Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար
29
Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում

Արթուր Վանեցյանի դեմ հետապնդումները նոր փուլ են մտնում

Hraparak.am-ը գրում է.  Անցած շաբաթ ԱԱԾ-ում քրեական գործի նյութեր էին նախապատրաստում իրենց նախկին տնօրենի՝ Արթուր Վանեցյանի նկատմամբ։ Նրան հրավիրեցին հարցաքննության, ապա ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ Վանեցյանը պաշտոնի չարաշահում է կատարել․ «Պարզվել է, որ փոխգնդապետի զինվորական կոչումով, նախկինում ծառայությունից արձակված անձը դիմել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենին՝ զինվորական ծառայության կրկին անցնելու խնդրանքով, և այդ պահին արդեն իսկ լրացել էր նրա 51-ամյակը, ինչից ելնելով, ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանված է հետևյալ տարիքային սահմանափակումը՝ փոխգնդապետի համար 50 տարեկանը։ Նկատի ունենալով, որ ծառայողական քննության շրջանակներում ձեռք են բերվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ՝ ուստի ծառայողական քննության նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար»: 

Այս հաղորդագրությունն արդեն վկայում էր այն մասին, որ իշխանությունը ձվի մեջ մազ է փնտրում՝ ամեն գնով Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։ Սակայն, ըստ ամենայնի, աղմուկը, որը հաջորդեց այս հաղորդագրությանը, ինչ որ չափով սթափեցրեց ԱԱԾ-ին՝ հասկացան, որ այս գործը հեռանկար չունի եւ, մեր տեղեկություններով, արդեն հրաժարվել են դրանից։ Սակայն Նիկոլ Փաշինյանը «վճռական» է տրամադրված՝ նա՝ իր շնորհիվ ԱԱԾ տնօրենի բարձր պաշտոնին հայտնված Արգիշտի Քյարամյանին հիշեցրել է, որ հենց այնպես չի նշանակվել այդտեղ, որ պարտավոր է իր հրահանգները սրբորեն կատարել եւ հնարավոր կարճ ժամկետում, իսկ օրվա հրահանգը Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելն ու կալանավորելն է։ Ու ԱԱԾ-ում նոր գործընթաց է սկսվել։

Մենք 2 օր առաջ գրել էինք, որ ԱԱԾ-ում հիմա էլ փորձում են Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրել ապօրինի զենք ունենալու համար, սակայն ամբողջ զավեշտն այն է, որ այդ զենքը ոչ թե Վանեցյանի մոտ է՝ իր տանը կամ գրասենյակում, այլ ԱԱԾ զինանոցում։ Այս օպերացիան գլխավորում է կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանը, ում խոստացել են ԱԱԾ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը, եթե Վանեցյանին նստացնելու գործը հասցնի ավարտին։

ԱԱԾ Hraparak-ի աղբյուրները հայտնել էին, որ ԱԱԾ սպառազինության բաժնի զինանոցն է ստուգվել եւ հայտնաբերվել են ապօրինի զենքեր, որոնք գրանցված, օրինական զենքեր չեն։ Ի դեպ, ԱԱԾ-ում միշտ էլ մեծ քանակի նման զենք է եղել՝ 90-ականներից սկսած։ Բայց մի նրբություն կա․ այս զենքերի ծագումն անհայտ է, այսինքն՝ անօրինական են, սակայն դրանք բոլորը գրանցված են ԱԱԾ գրանցամատյանում, այսինքն՝ հաշվառված զենքեր են եւ պարբերաբար ուղարկվել են սահման՝ բանակ։ Անհասկանալի է, թե ում մտահղացումն է այդ զենքերը դարձնել քրեական գործի հիմք եւ «կոտրել» Վանեցյանի վրա։

Hraparak.am-ը գրել էինք, որ ԱԱԾ Սպառազինության բաժնի պետ Արտակ Թորոսյանին են ձերբակալել եւ ստիպել են ցուցմունք տալ, թե հայտնաբերված զենքերը պատկանում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Թորոսյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ Եւ քանի որ Թորոսյանի կինն էլ է աշխատում ԱԱԾ-ում, սկսել են ճնշումներ գործադրել նրա նկատմամբ։ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետն ու Միքայել Համբարձումյանը հարցաքննության են կանչել սպառազինության բաժնի պետի կնոջը եւ մինչեւ կեսգիշեր պահել են, հորդորել են՝ համոզի, որ ամուսինը ցուցմունքներ տալ Արթուր Վանեցյանի, հակառակ դեպքում՝ «Ամուսնուդ կնստացնենք, քեզ էլ գործից կհանենք ու երեք անչափահաս երեխաներդ սովից կմեռնեն»։ Մեր տեղեկություններով, կինը փորձել է համոզել, սակայն Արտակ Թորոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

Ի դեպ, մեզ ասացին, որ նա 90-ականներին Վազգեն Սարգսյանի կոչով ռազմաճակատ գնացած 500 մահապարտներից մեկն է։

Այսօր լրանում է ԱԱԾ սպառազինության բաժնի պետի ձերբակալման 72 ժամը։ Եւ չնայած նա ցուցմունք չի տալիս եւ նրա մեղքն էլ հասկանալի չէ, թե ինչում է ու գործի քննությունը մտել է փակուղի, սակայն մտադիր են կալանքի սանկցիայի համար դիմել դատարան։

Ավելին, նոր «զոհ» են գտել՝ փորձում են ինչ որ բան սարքել ԱԱԾ տնօրենի տնտեսական գծով տեղակալ Արամ Հակոբյանի գլխին։ Նրան եւս ուզում են մեղադրանք առաջադրել և ձերբակալել, հույսով, որ գոնե նա ցուցմունք կտա Վանեցյանի դեմ։

