Արթուր Մեսչյանն ազատվե՞լ է աշխատանքից
Երեւանի քաղաքապետարանի Hraparak.am-ի աղբյուրից այսօր տեղեկություն էին ստացել, որ աշխատանքից ազատվել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Ըստ նույն այդ աղբյուրի՝ հենց Մեսչյանն է ազատման դիմում գրել, քանի որ չի կարողացել տված խոստումներն իրականության դարձնել։
Պաշտոնական տեղեկություն Hraparak.am-ը փորձեցինք ստանալ քաղաքապետի մամուլի խոսնակից, վերջինս ասաց, որ Մեսչյանը շարունակում է աշխատել, չի ազատվել պաշտոնից։

