Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
15
Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Պատերազմ Արցախում
Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ Քաղաքական հետապնդումները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը. Աբրահամյան

Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն. Նաիրա Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Լուսանկար

Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն

Ահա այս երեք հրաշալի աղջիկները՝ Անգելինա Կոգուրը,
Արեւիկ Զաքարյանն ու Տաթեւիկ Սահակյանը դիմել են ինձ եւ հիմա ես էլ դիմում եմ Ձեզ, պարոն վարչապետ, քանզի գիտության, կրթության ու մնացյալի նախարարությանը, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարությանը դիմելը, պարզվեց, անօգուտ է։

Աղջիկները Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ են, Erasmus+ ծրագրին դիմել են համալսարանի ՄՈԳ-երով եւ համալսարանը Լատվիայում սովորելու համար իրենց է ընտրել։

Այսպիսով, Արեւիկը, Տաթեւիկն ու Անգելինան ստացել են Erasmus+ կրեդիտային շարժունության ծրագրով ուսանելու են Եվրոպայում ու այս օրերին արդեն պիտի մեկնեին Լատվիա՝ սեպտեմբերից սկսելու իրենց ուսումը։
Բայց մեր սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում։ Բնականաբար, չեն կարողանում նաեւ ելքի վիզա ստանալ։

«Սա մեր կյանքի կարևորագույն ձեռքբերումներից է, մենք ունենք բացառիկ հնարավորություն ստանալու որակյալ կրթություն եւ պիտանի լինելու մեր հայրենիքին։ Բայց այսօր մնացել ենք «օդից կախված»»՝ ինձ գրել է Անգելինան:

Աղջիկները դիմել են Վրաստանում Լատվիայի դեսպանությանը, սակայն, նրանք հրաժարվել են վիզա տրամադրել, քանզի Վրաստանի հետ Հայաստանի սահմանը փակ է: Դիմել են Մինսկում Լատվիայի դեսպանությանը, սակայն որեւէ պաշտոնական պատասխան չեն ստացել, պարզապես իրենց ասվել է, որ այդ դեսպանությունն իրենց վիզա տրամադրելու լիազորություն չունի:

Անգելինան, Տաթեւիկն ու Արեւիկը դիմել են նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, եւ կրկին ոչ մի արձագանք։ Դիմել են ԿԳՄՍՆ նախարարին, էդտեղից էլ իրենց կրկին ուղղորդել են արտաքին գործերի նախարարություն։

Հարցս, պարոն վարչապետ, շատ պարզ է. վստահաբար, այս շնորհալի աղջիկները միակը չեն, որ ընդունվել են եվրոպական բուհեր եւ որպես արտակարգ դրության ռեժիմի հետեւանք՝ փակ սահմանների պատճառով չեն կարողանում գնալ սովորելու։

Ես շատ եմ ուզում օգնել Անգելինային, Արեւիկին, Տաթեւիկին ու մնացյալ երիտասարդներին, ովքեր ընդունվել են արտերկրի ուսումնական հաստատություններ, 20 օրից սկսվելու են դասերը, սակայն վերջիններս անգամ ելքի վիզա ստանալ չեն կարողանում մեր զմռսված սահմանների պատճառով։

Անկեղծ, շատ եմ ուզում օգնել, բայց չգիտեմ ինչպես։
Միգուցե կհուշե՞ք ինձ ինչ անեն Անգելինան, Արեւիկը, Տաթեւիկն ու արտերկրի բուհեր ընդունված մեր մյուս երիտասարդները։

Ի վերջո, մենք, որպես պետություն, ունե՞նք թե չունե՞նք պատասխանատվություն այս երիտասարդների հանդեպ։
Ինձ, չգիտես ինչու, թվում է, որ մենք մեծ պատասխանատվություն ունենք այս երիտասարդների հանդեպ։

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>