Կառավարության նիստի օրակարգում է Ռոմանոս Պետրոսյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը
Դիտել նաև
Մարի Պետրոսյանի ամուսինն ազատվել է կալանքից
Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է ստանում
Նախկինում թշնամի, ներկայում բարեկա՞մ
Նիկոլը, երբ իր Ռոմանոսին մտցրեց ՀԷՑ, հաջորդ իսկ օրը 30-40 գյուղերում հոսանք չկար
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
Կառավարությունը կքննարկի Ռոմանոս Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 30-ի նիստի օրակարգում։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ռոմանոս Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից»,- նշված է նախագծում։
Ռոմանոս Պետրոսյանը 2018 թվականի հունիսի 1-ից զբաղեցնում է ՀՀ Կոտայքի մարզի մարզպետի պաշտոնը։ Լրատվամիջոցների չհաստատված տեղեկությունների համաձայն` Պետրոսյանը հնարավոր է նշանակվի Շրջակա միջավայրի նախարար։

