Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
15
Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Պատերազմ Արցախում
Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ Քաղաքական հետապնդումները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը. Աբրահամյան Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանում Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով ՔՊ-ական ռեժիմի անմարդկային նկարագիրը. Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի

Ո՞րն է ի վերջո ջրբաժանը (մաս 6)

1990-ին, կոմունիստական բլոկի և Խորհրդային Միության քայքայումով ոչ միայն ավարտվում է Սառը պատերազմը, գաղափարական պայքարը Արևմուտքի և Արևելքի միջև, այլև կարծես ավարտին է հասնում միաբևեռ աշխարհի ձևավորումը։ ԱՄՆ-ի ռազմական և տնտեսական հզորությունը հասնում է իր գագաթնակետին, վերազգային Եվրոմիության ձևավորումը մոտենում է իր ավարտին, աշխարհի յուրաքանչյուր կետ հայտարարվում է ԱՄՆ-ի ու Արևմուտքի կենսական շահերի գոտի։ Աշխարհը թևակոխում է զարգացման գլոբալիզացիայի դարաշրջան, որի գաղափարախոսությունը դառնում է «ժողովրդավարության և մարդու իրավունքների» հաստատման համար անհաշտ պայքարը։ Այս «գաղափարախոսությունը» դառնում է Արևմուտքի և նրան առաջնորդող ԱՄՆ-ի համար գործիք իր կամքին, աշխարհաքաղաքական շահերին հակադրվող երկրներում իրեն հավատարիմ ռեժիմներ իշխանության բերելու համար, ընդ որում տարբեր երկրներում դա արվում է տարբեր ձևերով՝ սկսած մտացածին պատճառներով ռազմական ագրեսիա կազմակերպելուց (Իրաք, Հարավսլավիա), մինչև տարբեր երկրներում նոր աշխարհակարգն ու դրա գաղափարախոսությունն ընդունած քաղաքական խմբավորումներ իշխանության բերելով։ Այն երկրների նկատմամբ, որոնք փորձում են փորձում են պահպանել ազգային շահերով և ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող քաղաքական համակարգեր, կիրառվում են տնտեսական ծանր պատժամիջոցներ։ Մինչդեռ այն երկրներում, որոնք արդեն իսկ ներառվում են Արևմուտքի քաղաքական ազդեցության ուղեծիրի մեջ, այս վերազգային «գաղափարախոսության» սկզբունքների կիրառումը ոչ միայն բացարձակապես պարտադիր չէր, այլև այդ ազդեցության հաղթահարման, ազգային ուժերի վերադարձի յուրաքանչյուր փորձ կարելի էր կանխել «ժողովրդավարության ու մարդու իրավունքների» ամենաբացահայտ խախտումներով։

1994-ին, Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո, ազգային ուժերը՝ առաջին հերթին Դաշնակցության ձեռք էին բերել աննախադեպ հեղինակությունը։ Դրան հակառակ՝ պատերազմի ընթացքում Հայաստանում խորհրդային շրջանից կուտակված հարստության՝ «սեփականաշնորհման» անվան տակ իրականացված աննախադեպ թալանի, արտերկրից ներգրավված միջոցների՝ ազգական-բարեկամ-համախոհներին բաշխելու միջոցով տնտեսական լծակներն իրենց ձեռքում կենտրոնացման, սպանությունների ու բռնությունների պատճառով երկրում հաստատված անպատժելիության մթնոլորտի պատճառով ծայր աստիճան հեղինակազրկվել էր իրեն նոր, «համաշխարհային գաղափարախոսության» կրող հռչակած Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական թիմը։ Այս պայմաններում «ժողովրդավար» առաջին նախագահը, վստահ լինելով Արևուտքի կողմից իր նկատմամբ գործնական քայլերի կիրառման վտանգի բացակայության մեջ, որոշում կայացրեց, 1920-ականների ապազգային գաղափարախոսության կրող հայ բոլշևիկների օրինակով, Դաշնակցության գործունեության կասեցման, քաղաքական հետապնդումների, դատավարությունների, մամուլի ու գրասենյակների ջախջախումով կործանիչ հարված հասցնել կուսակցությանը։ Ազգային բևեռի վերացումը, սակայն ուներ նաև հեռուն գնացող, արցախյան պատերազմում ձեռք բերված մեր հաղթանակի արդյունքների չեզոքացման, այս տարածաշրջանում Արևմուտքի շահերի ապահովման գնով սեփական իշխանության ամրապնդման, Հայաստանի՝ նոր աշխարհակարգին մաս կազմելով Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու նպատակներ։ Դրանց հասնելու համար Տեր-Պետրոսյանը գնաց հաջորդ քայլին, փորձելով պառակտում մտցնել ՀՅԴ շարքերում, գտնել Դաշնակցության մեջ շերտեր, որոնք ավելի հանդուրժողական տրամադրված կլինեին իր նկատմամբ։ Դրան հակառակ ՀՅԴ նախաձեռնությամթ ընդդիմությունը 1996 թվի նախագահական ընտրությունների ընթացքում կարողացավ ոչ միայն կարողացավ համախմբվել, այլև նրա միասնական թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը անվիճելի հաղթանակ տարավ։ Միայն անթաքույց կեղծիքների, բռնությունների, զորքի և ոստիկանության միջամտության շնորհիվ «ժողովրդավարության կղզյակում» Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ պահել իշխանությունը։ Սակայն այս հարվածը կործանիչ եղավ երկրում ու նաև, իր թիմի ներսում, իր հեղինակության համար։

