ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Կառավարությունը պետք է կանգ առնի և գնահատի իր քայլերը, եթե այսպես շարունակենք, որևէ դրական արձանագրում չի լինի. տնտեսագետ

Նախորդ տարվա համեմատ վեց ամսվա կտրվածքով մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի մոտ 5 տոկոս անկում, նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 7.5 տոկոս անկում, այսինքն՝ միջին ցուցանիշը մի փոքր ավելի ցածր է, որովհետև մենք այս տարի հունվար-փետրվարին ունեցել ենք տնտեսական աճ: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով 2020 թվականի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին:

«Այսպես շարունակվելու պայմաններում մենք մինչև տարվա վերջ կունենանք և՛ համախառն ներքին արդյունքի, և՛  տնտեսական ակտիվության ցուցանիշի էական կրճատում, ընդհուպ՝ երկնիշ թվով կրճատում: Բացասական արձանագրում ունենք նաև արտահանման մասով, կրճատվել է նաև ներմուծումը, շինարարությունը, և դա այն դեպքում, երբ ծառայությունների, առևտրի, շինարարության  ոլորտներում տասնյակ հազարավոր աշխատատեղեր են կրճատվել»,- նշեց տնտեսագետը:

Թադևոս Ավետիսյանը նշում է, որ տնտեսական աճի ցածր ցուցանիշի պատճառը համավարակն է, որն իր հետքն է թողել ամբողջ աշխարհում, սակայն կառավարության կողմից մշակված հակաճգնաժամային միջոցառումները ևս արդյունավետ չեն գործել:

«Ի սկզբանե ուշացած էին նաև տնտեսական աջակցման ծրագրերը և համարժեք չէին իրավիճակին, որովհետև միայն արտոնյալ վարկերի միջոցով փորձում էին ծախս չանելով արդյունք ստանալ, որը հարիր է այսօրվա կառավարությանը, որովհետև պոպուլիստական հենքի վրա են կառավարում: Եվ արդյունքում իրականությունը եղավ դաժան՝ այդպիսի ծրագրերը ոչ մի արդյունք չտվեցին: Երբ կիրառում էին սահմանափակող միջոցառումներ, դրանք իրենց բացասական ազդեցությունը թողեցին տնտեսության վրա, մասնավորապես՝ զբոսաշրջության, հանրային սննդի, հանգստի ապահովման ոլորտների վրա և բերեցին դրանց անկման, աշխատատեղերի փակման և չվճարվող պարապուրդների: Ցավոք, համավարակի դեմ պայքարն էլ չունեցավ դրական արդյունք»:

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ համավարակի տարածման առաջին օրվանից ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն առաջարկներ է ներկայացրել և աջակցելու պատրաստակամություն հայտնել, սակայն դա մնացել է անարձագանք.

«Առաջարկի հիմնական բովանդակությունն այն էր, որ եթե պետությունը սահմանափակում է որևէ ոլորտի գործունեությունը, պետք է կրած վնասների համար համարժեք փոխհատուցում տա: Ճիշտ ժամանակն է, որ գործազրկության նպաստը վերականգնվի, և մարդիկ եթե աշխատանքը կորցրել են ոչ իրենց մեղքով, ապա պետք է նվազագույն կենսապահովման զամբյուղին համարժեք վճարվեն այնքան ժամանակ, մինչև իրենց աշխատանքը վերականգնվի: Չպետք է սպասեն, որ այդ ընտանքիները վերջնականապես դառնան աղքատ, և նոր աղքատության նպաստ տրամադրեն: Այսինքն՝ երկու ուղղությամբ պետք է ռազմավարություն մշակել, մեկը՝ տնտեսվարոներին իրենց կրած կորուստներին համարժեք ոչ թե վարկ, այլ պետական բյուջեից սուբսիդավորում տրվի, և մյուսը՝ աջակցեն աշխատանքը կորցրած անձանց»,- ընդգծեց Ավետիսյանը:

Տնտեսագետը նշում է, որ հակաճգնաժամային կառավարումը պետք է լինի թիրախավորված՝ ըստ առաջնահերթությունների, որպեսզի արդյունքը նկատելի լինի.

«Կարևոր է, որ կառավարությունը կանգ առնի և նախնական գնահատում տա իր քայլերին, ի վերջո նույն նավում ենք, նույն տնտեսությունն է բոլորիս սնում, և բոլորս ապրում ենք մեկ հասարակությունում, եթե այսպես շարունակենք, որևէ դրական արձանագրում չի լինի: Համավարակի կանխարգելման կարևոր բաղադրիչը պատասխանատվությունն է, և այս անպատժելիության մթնոլորտը՝ մենք ենք որոշում, որովհետև ունենք 72 տոկոս քվե, լավ տեղ չի տանի: Պոպուլիզմը և հակաճգնաժամային կառավարումը իրար հետ ոչ միայն համադրելի չեն, այլ իրար հակասող երևույթներ են»,- եզրափակեց Թադևոս Ավետիսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>