Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
30
Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պատերազմ Արցախում
Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի հարցով ազդանշաններ չի ստացել. Գալուզին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելին չի ազատում Արցախում հայության դեմ հանցագործություններին մեղսակցությունից Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, բայց նաև պատմական նշանակություն. Ռուբեն Մելքոնյան Ոչ լեգիտիմ խորհրդարանը ընտրելու է ոչ լեգիտիմ վարչապետ Մինչ Սահմանադրական դատարանը քննում է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները, ՔՊ-ում պաշտոնակռիվ է

«Պատերազմից հետո ինչ ուզում ես՝ քարոզիր․ ուզում ես՝ վարդով ներկայացիր, կարող ես կակտուսով ներկայանալ». Արգիշտի Կիվիրյան. Տեսանյութ

«Վերջին տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում առկա են բազմաթիվ խնդիրներ: Այդ խնդիրները նոր չեն սկսվել, դրանք սկսվել են Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, բայց այն ժամանակ որոշակի առումներով պահվում էր հավասարակշռություն: Այդ խնդիրները կտրուկ խորացան Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Եթե այն ժամանակ բազմաթիվ խնդիրներ դժվարությամբ էին լուծումներ գտնում, ապա հիմա, կարելի է ասել՝ որևէ խնդիր լուծում չի գտնում: Ընդհանրապես, կարելի է ասել՝ երկու երկրների քաղաքական իշխանությունների միջև հարաբերություններ չկան, և դա գնալով զգացնել է տալիս»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

Նա ընդգծեց, որ հենց դրա համար է Ռուսաստանը հայտարարում, որ իրենց դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե՝ ՀՀ այս կամ այն իշխանությունը. «Ռուսաստանը դա դարձրել է իր քաղաքականության անքակտելի մասը, որովհետև ի դեմս ՀՀ իշխանությունների՝ չի տեսնում ադեկվատ քաղաքական գործընկեր»:

Ա. Կիվիրյանի խոսքով՝ այս պահին Ռուսաստանը ձեռնարկում է գործողություններ, որպեսզի չեզոքացնի լայնածավալ պատերազմի վտանգը. «Ռուսաստանի շահերից չի բխում, որ իր սահմանի վրա, երբ ինքն ունի խնդիրներ տարբեր տարածաշրջաններում, ստանա ևս մեկ թեժ կետ: Վերջին օրերին իր ողջ գործողությունները վկայում են այն մասին, որ ՌԴ ղեկավարությունը փորձում է տարբեր պետությունների ղեկավարությունների հետ կոնտակտի մեջ մտնելով՝ հասկացնել, որ ինքը թույլ չի տա այստեղ լայնածավալ գործողություններ»:

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նա ասաց, որ Էրդողանի Թուրքիան փորձում է է՛լ ավելի խորացնել իր Օսմանյան պրոյեկտը. «Եթե Ալիև ավագը դեռ փորձում էր վարել որոշակի ինքնուրույն քաղաքականություն, Իլհամն իր վարած ոչ հեռանկարային քաղաքականության շնորհիվ Ադրբեջանը Թուրքիայի ավելի մեծ ազդեցության տակ գցեց: Ադրբեջանի պարագայում խաղի մեծ դաշտերը նեղացել և սահմանափակվել են Թուրքիայով, և քանի որ տավուշյան դեպքերի ժամանակ պարտված դուրս եկան, իրենց համար շատ կարևոր է ցույց տալ, որ այդ թուրքական նախագիծն ընդունակ է ապահովել Ադրբեջանի անվտանգությունը: Այս զորավարժությունների հիմնական նպատակն ուղղված է նաև ներքին դաշտին: Այս պահի դրությամբ ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ ռազմական գործողությունների, իսկ ընդհանրապես, ակնհայտ է, որ ինքը միշտ ձգտելու է լայնածավալ գործողությունների: Գլոբալ առումով նման ցանկություն չունի նաև Թուրքիան, որովհետև Թուրքիան էլ բազմաթիվ տարածաշրջաններում խրված է բազմաթիվ կոնֆլիկտների մեջ»:

Խոսելով տավուշյան մարտերի մասին, նա ընդգծեց, որ այս պահին Հայաստանում մի խայտառակ իրավիճակ է, երբ Նիկոլ Փաշինյանը մի կողմից՝ անցյալի ռազմական գործիչներին փորձում է դատել, սակայն այդ գործիչների զավակների հաղթանակը փորձում է վերագրել իրեն:

«Եթե դուք նայեք երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը՝ դա թռիչք է մի կետից մեկ այլ կետ՝ մեկ մի բան է հայտարարում, մեկ՝ մեկ այլ բան: Բանակը վարում է ռազմական գործողություններ, իր ընտանիքի անդամները խաղաղություն են քարոզում. Աբսուրդ է, չէ՞, երբ ռազմական գործողությունների ժամանակ անձին փորձում ես խաղաղություն քարոզել: Խաղաղություն քարոզում են, երբ պատերազմը ողջ ծավալով ավարտված է և ստորագրված է համապատասխան պայմանագիր: Բոլոր հարցերը երբ լուծված են՝ դրանից հետո ինչ ուզում ես՝ քարոզիր՝ վարդով ներկայացիր, կարող ես կակտուսով ներկայանալ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է դիվանագիտական մեկ գիծ ունենալ, որ աշխարհը հասկանա, թե ի վերջո Հայաստանի  ղեկավարության ուզածն ինչ է:

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին, նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի համար ցանկացած կառույց, որը չի ենթարկվում իրեն, պետք է կազմաքանդվի. «Նիկոլ Փաշինյանը մի կողմից՝ պետք է կազմաքանդի բոլոր կուսակցությունները և խմբերը, որոնք իրեն չեն ենթարկվում, և մյուս կողմից՝ ամեն գնով թույլ չի տա, որպեսզի ստեղծվեն քաղաքական իրեն ոչ ենթակա մեծ միավորներ: Հենց դրա համար, վերջիվերջո, ԱԱԾ պետ նշանակվեց մի երիտասարդ, որի միակ գործառույթն անվերապահորեն Նիկոլ Փաշինյանի ցանկացած քմահաճույք կատարելն է: Տարբեր ձևերով փորձելու են իրենց ոչ հաճո անձանց և խմբերին չեզոքացնել՝ հիմնականում օգտագործելով ԱԱԾ տեղեկատվական բազան և շանտաժի ենթարկելով այս կամ այն անձին: ԲՀԿ-ից մեկ հոգի դուրս եկավ, և ակնհայտորեն, նրանք աշխատում են նաև այլ մարդկանց վրա»:

Մանրամասները` տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>