Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
16
«Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Պատերազմ Արցախում
«Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից

Գրական չափորոշիչները որպես սև ու սպիտակի արտահայտություն

Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանը Հանրային քննարկում էր անում դպրոցական գրականության չափորոշիչների վերաբերյալ՝ գրողներ Արմեն Հայաստանցու, Գևորգ Տեր֊Գաբրիելյանի, Սուսաննա Հարությունյանի, և գրականագետ, Իմ քայլի պատգամավոր Թագուհի Ղազարյանի մասնակցությամբ։ Կուզեի անդրադառնալ երկու բանախոսներին.

Գևորգ Տեր֊Գաբրիելյանը նախորդ ծրագիրը բնութագրում էր ազգայնական, ապա ազգայնականությունը ծաղրանկարի վերածելով (անվանում է էթնոպիա՝ էթնոս և ուտոպիա) եզրակացնում՝ հայ դաստիարակելու տեղը «եթե դու դաստիարակում ես ո՛չ կաշառակեր, ո՛չ գող, արդեն դաստիարակում ես հասարակության հոյակապ անձնավորություն»։ Սա հասարակությունը պարզունակացնելու Փաշինյանի քաղաքականությունն է, որ մարդկանց բաժանում է երկու մասի՝ գողերի և ազնիվների, սևերի և սպիտակների։

Նաև բուրժուական կրթական խնդիր, որ կրթության գործառույթը նեղացնում, դարձնում է «ազնիվ», «օրինապաշտ» քաղաքացի արտադրելը։ Այսինքն, արտահայտում է վերին դասակարգերի շահը, որ ցածր դասակարգի ներկայացուցիչը այնպես մշակվի, որ սովահար էլ լինի, վերին դասակարգերի սեփականության վրա ոտնձգություն չանի։

Ձախ գաղափարախոսությամբ գողությունը քաղաքական գործողություն է, և այն կվերանա երբ արդար հասարակություն ստեղծվի։
Տեր֊Գաբրիելյանը «ազգայնականությանը» հակադրում է «գիտությանը», և ասում որ այս չափորոշիչները գիտական են։ Սակայն կրթությունը բնական գիտություն չէ, հումանիտար է, հետևաբար միակ ապացուցելի կրթական համակարգ գոյություն չունի, բազմաթիվ կրթական ուղղություններ կան, իրար հակասող ու միմյանց հետ բանավիճող։
Ի դեպ, մեկ էլ հիտլերյան ռասիզմն էր իր տեսությունը «գիտությամբ» հիմնավորում։

Աջ մոտեցում է հումանիտար գիտությունը ճշգրիտ դիտարկելը։
Չկա վերացական մարդ կամ ազնիվ մարդ, որին դպրոցում կերտես։ Մարդը հասարակական էակ է, մշակույթ է, տարբեր են մարդիկ, և ամեն ժողովուրդ իր մարդն է ստեղծում։ Սակայն նեոլիբերալ գլոբալիզիմը պարտադրում է աշխարհին, թե ընդհանրապես կա «մարդ» ու բոլորը պետք է նմանվեն այդ «մարդուն», որ անգլիախոս, որոշակի ստանդրանտերի մեջ տեղավորվող մարդն է։ Մտավոր դիմադրությունից թույլ ժողովուդներն էլ ենթարկվում են՝ հա բերեք այդ մարդուց սարքենք մեր դպրոցներում, և դանդաղորեն նահանջում են իրենց ինքնությունից, այդպես Հայ գրականությունից «հայ»֊ը հեռացնում են, որ Շիվանզադեի «Քաոսը» ու Պռոշյանի «Հացի խնդիրը» հանեն, տեղը ԱՄՆ դեսպանատան ֆինասավորմամբ հրատարակված ամերիկացի Ռաքել Պալասիո և Շերոն Դրեյփերի գրքերը դնեն։

