Դիտել նաև
Սա ՀՀ տարածքի ապօրինի օտարում է․ Կիրանցի 31 բնակիչ ստորագրությամբ հրաժարվել է փոխհատուցումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից
Բնակիչները ահազանգում են, որ տարվա մեջ կոյուղագծերը նորմալ աշխատում են ընդամենը 10-15 օր (տեսանյութ)
Ապացույց՝ ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերը թիրախավորելու վերաբերյալ. «Թաթոյան» հիմնադրամ (տեսանյութ)
«Մենք Որոտանի հատվածով առհասարակ չենք անցնում, այն փակ է, ոչ մեկս չենք օգտվում». Որոտանի բնակիչ
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 12-ին՝ ժամը 15:35-ին տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտում է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձել։
ԱԻՆ հոգեբանը դեպքի վայրում բնակչի հետ անցկացրել է հոգեբանական զրույց։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։

