ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Այս մարդիկ երկրի տնտեսությանը ու հեղինակությանը անդառնալի կորուստներ են հասցրել, հազարավոր ընտանիքների թողել են առանց ապրուստի միջոցի». Խորեն Նասիբյան

Այսօր վաղ առավոտվանից կրկին լարված էր Ամուլսարի մատույցներում: «Լիդիան Արմենիան» հեռացրել է ակտիվիստների վագոն-տնակներն Ամուլսարի մատույցներից։ Վաղ առավոտից Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստները կոչ էին անում միանալ իրենց ու թույլ չտալ ճանապարների վերաբացումը։ Ամուլսարի դեմ պայքարողներն ավտոերթ էին կազմակերպել դեպի Ամուլսար, հանդիպելով ոստիկանության դիմադրությանը։ «Լիդիանի» իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանից  պարզաբանում խնդրեցինք տեղի ունեցածի վերաբերյալ։

– Ի՞նչ է կատարվում Ամուլսարում, ինչո՞ւ ընկերությունը որոշեց տարհանել ակտիվիստների տնակները, արդյո՞ք ընկերության գործողություններն օրենքի շրջանակներում էին:

– Ընկերությունն արել է այն, ինչ դեռ երկու տարի առաջ պետք է աներ ոստիկանությունը։ «Լիդիանն» ունի գործունեություն ծավալելու բոլոր իրավունքները, ոչ մի լիցենզիա չի չեղարկվել, ոչ մի իրավական հիմք չկա «Լիդիանի» գործունեության խոչընդոտման համար։ Մենք երկու տարի ականատես ենք լինում մի աբսուրդ իրավիճակի, երբ մի քանի հարյուր միլիոնանոց օրինական,  կրկնում եմ, օրինական ներդրման, միջազգային հեղինակավոր բանկերի ու ֆոնդերի մասնակցությամբ ընկերության ճանապարհները ապօրինի փակում են մի խումբ մարդիկ՝ մետաղյա ջարդոններով, ու երկու տարի ոստիկանությունը անտեսելով դատարանի որոշումը, թույլ է տալիս այդ ապօրինի շրջափակումը։ Դուք ուզո՞ւմ եք ապրել մի երկրում, որտեղ ով ուզի՝ կարող է գալ ձեզ կամ մյուսին կամ մեկ այլ ընկերությանը պատկանող տարածքում վագոն-տնակ տեղադրի ու ձեզ թույլ չտա մտնել ձեր տարածք։  Հույս ունեմ, գոնե հիմա ոստիկանությունը կգործի իր լիազորությունների շրջանակում և կկանխի սադրանքի ու բռնության կոչեր անող ճանապարհ փակողների կողմից հնարավոր ապօրինի գործողությունները։

– Ի՞նչ ապօրինի գործողությունների մասին է խոսքը, ի՞նչ զարգացումներ եք սպասում։

– Արդեն երկու տարի ապօրինություն իրականացնող այս խմբակը հանդես է գալիս «համայնքի» անունից։  Այս մարդիկ երկրի տնտեսությանն ու հեղինակությանը անդառնալի կորուստներ են հասցրել, հազարավոր ընտանիքների թողել են առանց ապրուստի միջոցի, ու այս ապօրինությունը երկու տարի իրականացրել են իրավապահ մարմինների թողտվությամբ՝ հանդես գալով «ժողովրդի» անունից։ Այսօրվա իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ այս խմբավորումը «համայնքը» չի ներկայացնում։ Տեսնելով, որ մնացել են մի քանի տասնյակ հոգով, այսօր ապօրինություն իրականացնողներն արդեն բռնության կոչեր ու սադրանքներ էին հրահրում։

– Նկատի ունեք ընտանիքներով ցույցին միանալո՞ւ կոչերը։

 

– Նկատի ունեմ «արյունահեղության» ու «սպանության» մասին «զգուշացումները», ու նաև այն հանգամանքը, որ այսօր ամբողջ օրը ստեղծված աղմուկ-աղաղակից ու «ընտանիքի անդամներին» ներգրավելուց հետո էլ լավագույն դեպքում մի քանի տասնյակ մարդ է հավաքվել ապօրինությունը շարունակելու ու սադրանքներ հրահրելու։ Համայնքը արդեն երկու տարի սոված, հուսահատված, նստած սպասում է, թե երբ է պետությունն իրականացնելու իր պարտավորությունն այս համայնքներում ապրող հազարավոր քաղաքացիների, օրենքի ու երկրի ապագայի առաջ։

– Մինչ մենք զրուցում ենք, Ջերմուկում ավտոերթ էին կազմակերպել ակտվիստները, ու առնվազն մի քանի տասնյակ մեքենա կար մասնակից, ոստիկանության հետ բախումներ տեղի ունեցան, մի քանի մասնակցի բերման ենթարկեցին։ Դուք պնդում եք, որ համայնքը չի՞ միացել այս երթին։

– Ես պնդում եմ, որ 30 կամ 50 ու նույնիսկ 100 մարդը չեն կարող երկու տարի շարունակ ապօրինություն իրականացնել ու դա ներկայացնել «համայնքի» պայքար։ Ես պնդում եմ, որ օրենքը պետք է գործի, և այս տարածաշրջանում երկու տարի տևող անարխիան պետք է վերանա։ Ես պնդում եմ, որ ավտոերթերն արդեն երկու տարի ցուցադրաբար են կազմակերպում, ամեն մեքենայում մեկ-երկու հոգով՝ քանակի տպավորություն ստեղծելով, ու այս պայքարում երբեք այս մի քանի տասնյակ մարդուց բացի՝ այլ «համայնք» ներգրավված չի եղել։ Եթե ոստիկանությունը ժամանակին կանխեր այս սադրանքները, այսօր իրական համայնքը թշվառության շեմին չէր լինի։ Ի դեպ, այս ավտոերթերով ոչ միայն ապացուցում են, որ իրենց միացող «համայնք» չկա, այլև կես ժամ Ջերմուկից  Ամուլսարի մատույցներ քշելով ցույց են տալիս, թե ինչ հեռու է Ամուլսարը Ջերմուկից։

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ավելի լուրջ բախումներ լինեն։

– Այս մարդիկ չեն էլ թաքցրել, որ բախումներ հրահրելու նպատակ ունեն։ «Լիդիանը» կոչ է արել համայնքների բնակիչներին չտրվել սադրանքների։ Իսկ ինչ կհրահրեն այդ մի քանի տասնյակ մեքենաների ուղևորները, արդեն ոստիկանության խնդիրն է։ Ի դեպ, համայնքի աջակցությունն ունեցողները նման սադրանքների չեն գնում։ Սադրանք անում են նրանք, ովքեր աղմուկի մեջ փորձում են թաքցնել այն հանգամանքը, որ իրենց միացող համայնք չկա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>