Հրդեհ Դիլիջանի թունելում. այրվում է բեռնատար մեքենա
Ապրիլի 2-ին, ժամը 14:29-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի թունելում բեռնատար ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երեք մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 83-րդ կմ-ին Mercedes մակնիշի SERB MTHT 035HE պետհամարանիշով կցորդիչով բեռնատարում (վարորդ՝ Զ. Կ.) հրդեհ չի հայտնաբերվել։
Փրկարարների ուղեկցությամբ բեռնատարը թունելից դուրս բերելու ընթացքում բռնկվել է արտահոսած դիզվառելիքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին, մարվել՝ 16։52-ին։