Արմեն Հայաստանցին ասում է՝ «Սովետահայ գրականագիտության մոգոնածն է սփյուռքահայ գրականությունը»։
Սփյուռքահայ գրականությունը որպես հայ գրականության առանձին ճյուղի մասին պատկերացում կարող է տալ Գրիգոր Պըլտեանի «ֆրանսահայ գրականութիւն» աշխատությունը, որ վերլուծում է ֆրանսահայ գրականությունը որպես աղետի վերապրում։ Եվ ընդհանրապես, Սփույռքահայ գրականության բնորոշ գիծը վերապրումն է, այն երբեմն անվանում են վերապրումի գրականություն։ Սփյուռքահայ գրականություն եզրը Սովետական գրականագիտությունը չի հորինել, հենց Սփյուռքն է իր գրականության անունը տվել։ Ցավոք, բազմազան Սփյուռքահայ գրականությունից ընդամենը չորս անուն կա չափորոշիչներում, այն էլ որպես լրացուցիչ ընթերցանություն՝ Շահնուրից, Համաստեղից, Զահրատից, և Բատիկեանից։

Իսկ ինչո՞ւ է Արմեն Հայաստանցին մերժում Սփյուռքահայ գրականությունը: Գաղտնիքը թաքնված է նրա գրական մականվան մեջ՝ Հայաստանցի, ապա նաև երևում է նրա «Մայրենիք» վեպի մեջ. «Ազատական ազգայնականության համար հայը հարաբերություն է` քաղաքացիություն, ասենք` Հայաստանի Հանրապետության»:
Այսինքն Հայաստանցին Հայաստանից դուրս, հայոց քաղաքացիությունից դուրս հայերի հարաբերություն, հայկական հավաքականություն չի ճանաչում։

Միսաք Խոստիկյանը Հայրենիքին որպես հողեղեն ինքնություն հակադրում է Մայրենքը՝ որպես ոչ հողեղեն։ Արմեն Հայաստանցին Խոստիկյանի եզրը վերցրել և օգտագործել է որպես հայրենիք, մայրենիքը՝ որպես տարածք։

Արմեն Հայաստանցին ՀԱԿ֊ի անդամ է, և իր կուսակցության դավանանքը ձևակերպում է «քաղաքացիական ազգայնականությունը», որ լոկալ ազգայնականություն է, որի համար սփյուռքահայը նարինջ ուտողն է, իսկ սփյուռքի քաղաքականությունը բուրջհամուդյան (Տեր֊Պետրոսյանի բնորոշումներն են)։
Հայաստանցին այս դավանանքի վարկը բարձրացնելու համար, որ ցույց տա, թե «քաղաքացիական ազգայնականությունը» ժողովրդավարություն է բերում, ստիպված պատմությունը կեղծում է, «Մայրենիք» վեպում գրում է.
«Հայտնի է, որ 20-րդ դարի վերջին տարածաշրջանի ժողովրդավարության կղզյակ համարվող նորանկախ Հայաստանի երրորդ հանրապետությունը 21-րդ դարի սկզբին կտրուկ շեղվեց իր բռնած ուղուց և շատ արագ վերածվեց գողապետության: Էս ընթացքում սահմանադրական բարեփոխման անվան տակ բռնաբարվեց տասնամյա մայր օրենքը, իսկ որ ամենացավալին է` հիմքից նենգափոխվեց դեմոկրատական Հայաստանի ողջ հղացքը»:

Ճիշտ հակառակը՝ այդ «կղզյակը», 1992-1998 թվերը Հայաստանի ամենադաժան տարիներն են եղել, ճնշվել են բոլոր իրավունքները՝ փոքրամասնությունների, խոսքի, խղճի ազատությունները, ընտրությունները կեղծելով իծշխանությունը պահելու համակարգն է ստեղծվել, 1995֊ին էլ կեղծիքներով անցկացվել է միպետական Սահմանդրություն:
Տեր-Պետրոսյանին տապալելուց հետո երկիրը սկսեց համեմատաբար ազատ շնչել, իսկ 2005-ի սահմանդրական փոփոխություններով, որոնք Հայաստանցին անվանում է բռնաբարություն, Սահմանդրությունն ավելի ժողովրդվարական դարձավ, օրինակ՝ բացվեց Սահամանդրական դատարանը բազմաթիվ այլ սուբյեկտների առաջ, իսկ Երևանն էլ դարձավ ինքնակառավարվող մարմին:

Ահա թե ինչու Արմեն Հայաստանցու գրականությունը գրական ֆորմաներով կուսակցական պրոպագանդա է, և ավանդական կարծրատիպերը կորտելուն ուղղված ngo֊ական շարժում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրական տարբերակը։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>