«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
26
«Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Պատերազմ Արցախում
«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ Դատարաններում պայթող քրեական գործերն ի ցույց են դնում դրանց պատվիրովի բնույթը Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ «խաղաղության», այն է՝ թրքացման գործընթացը Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Երկու հզոր երկրաշարժներ ցնցել են Վենսուելան. Ի՞նչ իրավիճակ է երկրում

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հրավիրում է ԱԱԾ-ի ուշադրությունը

Առաջիկա օրերին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հանդես կգա պաշտոնական հայտարությամբ, որտեղ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծի առնչությամբ կհրավիրի Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնում է ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը.

«ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հայտարարություն է պատրաստում, որում, ի թիվս խնդրի հետ կապված շատ այլ հարցերի, հրավիրվելու է նաև Ազգային Անվտանգության ծառայության ուշադրությունը։ Վերջերս պարզվեց, որ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանը, մի քանի այլ անձանց հետ 2017 – 19 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել են “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս։ Հիմա այս խայտառակ աշխատության հեղինակներից մեկը՝ Լիլիթ Մկրտչյանը հանդիսանում է միանգամից չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար։ Այս հանգամանքը մեզ (և ոչ միայն մեզ) խիստ մտահոգության տեղիք է տվել և մենք պատրաստվում ենք դիմել Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև այստեղ պետական և ազգային անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներ ենք տեսնում»։

«Փաստինֆո»-ի հարցին՝ ի՞նչ այլ անընդունելի կետեր են եղել Հայոց պատմություն առարկայի նոր չափորոշիչներում, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը պատասխանում է. «Նախ և առաջ խախտված են պատմագիտական ժամանակագրության բոլոր նորմերը։ Խորենացին ասում էր, որ չկա պատմություն առանց ժամանակագրության։ Հայոց պատմությունը սկսվում է Ուրարտուի պատմությունից։ Այսինքն, ստացվում է, որ դրան նախորդող 2000 ամյա պատմությունը ուղղակի չկա։ Հետո պատմությունը գալիս հասնում է մինչև 14- րդ դար՝ ավարտվում Կիլիկիայի թագավորությամբ, հետո, չգիտես ինչու, հետ է գնում 5-րդ դար։ Երեխայի մոտ նախ և առաջ պետք է ամրանա սեփական երկրի պատմության վերաբերյալ ընդհանուր տեսլականը, հետո ժամանակագրական տրամաբանությամբ գա հասնի մինչև մեր օրեր։ Սա ոչ թե սեփական պատմության դասավանդում է, այլ՝ սեփական հայեցողությամբ պատմական էքսկուրս։ Սա, անկասկած աղավաղելու է երեխայի մոտ սեփական պատմության վերաբերյալ ունեցած պատկերացումներն ու հիմնավոր գիտելիքներ ստանալու հեռանկարը։ Բացի այդ խախտումը, կան կարևորագույն թեմաներ, որոնք, չգիտես ինչու, դուրս են մնացել ուսումնական ծրագրերից։ Դրանցից են օրինակ՝ հայկական կամավորական շարժումները, որոնք ազգային ազատագրական շարժման հիմնական մասն են կազմել։ Կամավորական շարժման թեման, առհասարակ, հանված է, չես հասկանում, թե ի՞նչ տրամաբանությամբ։

Այստեղ կուզենայի անդրադարձ կատարել “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությանը, որի հեղինակները (որոնց թվում է նաև Հայոց պատմություն առարկայի առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանը), չգիտես ինչու հանդիմանում են 12-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հեղինակներին, այն բանում, որ դասագրքում ընդգրկել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի դրվագները։ Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ նոր պատմության դասագրքերում ոչ մի անգամ օգտագործված չէ հայրենասիրություն բառը։ Փոխարենն այսօր շատերի համար հայրենասիրությունը, այսպես ասած, գավառամտության դրսևորում է, իսկ նախընտրելի կատեգորիա, չգիտես ինչու, դարձել է կեղծ խաղաղասիրությունը։

Մյուս խնդիրը, որ մեզ, մեղմ ասած, անկանկալի է բերել և մտահոգել այն է, որ այդ գրքերում Հայկական լեռնաշխարհ, Արևելյան Հայաստան տեղանունների փոխարեն գործածված են բացառապես թուրքական տերմիններ՝ Արևելյան Անատոլիա կամ ուղղակի Կովկաս, այսինքն՝ Արևելյան Հայաստանը դա Կովկասն է և այլն։ Նորմալ մարդու մոտ այսպիսի հարցերն առանց մտահոգության չեն անցնում»։

«Փաստինֆո»-ի հարցին՝ ի՞նչ գործուն քայլեր են նախաձեռնել ոլորտի մասնագետները, նոր չափորոշիչներով կազմված դասագրքերը հանրակրթական դպրոցներում բացառելու համար, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը պատասխանում է.

«Նախօրեին Մայր Աթոռում՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ Հայոց պատմության, Հաոց լեզվի, Հայ գրականության և Հայ եկեղեցու պատմության մասնագետների հետ միասին հանդիպում – քննարկում ենք ունեցել, որի ընթացքում անդրադարձել ենք ստեղծված իրավիճակում՝ Հայոց պատմություն և Հայ եկեղեցու պատմություն առարկաների և դրանց դասագրքերի ճակատագրին։ Բացի այդ, հիմա մենք քննարկումների համար նոր հարթակ ենք նախաձեռնում, որտեղ ամենայն մանրամասնությամբ ջրի երես կհանվեն այս և նմանօրինակ անհասկանալի և անընդունելի դրսևորումները՝ կապված կրթության, գիտության, հանրակրթական դպրոցների և հարակից այլ ոլորտների հետ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>