«Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25
«Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Պատերազմ Արցախում
Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ «խաղաղության», այն է՝ թրքացման գործընթացը Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Երկու հզոր երկրաշարժներ ցնցել են Վենսուելան. Ի՞նչ իրավիճակ է երկրում Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան «Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան

Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճն են ստուգում

«Հրապարակ»-ը գրում է . «Թեպետ սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանը լողափի հայտնի փարթիից հետո հերքում է իր կապը «White Shorja»-ի հետ եւ վստահեցնում, որ ոչ մի կապ չունի լողափի հետ, սակայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած  իր հայտարարագրում Հայկ Սարգսյանի ներկայացրած տվյալները կասկած են հարուցում, որ պատգամավոր դառնալուց  հետո նրա բիզնես եկամուտները շեշտակի աճ են արձանագրել։ Ինչը խոսում է այն մասին, որ պատգամավորն ընդլայնել է իր բիզնեսը։ Իսկ հայտարարագրային տվյալներով նրա ընտանիքին է պատկանում 2014 թվականին հիմնած ավտոպահեստամասերի վաճառքի մի կետ։

Հայկ Սարգսյանը էթիկայի հանձնաժողով երկու հայտարարգիր է ներկայացրել։ Պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա նշել է, որ պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա՝ 2018-ի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են 3,723,340 ՀՀ դրամ: Իսկ պաշտոնատար անձի 2019-ի տարեկան հայտարարագրում Սարգսյանի եկամուտը հարկային տարում կազմել է 20,908,000 ՀՀ դրամ, ընդ որում որից ընդամենը 3 միլիոն 600 հազարն է աշխատավարձ, մոտ 17 միլիոնը, ինչպես հայտարարագրում է նշված, «ձեռնարկատիրական գործունեության արդյունքում» ստացված եկամուտն է։ 

Հայտարարագրում ներկայացված է Սարգսյաններին պատկանող 2014 թվականին հիմնած ավտոպահեստամասերի վաճառքի կետի մասին տվյալները։ Սա նշանակում է, որ հեղափոխությունից մեկ տարի անց պատգամավորի բիզնեսը մոտ 5 անգամ ավելի է եկամուտ տվել՝ 2018-ին եկամուտը կազմել է 3.6 միլիոն, 2019-ին՝ մոտ 17 միլիոն։

Ինչը նախ խիստ անհավանական է, ինչպես նաեւ կասկածելի։ Չի բացառվում, որ պատգամավորը կողքից այլ բիզնեսներ էլ է հիմնել, ինչի արդյունքում են շեշտակի աճել եկամուտները, սակայն այս դեպքում նա պարտավոր էր նշել իր հայտարարագրում բոլոր ֆինանսատնտեսական գործարքների մասին, ինչը նույնպես չի արել։ Բացի այդ հարկային տարվա սկզբում Հայկ Սարգսյանը նաև հայտարարագրել է 50,000 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում դարձել է 60,000 ԱՄՆ դոլար, սա էլ է հարցեր առաջացնում։

Ինչպես հայտնի է՝ ուրբաթ օրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում  քննվել է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպը, մասնավորապես, պատգամավորի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցը։ Հանձնաժողովը Հայկ Սարգսյանի գործը դեռեւս վարույթ չի ընդունել, օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետն ավարտվում է այսօր։ Հանձնաժողովը նյութեր է հավաքագրել, մեր տեղեկություններով՝ հենց եկամուտների կասկածելի աճի դրվագով, դիմել են նաեւ ՊԵԿ-ին՝ խնդրելով տվյալներ, որոնք հասանելի չեն հանրային հարթակներում։ «Խոսքը վերաբերում է ոչ միայն Սեւանի կազմակերպությանը, այլեւ այն կազմակերպությանը, որը պատգամավորը նշել է հայտարարագրում։ Ընդհանրապես հայտարարագիրն է ստուգման ենթարկվել եւ մի քանի տարբեր  դրվագների վերաբերյալ է լրացուցիչ փաստերի  ձեռքբերման անհրաժեշտություն առաջացել», մեզ տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ՝ չցանկանալով փակագծերն ավելին բացել»։

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>