Եվրախորհուրդը Թուրքիային կրկին դուրս է թողել ցանկից
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Եվրախորհուրդը թարմացրել է երկրների այն ցանկը, որով խորհուրդ է տրվում ԵՄ անդամ երկրներին վերացնել ուղևորությունների սահմանափակումները տվյալ երկրների քաղաքացիների համար:
Չնայած գործադրված դիվանագիտական ջանքերին՝ այնուամենայնիվ, Եվրախորհուրդը Թուրքիային կրկին դուրս է թողել նման երկրների ցանկից։
Նշվում է, որ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Սերբիայի և Չեռնոգորիայի համար շարունակելու են ուղևորությունների սահմանափակումները դեպի ԵՄ երկրներ։

