«Բալգարկա»-ն կոտրվել է ու հայտնվել 15-ամյա երեխայի գլխում. տղան վիրահատվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում
Դիտել նաև
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական աղոթք և ժամերգություն
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը
Սրբազանը հավաք է հրավիրել Սուրբ Աննա եկեղեցու բակում. ինչ է սպասվում
Հանդիպում ենք 19։30-ին՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում․ «Սրբազան պայքար»
Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում հաջորդ օրվա անելիքները
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում:
Տղան վիրահատվել է, օտար մարմինը հեռացվել: Թեև գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:
Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ: Ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ:
Բժիշկները վիճակը գնահատում են ծանր:

