Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը
Դիտել նաև
Շրջիկ պատարագների մասսան է հիմնականում ներկա եղել Փաշինյանի դիսկոտեկին
Հիմք են նախապատրաստում, որ Վեհափառի ՍԷԿՏ-ը փակեն և թույլ չտան լքել Հայաստանի տարածքը
Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի դատավոր Ֆարխոյանը. փաստաբան
Մասնակիցների 7 պորտը ստուգել են
Փաշինյանը դարձյալ «Արարա՛տ, թե՛ Արագած» կռիվ է տալիս
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է այն լուրը, թե շաբաթ օրը վարչապետ Փաշինյանն իր ընտանիքով մասնակցել է հարսանիքի: Այս մասին Գևորգյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ արձագանքելով լրատվամիջոցների հրապարակումներին:
«Տարածվող այն տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով շաբաթ օրը մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի համապատասխանում: Թեև պատգամավոր Ղալումյանը հերքել է վարչապետի մասնակցության մասին լուրը, լրատվամիջոցները շարունակել են տեղեկատվությունը տարածել»,- գրել է Գևորգյանը:

