ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

ԱԱԾ տնօրենի տեղակալի սենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել. նոր սկանդալ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել։ Մենք արդեն մոտ մեկ շաբաթ է գրում ենք, որ ԱԱԾ նոր տնօրենը որոշել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել՝ նա ԱԱԾ-ում «ապօրինի զենք» է հայտնաբերել եւ որոշել է մեղադրել ԱԱԾ նախկին տնօրենին ու գործող աշխատակիցներին։ Մենք գրել էինք, որ ձերբակալվել է ԱԱԾ սպառազինությունների բաժնի պետ Արտակ Թորոսյանը, փորձել են նրանից ցուցմունքներ կորզել, որ զինապահեստում եղած «ապօրինի զենքի» որոշ նմուշներ «պատկանում են» Արթուր Վանեցյանին։ Բայց քանի որ ԱԱԾ-ում միշտ եղել է հաշվառված, բայց անհայտ ծագումնաբանությամբ զենք, որն օգտագործվել է տարբեր նպատակների համար, ԱԱԾ հին աշխատակիցները, այդ թվում՝ Սպառազինության բաժնի պետը նման ցուցմունք չեն տվել։

Սակայն Նիկոլ Փաշինյանը խստիվ հրահանգել է Քյարամյանին՝ ամեն գնով Վանեցյանին մեղադրանք առաջադրել եւ նա հուսահատ փնտրտուքի մեջ է։ Թորոսյանի հարցում ձախողվելուց հետո, երբ պարզ է դարձել, որ վերջինս Վանեցյանի դեմ ցուցմունք չի տալու, Քյարամյանը որոշել է «աշխատել» ԱԱԾ տնօրենի տնտեսական գծով տեղակալ Արամ Հակոբյանի ուղղությամբ։ 

2013 թվականից ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, գեներալ Արամ Հակոբյանին փորձել են մեղադրել Ծառայությունում առկա «ապօրինի» զենքի համար։ Սակայն մինչ ԱԱԾ-ում գցում-բռնում են՝ ինչպես գործը հարուցել, ինչպես ստիպել, որ Հակոբյանը Վանեցյանի դեմ ցուցմունք տա, ինչպես անել, որ չխայտառակվեն, բայց հրահանգը կատարեն, նոր սկանդալ է ծագել։

Գեներալ Արամ Հակոբյանը պատահաբար հայտնաբերել է, որ իր կաբինետում «ժուչոկ»՝ գաղտնալսող սարք է տեղադրված։ ԱԱԾ վաղեմի աշխատակիցը խիստ վրդովվել է, մեծ աղմուկ է բարձրացրել, ասել է՝ կամ պետք է դատարանի որոշում ցույց տաք, որով գաղտնալսում եք ինձ, կամ՝ եթե չկա նման որոշում, ուրեմն կարող ենք ենթադրել, որ օտարերկրյա գաղտնի ծառայություններ են ներխուժել ՀՀ ԱԱԾ շենք եւ գաղտնալսում են տնօրենի տեղակալին։ Սկանդալը մարելու եւ այս խայտառակ միջադեպը ԱԱԾ պատերի ներսում կոծկելու համար Արգիշտի Քյարամյանը «լեզու է գտել» Հակոբյանի հետ՝ որոշել են, որ քրեական գործ չի հարուցվում, նրան հանգիստ են թողնում, Հակոբյանը գնում է արձակուրդ, կրքերը հանդարտվում են, իսկ արձակուրդից վերադառնալով գեներալը գնում է կենսաթոշակի, որովհետեւ 29-ամյա այս երիտասարդի հետ աշխատել ուղղակի «հնարավոր չէ»։

Ի դեպ, ԱԱԾ տնօրենի տեղակալը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի եղբայրն է։ Երեկ մենք Հակոբյանի հետ փորձեցինք զրուցել եղբոր թեմայով, սակայն նա կտրականապես հրաժարվեց խոսել։ Հարցին՝ ճի՞շտ է, որ արձակուրդից հետո իր եղբայրը «վաստակած հանգստի» է մեկնելու, ասաց․«Փաստորեն, դուք ամեն ինչ էլ գիտեք, ինձ հարցեր մի տվեք»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>