Hraparak.am-ի աղբյուրը՝ ԱԱԾ-ից ասում է, որ երբեք Ազգային անվտանգության ծառայությունում նման բեսպրեդել չի եղել, որ օրենքը դրվի մի կողմ եւ ամեն գնով գործ հարուցվի հենց իրենց աշխատակիցների կամ նախկին ղեկավարների նկատմամբ։ ԱԱԾ-ում բունտ է հասունանում։Այս հաղորդագրությունն արդեն վկայում էր այն մասին, որ իշխանությունը ձվի մեջ մազ է փնտրում՝ ամեն գնով Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։ Սակայն, ըստ ամենայնի, աղմուկը, որը հաջորդեց այս հաղորդագրությանը, ինչ որ չափով սթափեցրեց ԱԱԾ-ին՝ հասկացան, որ այս գործը հեռանկար չունի եւ, մեր տեղեկություններով, արդեն հրաժարվել են դրանից։ Սակայն Նիկոլ Փաշինյանը «վճռական» է տրամադրված՝ նա՝ իր շնորհիվ ԱԱԾ տնօրենի բարձր պաշտոնին հայտնված Արգիշտի Քյարամյանին հիշեցրել է, որ հենց այնպես չի նշանակվել այդտեղ, որ պարտավոր է իր հրահանգները սրբորեն կատարել եւ հնարավոր կարճ ժամկետում, իսկ օրվա հրահանգը Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելն ու կալանավորելն է։ Ու ԱԱԾ-ում նոր գործընթաց է սկսվել։

Hraparak.am-ը 2 օր առաջ գրել էինք, որ ԱԱԾ-ում հիմա էլ փորձում են Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրել ապօրինի զենք ունենալու համար, սակայն ամբողջ զավեշտն այն է, որ այդ զենքը ոչ թե Վանեցյանի մոտ է՝ իր տանը կամ գրասենյակում, այլ ԱԱԾ զինանոցում։ Այս օպերացիան գլխավորում է կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանը, ում խոստացել են ԱԱԾ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը, եթե Վանեցյանին նստացնելու գործը հասցնի ավարտին։

ԱԱԾ Hraparak.am-ի աղբյուրները հայտնել էին, որ ԱԱԾ սպառազինության բաժնի զինանոցն է ստուգվել եւ հայտնաբերվել են ապօրինի զենքեր, որոնք գրանցված, օրինական զենքեր չեն։ Ի դեպ, ԱԱԾ-ում միշտ էլ մեծ քանակի նման զենք է եղել՝ 90-ականներից սկսած։ Բայց մի նրբություն կա․ այս զենքերի ծագումն անհայտ է, այսինքն՝ անօրինական են, սակայն դրանք բոլորը գրանցված են ԱԱԾ գրանցամատյանում, այսինքն՝ հաշվառված զենքեր են եւ պարբերաբար ուղարկվել են սահման՝ բանակ։ Անհասկանալի է, թե ում մտահղացումն է այդ զենքերը դարձնել քրեական գործի հիմք եւ «կոտրել» Վանեցյանի վրա։

Մենք գրել էինք, որ ԱԱԾ Սպառազինության բաժնի պետ Արտակ Թորոսյանին են ձերբակալել եւ ստիպել են ցուցմունք տալ, թե հայտնաբերված զենքերը պատկանում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Թորոսյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ Եւ քանի որ Թորոսյանի կինն էլ է աշխատում ԱԱԾ-ում, սկսել են ճնշումներ գործադրել նրա նկատմամբ։ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետն ու Միքայել Համբարձումյանը հարցաքննության են կանչել սպառազինության բաժնի պետի կնոջը եւ մինչեւ կեսգիշեր պահել են, հորդորել են՝ համոզի, որ ամուսինը ցուցմունքներ տալ Արթուր Վանեցյանի, հակառակ դեպքում՝ «Ամուսնուդ կնստացնենք, քեզ էլ գործից կհանենք ու երեք անչափահաս երեխաներդ սովից կմեռնեն»։ Մեր տեղեկություններով, կինը փորձել է համոզել, սակայն Արտակ Թորոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

Ի դեպ, մեզ ասացին, որ նա 90-ականներին Վազգեն Սարգսյանի կոչով ռազմաճակատ գնացած 500 մահապարտներից մեկն է։

Այսօր լրանում է ԱԱԾ սպառազինության բաժնի պետի ձերբակալման 72 ժամը։ Եւ չնայած նա ցուցմունք չի տալիս եւ նրա մեղքն էլ հասկանալի չէ, թե ինչում է ու գործի քննությունը մտել է փակուղի, սակայն մտադիր են կալանքի սանկցիայի համար դիմել դատարան։ 

Ավելին, նոր «զոհ» են գտել՝ փորձում են ինչ որ բան սարքել ԱԱԾ տնօրենի տնտեսական գծով տեղակալ Արամ Հակոբյանի գլխին։ Նրան եւս ուզում են մեղադրանք առաջադրել և ձերբակալել, հույսով, որ գոնե նա ցուցմունք կտա Վանեցյանի դեմ։

Մեր աղբյուրը՝ ԱԱԾ-ից ասում է, որ երբեք Ազգային անվտանգության ծառայությունում նման բեսպրեդել չի եղել, որ օրենքը դրվի մի կողմ եւ ամեն գնով գործ հարուցվի հենց իրենց աշխատակիցների կամ նախկին ղեկավարների նկատմամբ։ ԱԱԾ-ում բունտ է հասունանում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>