Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
15
Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Պատերազմ Արցախում
Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ Քաղաքական հետապնդումները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը. Աբրահամյան

Գնացել է արձակուրդ, իսկ իր գլխավորած ոլորտում անդառնալի քաոս է

«Օգոստոս ամսին՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ, ամփոփում եմ ԿԳՄՍ նախարարության կոորդինացիայի տակ գտնվող մի շարք ոլորտների թերացումները, որոնք, ինչպես կառավարության ծրագրի կատարողականի ժամանակ էի հայտարարել ամբիոնից, կոլափսի եզրին են կանգնեցրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտները։

Բարձրագույն կրթության ոլորտում վերջին 2 տարվա ընթացքում արձանագրվել է ակնհայտ ռեգրես, որի պատասխանատուն այս ոլորտի քաղաքականության մշակման պարտավորությունը ստանձնած անձն է, ով այս պահին հանգիստ խղճով գնացել է արձակուրդ, մինչդեռ իր գլխավորած ոլորտում տիրում է անդառնալի քաոս․

1. ՀՊՏՀ ռեկտորի նախկին (կամ ներկա, արդեն մարդ չի հասկանում) պաշտոնակատարի և բարձրագույն կրթության և գիտության ոլորտի պատասխանատու փոխնախարարի շուրջ ստեղծված իրավիճակը։ ՀՊՏՀ-ն շարունակում է չունենալ օրինական ռեկտոր, քանի որ ընտրությունները տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ և ակնհայտ խախտումներով, որի պատճառով Կառավարությունն իրավունք չունի հաստատելու ռեկտորի պաշտոնում ընտրված թեկնածուին։ Գործը քննվում է դատարանում, իսկ օդում շրջանառվող՝ հովանավորչության և ապօրինությունների վերաբերյալ կան տեղեկություններ, որ վարչապետի հանձնարարականով Կառավարության աշխատակազմում ծառայողական քննություն է սկսվել:

2. Գրեթե նույն իրավիճակը Երևանի պետական համալսարանում է, քանի որ հոգաբարձուների խորհրդի գործունեության ժամկետն ավարտվել է, իսկ նոր խորհուրդ չի ձևավրովել արդեն 5 ամիս է, հետևաբար համալսարանն այս պահին չունի նաև ռեկտորի օրինական պաշտոնակատար:

3. Ընդունելության քննությունները կարելի է համարել ձախողված, իսկ քննությունների կարգի և բազմաթիվ դիմորդների իրավունքների խախտման առնչությամբ և կարգն անվավեր ճանաչելու կապակցությամբ գործն այժմ գտնվում է դատարանում, հայցը դատարան մակագրվել է հետևյալ 6 դատավորներին` Արգիշտի Ղազարյան, Գևորգ Սոսյան, Ալեքսանդրա Հարությունյան, Արթուր Ծատուրյան, Ռուզաննա Ազրոյան, Արծրուն Միրզոյան։

4. «ԱՅԲ» կրթական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակն այդպես էլ չստացավ տրամաբանական հանգուցալուծում, իրականացված աուդիտի և դրա արդյունքում իբրև թե հայտնաբերված խախտումների մասին այդպես էլ հանրային տեղեկատվություն չստացվեց։

5. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդից «կորած կամ չհայտնաբերված» նմուշների վերաբերյալ՝ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն ԱԺ ամբիոնից և դրան հաջորդող գործընթացը գլխավոր դատախազությունում ուսումնասիրությունների վերաբերյալ առերևույթ խախտումների մասին։ Այս պահին, կարծես թե, տեղեկություններ չկան, թե գործն ինչ ընթացք է ստացել, արդյոք հայտնաբերվել են խախտումներ, թե՝ ոչ։

6. 2019-ի բյուջեի կատարողականի զեկույցի ժամանակ պարզվեց, որ մարզերի ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ծրագիրը կատարվել է 27.96 %-ով, փաստացի թերակատարումը կազմել է 72 %, այսինքն՝ բյուջեով հատկացված 270,8 մլն դրամից կատարողականը կազմել է ընդամենը 75,7 մլն դրամ։ Սա նշանակում է, որ ՀՀ մարզերում 2019-ի ընթացքում քաղաքացիները մեծամասամբ անհաղորդ են մնացել հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը։

7. Կինոյի ոլորտում կան մի շարք անհամապատասխանելիություններ բյուջեի միջոցներից ֆիլմերի ֆինանասավորման մասով: Տոկոսային վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական աջակցությունը չնչին մաս է կազմում ֆիլմարտադրության համար, սրանով իհարկե չի կարելի ասել, թե պետությունն այսպես կարող է Հայաստանում զարգացնել կինոն, իսկ փոքր դրամաշնորհային ծրագրերի վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան հենց ֆիլմերին հատկացվող աջակցությունն է: Տպավորություն է ստեղծվում, որ կինոյի ոլորտի ֆինանսավորումն ուղղակի սոցիալական աջակցություն է, այլ ոչ թե ֆիլմարտադրության զարգացման համար նախատեսված սուբսիդիա:

Կարծում եմ, որ 2021թ. բյուջետային ֆինանսավորումը կինոյի ոլորտին պետք է սառեցնել, մինչև ոլորտի քաոսային վիճակը կարգի բերելն ու օրենքն ընդունելը, որից հետո կարելի է վերանայել կինոյի ոլորտի տարեկան սուբսիդավորումը: 2020թ. հաստատված կինոարտադրությանը հատկացվող ծախսերը բնականաբար պետք է ավարտին հասցվեն։ Ոլորտի ապաշնորհ կառավարման շարունակումը հանգեցնելու է պետական բյուջեի անարդյունավետ փոշիացման։

Այսքանից հետո դատե'ք ինքներդ, թե որքանով է ԿԳՄՍ նախարարությունն արդարացրել իր պարտավորությունները»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր

Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>