ՌԴ սպորտի նախարարի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մոլորեցրել էր մեզ. Լարնակա մեկնելու համար բոլորովին էլ 900 դրամը բավարար չէր... Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը
17
Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Պատերազմ Արցախում
«Դուք Սամվել Կարապետյանից էլ, Գագիկ Ծառուկյանից էլ, Ռոբերտ Քոչարյանից էլ թույլ եք»․ Արծվիկ Մինասյան «Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան ՌԴ սպորտի նախարարի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մոլորեցրել էր մեզ. Լարնակա մեկնելու համար բոլորովին էլ 900 դրամը բավարար չէր... Մեր մեծերը. Վիլյամ Սարոյան (տեսանյութ) Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 5 Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա...

Վարչապետ Փաշինյանի մոտեցումներն ու վարքագիծը գրեթե բոլոր հարցերում սկզբունքորեն տարբերվում են ընդդիմադիր Փաշինյանի մոտեցումներից

2018թ. ամռանն արդեն ակնհայտ էր, որ Հայաստանում իշխանության են եկել անճարակներ, ովքեր

1. Չգիտեն՝ ի՞նչ անել,

2. Չգիտեն՝ ինչպե՞ս անել,

3. Եվ որ ամենակարևորն է՝ չգիտեն սեփական կարողությունների իրական ծավալը, չգիտեն՝ ընդհանրապես կարո՞ղ են ինչ-որ բան անել, թե՞ ոչ:

Մանիպուլյատիվ ներգործության հնարքները ժամանակակից քաղաքականության կարևոր բաղադրիչն են, սակայն ունեն պարզ մի առանձնահատկություն՝ կարող են հաջողություն ապահովել իշխանության համար պայքարում, բայց ոչ պետության էֆեկտիվ կառավարման հարցում: Պոպուլիստական կառավարությունների ձախողումը աշխարհի տարբեր երկրներում անհերքելի վկայությունն է հենց այս հանգամանքի:

Սա այն արձանագրումն է, որի գիտակցումը չափազանց կարևոր է քաղաքական ընտրանքի ձևավորման ժամանակ: Հաշվի առնելով, որ ժողովրդավարական ընտրակարգում կիրառվում է շուկայական մոդելավորումը՝ քաղաքական առաջարկը շուկայական ձգտում ունի հնարավորինս համապատասխանելու քաղաքական պահանջարկին: Ինքնին մեծանում են սպեկուլիացիաների և քաղաքական խաբեբայության հնարավորությունները, եթե չկան քաղաքական խաղի հղկված կանոններ: Սպեկուլիանտները (ինչպես, օրինակ, Նիկոլ Փաշինյանը), մի կողմից որոշակի ժամանակահատված ձևավորում են արհեստական քաղաքական պահանջարկ, ապա օրակարգ բերում դրանց բավարարման անիրական առաջարկներ և «փափուկ ուժի» օգնությամբ այն մատչելի գնով «վաճառում» ընտրողին: Սպեկուլիացիայի արդյունքն է, որ վարչապետ Փաշինյանի մոտեցումներն ու վարքագիծը գրեթե բոլոր հարցերում սկզբունքորեն տարբերվում են ընդդիմադիր Փաշինյանի մոտեցումներից ու վարքագծից՝ սկսած կենսաթոշակային համակարգից ու տեսանկարահանող սարքերից մինչև նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացում:

Ի՞նչ անել, որպեսզի քաղաքական ընտրանքի ձևավորման ժամանակ սպեկուլիացիաների հնարավորությունը նվազի (կուսակցական և ընտրական համակարգերի բարեփոխիչներին հարցի բովանդային կողմը կարծես երբեք չի հետաքրքրել).

1. Նախ հասկանալ, որ դրանից է մեծապես կախված հետընտրական շրջանում պետական կառավարման էֆեկտիվությունը:

2. Անել այնպես, որպեսզի ձախողման պատասխանատվությունը կրի իշխանությունը և ոչ թե ժողովրդը, կամ ինչպես ասում են՝ որպեսզի անհաջողությունը «որբ» չլինի:

3. Կարողանալ տարբերակել մի կողմից քաղաքական հանձնառուի բարի կամքը, մյուս կողմից՝ նրա քաղաքական կարողություններն ու քաղաքական առաջարկի իրագործելիության հնարավորությունները: Միայն բարի ցանկությունը բավարար չէ քաղաքական առաջարկն արդյունավետ իրագործելու համար: Թվում է՝ ավելի քան պարզ է միտքը, բայց մյուս կողմից էլ 30 տարի շարունակ տեսնում ենք՝ «ով ասում է վարունգ, աղը վերցնում վազում են հետևից»:

Եթե ապագայում էլ նախապատվությունների ձևավորման հարցում առաջնահերթություն է հատկացվելու ականջահաճո հայտարարություններին, նախապատվություն է տրվելու լավագույն դեպքում առաջարկողի բարի կամքին, ձախողման դեպքում շարունակելու ենք մնալ պատասխանատու, եթե նախապատվությունը սկսելու է տրվել առաջարկողի իրական կարողություններին ու հնարավորություններին յուրաքանչյուր ելքի պարագայում գոնե պատասխանատվությունը թողնվելու է նրանց ուսերին:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>