Հասարակության մեջ իշխանության հեղինակությունը բարձրացնելու նպատակով նա հաջորդ կառավարությունը ձևավորեց իրենց անունը ազգային-ազատագրական պայքարի հետ անքակտելիորեն կապած, Արցախյան պատերազմում և Հաղթանակում կարևոր դեր խաղացած գործիչների շուրջ, Վազգեն Սարգսյանի առաջարկով կառավարությունը գլխավորելու համար Հայաստան հրավիրելով Ռոբերտ Քոչարյանին, և ՆԳ նախարարի պաշտոնից հեռացնելով իր շրջապատի առավել վարկաբեկված դեմքերից Վանո Սիրադեղյանին։ Փաստորեն, այս քայլով Տեր-Պետրոսյանը փորձում էր մեղմացնել ազգային բևեռի ծանրագույն ճնշումը իշխանության վրա, հենց իշխանություն ներսում ձևավորելով, ինչպես իրեն էր թվում, իր ազդեցության տակ գտնվող ազգային մտածողության թիմ։

1996-ից միայն մեկ տարի անց առաջին նախագահը կարողացավ ուշքի գալ պարտությունից։ Նրան թվաց իրեն հաջողվել է հասնել քաղաքական դաշտում ազգային բևեռի չեզոքացմանը, որից հետո նա փորձեց ձեռնմուխ լինել արևմտյան սցենարով Արցախյան հակամարտության կարգավորմանը։ Սակայն 1997-ին իշխանության ներսում նրա սկսած քննարկումը ոչ միայն չտվեց նրա սպասած արդյունքը, այլև պատճառ դարձավ իշխանության մեջ իր իսկ կողմից համախմբված՝ ազգային գաղափարների հետևորդների կոշտ հակազդեցությանը։ 1997թվի նոյեմբերին նրա կողմից գրված ծրագրային «Պատերազմ, թե խաղախություն. Լրջանալու պահը» բացահայտ պարտվողական հոդվածն արագացրեց իշխանության ներսում արդեն ակնհայտ դարձած գաղափարական հակասությունների հանգուցալուծմանը։ 1998-ի փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, որով արձանագրվեց վերազգային գաղափարախոսության պարտությունը Հայաստանում։ Նրա ձևակերպմամբ՝ իշխանության էր գալիս «պատերազմի կուսակցությունը»։

Այսպիսով, Հայաստանի քաղաքական դաշտում, ազգային բևեռում ՀՅԴ ջանքերով ընդդիմադիր դաշտի համախմբումը ոչ միայն խորտակիչ հարված եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի և «աշխարհում մարդու իրավունքների ու ժողովրդավարության» հաղթանակին ծառայող գաղափարական ուղղության համար, այլև նպաստեց հենց իշխանության ներսում ազգային շահերի գերակայության կարևորությամբ առաջնորդվող ուժերի համախմբմանը, որը հեռացրեց ազգային, առաջին հարթին արցախյան հարցում անդառնալի կորուստների վտանգը։

Ցավոք, ինչպես ցույց տվեցին հետագա դեպքերը, ժամանակավոր։

(շարունակելի)

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>