Քաշքշուկ 13/18 ընտրական տեղամասում. Ոստիկանությունն ուսումնասիրում է տեսանյութը
Արարատի մարզի 13/18 ընտրատեղամասի տարածքում տեղադրված տեսախցիկը արձանագրել է ծեծկռտուքի դեպք: Այս առնչությամբ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել, որում ասվում է.
«Այսօր համացանցում տեղադրված տեսանյութերից մեկի համաձայն՝ 13/18 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել, որի առնչությամբ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վստահված անձանցից մեկը վիճաբանել է քաղաքացու հետ:
Ահազանգը ոստիկանության կողմից ուսումնասիրվում է»:

